23 ապրիլ, 2019 13:58 Առաջին ընթերցմամբ ընդունվեց Մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցությոան նախագիծը Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «2008 թվականի մարտի 1ից 2ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 117 կողմ քվեարկությամբ։
Նախագծով սահմանվում է, որ աջակցություն ստանալու իրավունք ունի՝ նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված մահացած անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը, ինչպես նաև այն անձը, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս
Աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, կցվող փաստաթղթերի ցանկը և քննարկման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ
 
23 ապրիլ, 2019 11:39 Կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ․ Դավիթ Սանասարյան ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին նշել է Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը
Երեկ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել ՊՎԾ աշխատակիցներին՝ կոչ անելով «մնալ իրենց գործի նվիրյալը»։
«Ուղերձս ՊՎԾ աշխատակիցներին
Սիրելի թիմակիցներ, կոռուպցիայի դեմ պայքարող իմ զինակիցներ,
Գիտեմ, որ դժվարին ժամանակաշրջան է ու անհանգստացած եք կառույցի ու իմ անվան հետ կապված այս անցանկալի քրեական գործով։ Սակայն խնդրանքս է երբեք չվարանեք, մի վայրկյան անգամ չմտածեք, որ ձեր արած գործն իզուր է չմոռանաք, որ նաև ՊՎԾի աշխատանքների արդյունավետությունից է կախված Նոր Հայաստանի հիմքերի ամրապնդումը։
Հիշեք, որ Դուք վարչապետի ներկայացուցիչներն եք պետական մարմիններում, արեք հնարավորինս, որ ձեր ներկայությամբ կանխարգելեք հնարավոր ապօրինությունները
23 ապրիլ, 2019 10:32 Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Ապրիլի 22ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետները
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական նախապատաստական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր Անդրադարձ է կատարվել մարզերում տարբեր ոլորտներում այս տարի նախատեսվող ծրագրերին Մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացման, կառավարության և համայնքների համագործակցությամբ իրականացվող տարբեր սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր
Վարչապետ Փաշինյանը մարզպետներին տվել է հանձնարարականներ՝ վերը նշված ուղղություններով ծրագրերն արդյունավետ կյանքի կոչելու նպատակով
 
Աղբյուրը՝ վարչապետի պաշտոնական կայք
22 ապրիլ, 2019 14:38 Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել-չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի վրա. Միրզոյան Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր, խնամի, ծանոթ լինելչլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի ու որոշման վրա․ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Հարցին, թե արդյոք Սանասարյանի հետ կատարվածը չի ազդի հեղափոխության վարկանիշի վրա, ԱԺ նախագահը պատասխանել է «Ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միմիայն կավելանա Այսքանը Խնդրում եմ, այս մասին այլևս հարցեր չտալ»
Այդուհանդերձ, լրագրողները պնդել են, թե ի՞նչ է կարծում, հնարավո՞ր է՝ Սանասարյանը հայտնված լինի կոռուպցիոն շղթայի մեջ, Միրզոյանը ընդգծել է «Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդ՝ դա որևէ կապ չունի։ Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր, խնամի, ծանոթ լինելչլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի ու որոշման վրա»։
22 ապրիլ, 2019 13:07 Հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի․ Արմեն Սարգսյան Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ
«Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկրների ու ժողովուրդների շահերից, և համատեղ ջանքերով հայուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ բազմադարյա բարեկամությամբ փոխկապակցված մեր ժողովուրդների», ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում
Նախագահ Արմեն Սարգսյանը Վլադիմիր Զելենսկիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», ասված է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։
Վլադիմիր Զելենսկիին հաղթանակի առթիվ շնորհավորել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
22 ապրիլ, 2019 12:47 Գեղամ Գևորգյանը՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ազգային ժողովը ապրիլի 22-ին փակ գաղտնի քվեարկությամբ Գեղամ Գևորգյանին ընտրեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ։ 22 ապրիլ, 2019 12:06 Ապրիլի 24-ից Հայաստանը գտնվելու է տաք օդային հոսանքների ազդեցության գոտում Ապրիլի 24ից սկսած Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում․ այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
 
«Օդի ջերմաստիճանը ապրիլի 2427ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա հետ համեմատած ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1012 աստիճանով։ Օր օրի տաքանալով 23 աստիճանով, արդեն ապրիլի 27ին լեռանային բնակավայրերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 13․․․16, նախալեռնային բնակավայրերում 18․․․20, հովտային բնակավայրերում 20․․․22 աստիճանի։ Երևանում նույնպես, այսօր ցերեկվա 8․․․10 աստիճանին ապրիլի 27ին կփոխարինի 20․․․22 աստիճան տաքը։
Ապրիլի 22ին տեղումները շրջանների մեծ մասում կշարունակվեն, լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կտեղա ձյուն, այսօր կշարունակվեն նաև ուժեղ քամիները, առանձին վայրերում քամու արագությունը կհասնի 1520մ/վրկ։ Ապրիլի 2324ին ցիկլոնը կսկսի թուլանալ և տեղումները կլին
19 ապրիլ, 2019 23:06 «Մինչև ե՞րբ է պատրաստվում աշխատել Փաշինյանը բոլորի փոխարեն» Պատասխանելով այս հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման մեկնաբանություններ տեսնելով՝ մտածում է, որ չափից շատ է կենտրոնացրել լրատվամիջոցների, սոցցանցերի ուշադրությունն իր վրա, ու մյուսների աշխատանքը չի երևում.

