10 սեպտեմբեր, 2019 16:23 ՌԴ քաղաքացիներին կարգելվի Հայաստանում ռուսական վարորդական իրավունքով տաքսի վարել ԵՏՄ երկրներից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում տրանսպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Այսօր ԱԺում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։ Նրա խոսքով՝ նախագծով սահմանվում է, որ կարգելվի բիզնես գործունեության նպատակով ռուսական վարորդական իրավունքի վկայականների գործածությունը Հայաստանում։
«Այսինքն, եթե ՌԴում մեր կողմից տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները ճանաչվեն և հնարավորություն տրվի դրանցով, օրինակ, տաքսի վարել, մենք փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք նաև ՌԴ քաղաքացիներին», ասաց փոխոստիկանապետը։
Արդյոք այս նախագիծը պատասխա՞ն է ՌԴին, որն արգելել է  ՀՀ վարորդական վկայականներով ՌԴում գործունեություն ծավալել։ Քոչարյանի խոսքով՝ «սա պատասխան չէ, նույն կարգավորման նախատեսումն է մեր օրենսդրության մեջ միասնականացում ապահովելու համար»։
9 սեպտեմբեր, 2019 12:32 Եդինայա Ռոսիան կորցնում է Մոսկվան Ռուսական Վեդոմոստի թերթը գրում է, որՄոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում, ըստ քվեարկության նախնական արդյունքների, միամանդատ ընտրատարածքների գրեթե կեսում իշխանությունների աջակցությունը վայելող թեկնածուները պարտվում են: Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն, Մոսկվայում ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 21,52 %:

8 սեպտեմբեր, 2019 18:37 Եթե Ապրիլյանի քննիչ հանձնաժողով հրավիրեն, մեծ հաճույքով կգնամ․ Լևոն Մնացականյան Արցախի ոստիկանապետ և պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկրում ՏԻՄ ընտրություններն անցնում են առանց լարվածության։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը հրավիրել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարին որոշ հարցեր պարզաբանելու, ինչին Մնացականյանն արձագանքեց, որ դեռևս նման հրավեր չի եղել, եթե լինի, «մեծ հաճույքով կներկայանա»։ Լևոն Մնացականյանն այսօր Ստեփանակերտում մասնակցեց ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը։

7 սեպտեմբեր, 2019 15:14 Գյումրիի ավտոմաքսատան բացումը նախատեսված է հոկտեմբերի 11-ին Գյումրիի ավտոմաքսատան բացումը նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 11-ին, հայտում է պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Շիրակի մարզում հատկապես առանձնակի կարևորություն կստանա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի գործարկումը: 7 սեպտեմբեր, 2019 14:42 Կայացել է «Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի երևանյան վերջին համերգը Սեպտեմբերի 6-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը նվիրված համերգ: Համերգն անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում, որը նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին: 6 սեպտեմբեր, 2019 15:13 Արման Բաբաջանյանը հեռանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հայտարարել է խմբակցությունը լքելու մասին։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, թե «ընդդիմությունը ձախողել է իշխանությունից ավելի լավը լինելու, ապագայի հույսի իր առաքելությունը, ինչպես որ ձախողել է իշխանությանն այլընտրանք լինելու իր կարևորագույն դերակատարության հարցում: Արդյունքում խորհրդարանական կառավարմամբ երկրում մենք ունենք ոչ համարժեք խորհրդարանական իշխանություն և նույնքան ոչ համարժեք խորհրդարանական ընդդիմություն»։
6 սեպտեմբեր, 2019 10:16 Սեպտեմբերի 7-9-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով Հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 7-9-ը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ 5 սեպտեմբեր, 2019 18:16 Դավիթ Սանասարյանի պաշտպանները նրա քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որին մեղադրանք է առաջադրվել և որի լիազորություններն այդ պաշտոնում կասեցվել են, գրառում է արել․  
«Հայտնում եմ, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել՝ հղում անելով արդեն քրեական գործում առկա ողջ նյութերին։
Նախաքննության մարմնի և դատախազության կողմից միջնորդությունը քննարկելուց հետո հանդես կգանք ասուլիսով և կպատասխանենք բոլոր հարցերին։
Միևնույն ժամանակ, վստահ լինելով, որ հանրության գերակշիռ մեծամասնությունը համոզված է իմ անաչառության, ազնվության և սկզբունքայնության հարցում, այդուհանդերձ, զանգվածային լրատվամիջոցներով և ֆեյսբուքով շրջանառվող բամբասանքների ազդեցության տակ ընկած անձնաց համար հայտնում եմ, որ նույնիսկ քրեական գործի նյութերում որևէ նման տվյալ այդ թվում օպերատիվ տվյալներ առկա չեն։
Կից հրապարակում եմ ԱԱԾ քննչական մարմնի հանձնարարությամբ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրակ
5 սեպտեմբեր, 2019 10:46 Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Ամուլսարի նոր ՇՄԱԳ-ի մասին եզրակացությունը. վարչապետի խոսնակ Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման անհրաժեշտության մասին իր եզրակացությունը։ «Արմենպրես»ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Նախարարությունը մեզ ներկայացրել է նոր ՇՄԱԳի վերաբերյալ իր եզրակացությունների զեկույցը։ Հանձնարարել էինք, որ եզրակացություն տա, նախարարությունն այդ եզրակացությունն է ներկայացրել՝ տարբեր հիմնավորումներով, տարբեր հարցերի շուրջ է խոսել», ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում սեպտեմբերի 4ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել
4 սեպտեմբեր, 2019 17:33 Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը Ռուսաստանի ԱԳՆի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցի՝ մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 5ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արած այն հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»։
«Մենք ելնում ենք նրանից, որ անկասկած, առկա է ներքին հռետորաբանություն, ասել է Զախարովան և շարունակել։ Առկա է նաև խաղաղ գործընթացը, որում կան ինչպես գործընթացի մասնակիցները, այնպես էլ խաղաղ կարգավորմանը միտված միջազգային ջանքերը։ Եվ անշուշտ ելնում ենք այն բանից, որ կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվեն այդ ընդհանուր ջանքերի համատեքստում։ Շատ դժվար է բանակցային գործընթացում վերադառնալ նախկին դիրքերին հայտարարություններից հետո, որոնք դառնում են կռվախնձոր և առաջացնում լրացուցիչ հարցեր», ասել է Զախարովան։
4 սեպտեմբեր, 2019 16:54 Մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել․ Էրիկ Գրիգորյանը՝ Ամուլսարի մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ 
Ինչպես հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել
Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում ՇՄԱԳ իրականացնելու ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել խնդրի իրավական ասպեկտներին, բնապահպանական նոր գործոնների ի հայտ գալուն և այլն
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար 

Ավելին՝
Ամուլսարի հանքը շահագործվելու է աննախադեպ բնապահպանական ստանդարտներով․ Փաշինյան
3 սեպտեմբեր, 2019 17:16 ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը կայցելի Բաքու ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը սեպտեմբերի 4ին կմեկնի Ադրբեջան։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԽ կայքը, Բաքվում Պատրուշևը անցկացնելու է երկկողմ խորհրդակցություններ անվտանգության հարցերով։
 
«Պատրուշևը հանդիպում է ունենալու Ադրբեջանի ԱԽ քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։ Հանդիպմանը մասնակցելու են  երկու երկրների մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք անց են կացնելու ռուսադրբեջանական խորհրդակցություններ անվտանգության հարցերով», ասված է հաղորդագրությունում։
Օգոստոսի կեսին Նիկոլա Պատրուշևը աշխատանքային այցով Հայաստանում էր։