24 փետրվար, 2020 15:27 Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար Արցախի նախագահ Բակո Սահակյանը գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանին ազատել է Արցախի պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին։

24 փետրվար, 2020 11:01 Հայաստանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել Թուրքիայում երկրաշարժի զոհերի հարազատներին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը խորը ցավակցություն է հայտնել Վանի նահանգում ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին։

23 փետրվար, 2020 11:43 Երկրաշարժ Իրանում, Երևանում՝ 3-4 բալ Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Իրանի Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ:

23 փետրվար, 2020 11:35 Փաշինյանը և Բակո Սահակյանը բանակի ղեկավարության հետ անցկացրել են խորհրդակցություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանակերտում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին և սահմաններում տիրող իրավիճակին:

22 փետրվար, 2020 18:11 Ուժեղացվել է Մեղրիի անցակետով և Իրանից օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում: 21 փետրվար, 2020 15:47 Ադրբեջանում ոչնչացվել են հայկական հուշանվերներ, կոնյակ, գրքեր Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի աշխատակիցները փետրվարի 21ին այրել են մեծ քանակությամբ հայկական գրքեր, կոնյակ, հուշանվերներ, հայկական ծագման այլ իրեր․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդագրություններում, մասնավորապես, նշվում է, որ ոչնչացվել են «օգտագործման համար անպիտան ապրանքներ, որոնց շրջանառությունն արգելված է», բացի այդ, ոչնչացվել են հայկական արտադրության 324 հուշանվերներ, 40 տուփ ծխախոտ, 18 լիտր ոգելիչ խմիչք։ 
Ապրանքները ոչնչացվել են «փորձագիտական գնահատականի համաձայն և դատարանի որոշմամբ՝ լրատվամիջոցների ներկայությամբ»։
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական ինստիտուտի Focus on Karabakh հարթակի խմբագիր, փորձագետ Էմիլ Սանամյանը Թվիթերում մեկնաբանել է Ադրբեջանում տեղի ունեցածը՝ կցելով լուսանկարներ։ 

This is what happens with Armenian stuff in Azerbaijan 324 souvenirs, 40 cartons of cigarettes and 18 liters of various beverages produced in Armenia were destroyed by the Customs Service at an ecological landfill near Su
21 փետրվար, 2020 13:35 Կտրուկ բարձրացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքների որակը․ Տոնոյանը՝ Ռազմական ոստիկանությանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռազմական ոստիկանությունից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքների որակը․ այս մասին ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 20 փետրվար, 2020 16:24 Իրանում կորոնավիրուսից երկու մարդ է մահացել Իրանի Ղոմ քաղաքում կորոնավիրուսից երկու մարդ է մահացել․ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Ավելի ուշ հաղորդվել է, որ կորոնավիրուսը հաստատվել է ևս երեք անձանց մոտ։
Գրանցված դեպքերից հետո Իրանի կառավարությունը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման կենտրոնակայան ստեղծելու մասին։
Իրանի խորհրդարանի խոսնակ Արի Լարիջանին կոչ է արել ձեռնարկել շտապ միջոցներ վիրուսի տարածումը կանխելու համար։
Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով հիվանդ մարդկանց թիվը մոտենում է 75 հազարի, մահացու ելքով դեպքերի թիվը մոտ երկու հազար է։
Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է վարակի մոտ 900 դեպք։
Հայաստանում մահաբեր վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հունվարի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։
 
 
 
20 փետրվար, 2020 12:32 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ:

19 փետրվար, 2020 17:38 Վարչապետի մոտ քննարկվել է յարխուշտայի փառատոնի անցկացումը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում յարխուշտայի փառատոն անցկացնելու վերաբերյալ: 19 փետրվար, 2020 15:16 Հալեպի օդանավակայանը ութ տարի անց ընդունել է առաջին ինքնաթիռը Փետրվարի 19ին Հալեպի միջազգային օդանավակայանը, որը պատերազմական գործողությունների և ահաբեկչական հրթիռակոծությունների հետևանքով ավելի քան ութ տարի փակ էր, ընդունել է Դամասկոսից ժամանած առաջին ուղևորատար օդանավը։
Ինչպես հաղորդում է «Գանձասար» կայքը, օդանավակայանը պատրաստ է կանոնավոր գործարկման՝ սիրիական բանակի վերջին հաղթանակից Հալեպի նահանգի ազատագրումից հետո։
 
19 փետրվար, 2020 14:46 Դատախազությունում քննարկվել է քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարը Ուշադրություն է դարձվել քրեական ենթամշակույթի դեմ համակողմանի և հետևողական պայքարին այդ ենթամշակույթի կրող խմբավորումների հնարավոր հակազդեցության փորձերի կանխարգելման, չեզոքացման կառուցակարգերին: