17 հուլիս, 2020 11:21 Լարվածությունը զգալիորեն թուլացել է, կրակոցներ են հնչել Գեղարքունիքում, Նախիջևանի հատվածում Անցնող գիշեր ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով Ադրբեջանի զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը։ 17 հուլիս, 2020 10:57 Հաստատվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք, մահացել է 13 մարդ Հուլիսի 17-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք․ մահացել է 13 մարդ, ապաքինվել՝ 561-ը։ Դրական է կատարված թեստերի մոտ 26 տոկոսը։ 17 հուլիս, 2020 10:15 ՍիվիլՆեթի նկարահանող թիմը կրկին սահմանում է, աշխատում է Այգեպարում ՍիվիլՆեթի նկարահանող խումբը կրկին մեկնել է Տավուշի սահման։ Թաթուլ Հակոբյանը հաղորդում է, որ գիշերը խաղաղ է եղել։

17 հուլիս, 2020 10:01 Հակառակորդը ապատեղեկատվություն է տարածում, ՊՆ-ն կոչ է անում ուշադիր լինել, չտրվել սադրանքների «Վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում»․ հայտնում է պաշտպանության նախարարությունը։

17 հուլիս, 2020 09:13 Հենրիկ Մխիթարյանը զորակցություն է հայտնում զինվորներին Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:

16 հուլիս, 2020 18:11 Եվրասիայի մի շարք երկրներում խախտվել են ծննդօգնության ԱՀԿ ուղեցույցերը և պետական կարգավորումները Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, խախտել են ծննդօգնության վերաբերյալ ԱՀԿ ուղեցույցերը և պետական կանոնակարգերը։ Անգամ սահմանափակումների թուլացումից հետո կանայք շարունակում են զրկված մնալ ծննդաբերության ընթացքում ամուսնու ներկայության իրավունքից։ 16 հուլիս, 2020 13:30 Հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից․ ՊՆ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից, այս մասին գրել է ՊՆ խոսնակ Շուշան Պետրոսյանը։ 16 հուլիս, 2020 12:45 ՀՀ ՊՆ-ն հերքում է, թե ադրբեջանական կողմը հայկական ԱԹՍ է խոցել ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկատվությունը, թե հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է խոցվել: Ադրբեջանական կայքերը լուրը տարածում են՝ կցելով լուսանկարներ։ 16 հուլիս, 2020 10:56 Հաստատվել է 554 նոր դեպք, մահացել է 15 մարդ Հուլիսի 16ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 554 նոր դեպք, մահացել է 15 մարդ, ապաքինվել է 583ը։ Բացասական թեստերի քանակը՝ 1636։ Դրական է կատարված թեստերի մոտ 25 տոկոսը։
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 33 559
Առողջացածներ 21 931
Փաստացի բուժվողներ 10 832
Ընդհանուր թեստեր 141 410
Մահվան ելքեր 607
Մահվան ելքեր այլ պատճառով – 189
 
 
16 հուլիս, 2020 09:46 Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր, Կասպրշչիկին ասել է Տոնոյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ 15 հուլիս, 2020 14:43 Սահմանին վիրավորված ոստիկանները աջակցություն կստանան Հայ-ադրբեջանական սահմանին մարտական ծառայություն իրականացնելիս հուլիսի 13-ին հակառակորդի կրակից մարմնական վնասվածքներ ստացած երկու ոստիկանի առողջական վիճակը լավ է, բարդություններ, խնդիրներ չկան․ ասել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը: 15 հուլիս, 2020 11:53 Հաստատվել է 515 նոր դեպք, մահացել է 11 մարդ Հուլիսի 15ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 515 նոր դեպք, մահացել է 11 մարդ, ապաքինվել է 619ը։ Բացասական թեստերի քանակը՝ 1903։ Դրական է կատարված թեստերի մոտ 21 տոկոսը։
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 33 005
Առողջացածներ 21 348
Փաստացի բուժվողներ 10 876
Ընդհանուր թեստեր 139 220
Մահվան ելքեր 592
Մահվան ելքեր այլ պատճառով – 189