19 ապրիլ, 2019 20:47 Հայաստանում ֆինանսական գրագիտության մակարդակը պետք է բարձրանա․ վարչապետ Հայաստանի բանկային համակարգում 24 տոկոսից ավելի վարկ գոյություն չունի, ավելի բարձր տոկոսով վարկեր կան այլ կազմակերպոթյոնննեում․ ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին։
«Մոտ 1015 հազար մարդ օգտվել է տույժտուգանքներից ազատվելու հնարավորությունից, ասաց նա։ Մենք կարո՞ղ ենք դնել տոկոսի վերին շեմ։ Աշխարհում նման բան չկա»։
Ըստ Փաշինյանի՝ այստեղ կա քաղաքացու ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու հարց։ Նա հայտնեց, որ Հայաստանում ընտանիքների 80 տոկոսն ունի վարկային պարտավորություններ, որոնց 80 տոկոսի համար դրանց կատարումը դժվար է։ Նա մատնանշեց այն խնդիրը, երբ հարազատների միջև խնդիրներ են լինում՝ կապված միմյանց համար վարկային երաշխավոր դառնալու հետ։
Փաշինյանը մի քանի անգամ շեշտեց, որ Հայաստանում Ֆինանսական գրագիտության մակարդակը պետք է բարձրանա և հավելեց, որ պետությունը կայանում է այն ժամանակ, երբ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու է իր արած արարքի համար։
 
19 ապրիլ, 2019 20:43 Նիկոլ Փաշինյանը՝ մաքսատան աշխատակցին աշխատանքի վերականգնելու մասին Ապրիլի 19-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց օգտատերերի խնդրանքին՝ վերականգնելու դրոշի նկատմամբ անպատշաճ վերաբերմունք ցուցաբերած մաքսատան աշխատակցին։ «Ես համարում եմ, որ ճիշտ եմ ռեակցիա տվել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ միգուցե այդ քաղաքացու համար «դոզան շատ էր»։ 19 ապրիլ, 2019 11:03 Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա․ Դավիթ Սանասարյան Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը գրառում է արել Ֆեյսբուքում․ 
«Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնելու իրենց մարմաջը բավարարել։ Բոլոր դեպքերում տեղեկատվական տարատեսակ տարափի պայմաններում մի պահ կանգ առեք և հիշեք, որ պետական շահը գլխավորն է։
Սիրելիներ ջան, գոտեպնդված ու միևնույն ժամանակ համեստացած եմ ձեր մեծ վստահության մթնոլորտում։
ՀԳ Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը։
Սիրում եմ բոլորիդ», գրել է Դավիթ Սանասարյանը։
 
19 ապրիլ, 2019 10:20 124 մլն դրամը ծախսվելու է ոչ միայն ՀՀ մայրաքաղաքում, այլ բոլոր 10 մարզերում․ Լիլիթ Մակունց «Տոնակատարությունների համար պարբերաբար հատկացվում են գումարներ և, այո՛, ես կարծում եմ, որ «Քաղաքացու օրը» նշելու համար պետք է հատկացնել գումար»․ ապրիլի 18ին ԱԺում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով «Քաղաքացու օրը» նշելու համար 124 մլն դրամ հատկացնելու փաստը
«Բայց այստեղ մի կարևոր շեշտադրում կա՝ «Քաղաքացու օրը» նշվելու է, և այդ գումարը ծախսվելու է ոչ միայն ՀՀ մայրաքաղաքում, այլ բոլոր 10 մարզերում Պետք է փորձենք հնարավորինս ապակենտրոնացնել տոնակատարությունների անցկացումը, և միևնույն ժամանակ ավելի սեղմ գումար հատկացնել», ասել է Լիլիթ Մակունցը։
Կառավարության ապրիլի 18ի նիստում որոշվեց Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 124 միլիոն դրամ։ Այս հարցը չզեկուցվող էր, ըստ այդմ չի քննարկվել։
Նախագծում միջոցառումների մասին մանրամասներ չկան, միայն գրված է, որ Քաղաքացու օրն անցկացվելու է Հայաստանի բոլոր մարզեր