26 հունիս, 2020 10:52 Հաստատվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, մահացել է 13 մարդ Հունիսի 26-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք․ մահացել է 13 մարդ, ապաքինվել՝ 814-ը։ Բացասական թեստերի քանակը՝ 1 551։ 25 հունիս, 2020 17:55 Հունվար-մայիսին տնտեսական ակտիվությունը նվազել է 3,9 տոկոսով 2020-ի հունվար-մայիսին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում կրճատվել է 3,9 տոկոսով: Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ անկումը կազմել է 12,8 տոկոս: 25 հունիս, 2020 13:40 Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է. մեղադրվում է նաև 5 մլրդ դրամից ավելի հարկեր չվճարելը կազմակերպելու մեջ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ գործարար Սամվել Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է. վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը կազմակերպելու համար։ 25 հունիս, 2020 11:00 Հաստատվել է կորոնավիրուսի 771 նոր դեպք, մահացել է 11 մարդ Հունիսի 25-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 771 նոր դեպք․ ապաքինվել է 538 մարդ, մահացել՝ 11-ը։ Բացասական թեստերի քանակը՝ 1 565։ 24 հունիս, 2020 16:50 Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով․ հայտարարություն Սահմանադրական դատարանի մի խումբ դատավորներ հայտարարություն են տարածել՝ հորդորելով «հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ»։ 24 հունիս, 2020 10:59 Հաստատվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, մահացել է 14 մարդ Հունիսի 24-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, ապաքինվել է 653 մարդ, մահացել՝ 14-ը։ Բացասական թեստերի քանակը՝ 1 572։ 23 հունիս, 2020 14:28 Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվեց՝ պաշտպանի բացակայության պատճառով Հունիսի 23ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը հետաձգվեց։ Պատճառը Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունն էր։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ հակահամաճարակային անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի և քննությունն իրականացնելու համար ավելի անվտանգ պայմաններ ստեղծի։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով դատարանին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Ըստ նրա՝ պաշտպանների նման գործողությունները «թույլ չեն տալիս նրանց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը»։
Նախագահող դատավորն արձանագրեց, որ դատախազի միջնորդության մեջ առկա են այնպիսի հարցեր, որոնք անհնար է քննարկել առանց բոլոր պաշտպանների ներկայության և հետաձգեց դատական նիստը։ 
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30ին՝ ժամը 13։00ին։
Ժաննա Ավագյան
23 հունիս, 2020 12:37 Այսօր կվերսկսվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը Այսօր՝ ժամը 13։00ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, Շենգավիթի նստավայր կվերսկսվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Գործով անցնում են պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 2008թ․ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանը։
Ինչպես հաղորդում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը, նիստին ներկա կլինի նաև Ռոբերտ Քոչարյանը։
Հետևեք նիստի ուղիղ հեռարձակմանը ՍիվիլՆեթի կայքում, Յութուբի ալիքում և Ֆեյսբուքում։
23 հունիս, 2020 11:08 «Պետականության քայքայման գործընթացն անխուսափելիորեն բերելու է անդառնալի կորուստների». ՀՀԿ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել հունիսի 22-ին Ազգային ժողովի ընդունած՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ Հանրապետականը կարծիք է հայտնել, որ տեղի ունեցածը «իշխանության յուրացում է»։ 23 հունիս, 2020 10:57 Հաստատվել է կորոնավիրուսի 418 նոր դեպք․ մահացել է 12 մարդ Հունիսի 23-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 418 նոր դեպք․ մահացել է 12 մարդ, ապաքինվել՝ 1 013-ը։ Բացասական թեստերի քանակը 856 է։ 23 հունիս, 2020 10:47 Դաշնակցությունը հայտարարություն է տարածել սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի՝ հունիսի 22-ին ընդունած նախագծի կապակցությամբ։ 22 հունիս, 2020 17:11 Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Քոչարյանի դիմումի քննությունը․ «Հայկական ժամանակ» Այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի լուծմանն ուղղված նախագծի քննարկմանը զուգահեռ ՍԴ-ում աշխատակարգային նիստ է անցկացվել. այս մասին հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։