1 մարտ, 2020 11:50 Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվեց «Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։ Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությանը»,- ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղորդագրությունում։
28 փետրվար, 2020 14:18 Երևանում կկառուցվի սքեյթ- պարկ Ծրագիրը իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլում՝ մինչև հունիսի 30-ը, խաղահրապարակի հարավային հատվածի ռելիեֆային մասը կձևավորվի որպես ամֆիթատրոն։ Տարածքում նախատեսված է ունենալ բուժկետ, սքեյթի վարձակալման կետ։ Ծրագրի երկրորդ փուլով՝ մինչև այս տարվա օգոստոսի 30-ը, կբարեկարգվի տարածքի արևելյան առկա կանաչ գոտին՝ համալրվելով յուրօրինակ լանդշաֆտային ու բուսական դիզայնով և դիտահարթակներով: Առանձին նախագծով այգին կկահավորվի հասարակական սանհանգույցով»:

28 փետրվար, 2020 14:17 Մարտը տաք կլինի Մարտը հանրապետության տարածքում կլինի բազմամյա միջին արժեքից տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 12 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ 
Ամսվա երկրորդ կեսին առանձին օրեր հանրապետության հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 20․․․25, նախալեռնային գոտում` 18․․․20, լեռնային գոտում` 10․․․․15 աստիճանի։
Առանձին օրերի 34 օր, արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, հանրապետության հովտային գոտում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով մինչև 0․․․4, նախալեռնային գոտում՝ 4․․․6, լեռնային գոտում՝ 7․․․․10 աստիճանի։
27 փետրվար, 2020 17:25 Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը  58 տարեկանում կյանքից հեռացել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանը։ Նա Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահն էր։ Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։ Հայկական հուշարձանների ոչնչացման փաստերը Սամվել Կարապետյանը 2007-ին ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսին և 2008-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին, Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշանի։

27 փետրվար, 2020 16:25 ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա․  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և ընգծել Արցախյան հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հրամայականը՝ կարևորելով դրանում ՀԱՊԿ դիրքորոշումը ու Հայաստանի հասարակության սպասելիքներն այդ կառույցից։

27 փետրվար, 2020 15:58 Ավելի քան 600 ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: Երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ ՀՀ-ն 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված է վերցրել՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:

27 փետրվար, 2020 15:39 Այդ մարդիկ պետք է պետական համակարգից թողնեն, գնան․ Փաշինյանը՝ հեղափոխությունից չարացածների մասին Փաշինյանի խոսքով՝ իրենք չեն պատրաստվում պետական կառավարման համակարգում կադրային ջարդ անել․ «Բայց դա չի նշանակում, որ մեր՝ ամեն ինչ հարթ, սահուն իրականացնելու ցանկությունը պետք է չարաշահվի: Այսօր կոնկրետ չարաշահվում է շատ նախարարություններում, և ես ասում եմ՝ հերիք է, ժամանակն սպառվել է, այդ մարդիկ պետք է պետական կառավարման համակարգից թողնեն, գնան, զբաղվեն բոլորովին ուրիշ գործով»:

26 փետրվար, 2020 19:24 Լիտվայում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ Լիտվայի Մեծ դքսերի պալատում փետրվարի 25-ին տեղի է ունեցել «Խաչատրյան Տրիո»-ի համերգը՝ նվիրված Վիլնյուսում ՀՀ պատվավոր հյուպատոսության գրասենյակի բացմանը, որն իր մեջ ներառելու է Վիլնյուսի և Կաունասի հյուպատոսական շրջանները։

26 փետրվար, 2020 18:00 Մարտի 1-ի զոհերի հուշարձանը կստեղծի քանդակագործ Ալբերտ Վարդանյանը Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

26 փետրվար, 2020 16:07 ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գալիս է Հայաստան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը փետրվարի 26-28-ը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ կայքից:

26 փետրվար, 2020 08:52 ԱՅՈ-ի համար Քաղաքացիական պայմանագիրը հանգանակել է 206 միլիոն դրամ Փետրվարի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաք-երեկոյին հանգանակվել է 205,560 միլիոն դրամ: 25 փետրվար, 2020 16:49 Ժնևում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։