21 մայիս, 2019 12:00 Վիրահատական մոտեցման ընտրությունը նույնպես պետք է լինի սահմա­նադ­րա­կան․ Գագիկ Հարությունյան Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը գտնում է, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել են նաև տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գոր­ծու­նեու­թյունը․ այս մասին նա ասել է «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում։
«Ինչ վերաբերում է հիմնախնդրին ընդհանրապես, կցանկանայի ընդգծել, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել ենք նաև մեր տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գոր­ծու­նեու­թյունը Այս կարճ ու բարդագույն ժամանակահատվածում արձանագրվել են նաև լուրջ արդյունք­ներ՝ թե՛ իրավիճակի բազմագործոն ախտորոշման և թե՛ արդյունավետ արդարադա­տու­թյան կայացման ռազմա­վարական ուղղությունների մշակման ու փու­լային իրաց­ման հարցերում
Մեր սկզբունքային մոտ
20 մայիս, 2019 15:42 Փաշինյանն ու Արամ կաթողիկոսը կարևորել են «սահմանադրական կարգերը հարգելու անհրաժեշտությունը» Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Նրանք փոխանակել են մտահոգություններ և տեսակետներ՝ կապված Հայաստանին հուզող ներքին հարցերի հետ։
«Նորին Սրբությունն ու վարչապետը կարևորությամբ շեշտել են սահմանադրական կարգերը հարգելու և Հայաստանը ներքին ցնցումներից հեռու պահելու անհրաժեշտությունը», ասված է հաղորդագրությունում։
 
20 մայիս, 2019 15:25 Դաշնակցությունը մայիսի 23-ին հանրահավաք է հրավիրում Հայ հեղափոխական դաշնակցությունը մայիսի 23ին՝ ժամը 1900ին, Երևանի Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Հրատապ․ ՀՅԴն առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ։
Մինչ այդ տեղեկացնեմ, որ Դաշնակցությունը մայիսի 23ին՝ ժամը 1900ին, Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։
Հ․Գ ․ ՀՅԴ Գերագույն մարմինը իր գոհունակություն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին՝ իրենց զգոն, գիտակից և պատրաստակամ պահվածքի համար», նշված է գրության մեջ։
20 մայիս, 2019 13:19 Վարչապետը կոչ է անում ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում կոչ արեց քաղաքացիներին ժամը 13։30-ին դադարեցնել դատարանների արգելափակումը։ 20 մայիս, 2019 08:39 «Ժառանգություն». Հայաստանում կառավարման ճգնաժամը վերածվում է անիշխանության «Ժառանգություն» կուսակցության վարչությունը տարածել է հայտարարություն վերջին շրջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի  վերաբերյալ Հայտարարության մեջ ասված է 
«Մայիսի 18ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման դատական վիճռը դարձավ հաստատումը մինչ այդ արդեն նկատելի վտանգավոր մի օրինաչափության՝ Հին Հայաստանը դեռ կանգուն է, և Նոր Հայաստանի գործադիր ու օրենսդիր իշխանությունը չի կարողանում ապահովել այն իրավական համակարգի ձևավորումը, որի դեպքում անհնար կլինի դատական դողէրոցքը Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Ռոբերտ Քոչարյանի և այլոց հանդեպ խափանման միջոցների հետ կապված փոխբացառող դատական որոշումները, որոնք հաջորդում են դատավորների ինքնաբացարկների շքերթին, և ուղեկցվում են ոստիկանության կողմից  դժվարությամբ կարգավորվող հասարակական բախումներով,  ցույց են տալիս, որ Հայաստանում կառավարման ճգնաժամն աստիճանաբար վերածվում է անիշխանության, նենգադուլների, որից կարող են օգտվել ռևանշի ձգտող ուժերը, նրանց հարձակողականությունը գնալով աճում է
20 մայիս, 2019 01:11 ՀՀ ոստիկանությունը հաղորդում է Վիտալի Բալասանյանի մեքենան զննության ենթարկելու մասին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան զննության ենթարկելու վերաբերյալ․
«Այսօր ոստիկանությունը ապօրինի զենքզինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել», ասված է հաղորդագրությունում
20 մայիս, 2019 00:43 Արտախորհրդարանական ուժերի արձագանքը՝ վարչապետի կոչին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու կոչին արձագանքել են նաև արտախորհրդարանական ուժերը՝ Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը։
Դաշնակցության արձագանքը
ՀՀ վարչապետի կոչը դիտելով որպես Հայաստանում սահմանադրական կարգի դեմ կատարված քայլ, որպես դատական իշխանության խոչընդոտում և, առհասարակ, պետականությունն արկածախնդրության տանելու չկշռադատված քայլ՝
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չգնալ սադրանքների և պաշտպանել երկրի համար այդքան կարևոր կայունությունը։
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը աջակցել և նպաստել երկրում հանրային համերաշխության մթնոլորտի պահպանմանը։
Կոչ ենք անում դատավորներին չտրվել փողոցային տրամադրություններին և ճնշումներին՝ պահպանելով և կատարելով սահմանադրությամբ երաշխավորված իրենց լիազորությունները։
Միաժամանակ, մեր կոչն ենք հղում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ իրեն լիազորված իրավունքը՝ հետևելու Հայաստանում Սահմանադրության պահպանմանը։
Սիրելի հայրենակիցներ, մեր ժողովրդի մեջ փողոցային որակների և բնազդների ներմուծում
19 մայիս, 2019 23:50 Փաստաբանների պալատի հայտարարությունը՝ վարչապետի կոչի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի այսուհետ` Պալատ խորհուրդն իր ամբողջ կազմով, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Հրանտ Անանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի և Գայանե Դեմիրչյանի,
19052019թ․ հրատապ նիստ է անցկացրել և որոշել է կոչով դիմել Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությանը` ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել դատական իշխանության անկախությունը կամ դիտարկվել որպես միջամտություն արդարադատության իրականացմանը
Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարության տեքստում նշվել է՝
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 19052019թ․ ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել հասարակության անդամներին՝ հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակել Այս կոչը լայնորեն տարածվել է էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով
Հայաստանի Հանրապետության փաստաբանների
18 մայիս, 2019 19:27 Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները կբողոքարկեն դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները կբողոքարկեն Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշումը։
«Մենք սկզբունքորեն գտնում ենք, որ ընտրված խափանման միջոց կալանավորումը ճիշտ էր, հետևաբար, պետք է բողոքարկենք այդ դատական ակտը», – լրագրողների հետ զրույցում ասել է դատախազ Պետրոս Պետրոսյանը։

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Մարտի 1ի անջատված գործով առանցքային մեղադրյալ է, մայիսի 18ին ազատ արձակվեց։ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, հրապարակելով իր որոշումը, հայտարարեց, որ փոխում է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը։
 
18 մայիս, 2019 16:36 Նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ Քննարկվել են ընթացիկ իրավիճակի հետ կապված հարցեր 17 մայիս, 2019 19:31 Գասպարիի գործով մեղադրանք է առաջադրվել TV5-ի սեփականատիրոջը Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով մեղադրանք է առաջադրվել «5րդ ալիք»ի սեփականատեր Արմեն Թավադյանին նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4րդ մասով խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ
Այս տեղեկությունը armtimescom կայքի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Վերջինս ասաց, որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
17 մայիս, 2019 12:03 Այսօր՝ մայիսի 17-ին, Երևանում ջերմաստիճանը կհասնի 34 աստիճանի Արտակարգ իրավիճակների նախարարության օդերևութաբանության ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այսօր Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին, որը դիտվել է 1962 թվականին՝ 34,1 աստիճան։