18 ապրիլ, 2019 21:21 Իմ դեմ իրականացվողը շինծու է․ Դավիթ Սանասարյան Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որին այսօր մեղադրանք է առաջադրվել, գրառում է արել Ֆեյսբուքում՝ նշելով, որ իր դեմ «իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի»։

«Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։
18 ապրիլ, 2019 16:48 Հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ այն, ինչ ինձ հայտնի է. Սանասարյան Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է խոսել ՊՎԾ աշխատակիցների ներգրավմամբ քննվող քրեական գործի մանրամասների մասին՝ հավելելով, որ ունի լռելու պարտավորություն, հաղորդում է Արմենպրես գործակալությունը։
«Բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող համապատասխան տեղեկատվություն տալ, որպեսզի չկարողանան իմ բարի համբավի վրա որևիցե բիծ անեն, որը ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում Այն ձեռք է բերվել սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում, ու ինչ նախաքննական մարմին էլ ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի՝ չեն կարող դրա վրա խազ քաշել Ես բնականաբար համաձայն չեմ դրա հետ ու վիճարկելու եմ համապատասխան իրավական ընթացակարգով Կարգավիճակի վերաբերյալ հարցերը տվեք ԱԱԾին Այո, ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ այն, ինչ ինձ հայտնի է», ասել է Սանասարյանը՝ կառավարությունում պատասխանելով իրեն գործում որպես կասկածյալ ներառելու վերաբերյալ լրագրողների հարցերին 
Ավելին՝
Դավիթ Սանասարյանն արձագանքել է իրեն քրեական գործով կասկ
18 ապրիլ, 2019 16:19 Գտել են «Սպայկա» ընկերության անվտանգության պետի դին Երևանի Արտաշատի խճուղու «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը հայտնաբերել են 36ամյա Գևորգ Այվազյանի դին։ Նա «Սպայկա» ընկերության Արարատի մարզի անվտանգության պետն էր։
Shamshyancomի փոխանցմամբ՝ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հնարավոր է՝ դեպքը ինքնասպանություն է։
 
18 ապրիլ, 2019 13:12 Կստեղծվի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ Հայաստանի կառավարությունը կստեղծի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ՝ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի փոխարեն։ Ֆոնդի գործառույթները կլինեն հնարավոր խոշոր ներդրողներին խորհրդատվություն և աջակցություն տրամադրելը, ինչի շնորհիվ Հայաստանում կավելանան ներդրումները։

18 ապրիլ, 2019 12:59 Քաղաքացիական հիվանդանոցներում քրեակատարողական բաժանմունքներ կստեղծվեն Երևանի չորս և մարզերի երկու քաղաքացիական հիվանդանոցներում կստեղծվեն քրեակատարողական բաժանմունքներ։ Դրանցում կալանավորները պատշաճ բուժում կստանան, ինչպես նաև կկանխվի նրանց հավանական փախուստը։

Կառավարության ապրիլի 18-ի նիստին այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը ներկայացնում էր համապատասխան որոշման նախագիծը։
18 ապրիլ, 2019 10:55 Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու առաջարկը չընդունվեց Կողմ՝ 41, դեմ՝ 67, ձեռնպահ՝ 1 ձայների հարաբերակցությամբ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության առաջարկը չընդունվեց։
Ապրիլի 17ի Ազգային ժողովի հերթական նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկել էր պաշտոնանկ անել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
Այսօր՝ ապրիլի 18ին, ԱԺ շարունակվող նիստին քվեարկության դրվեց Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու հարցը։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցութունը դեմ է քվեարկելու որոշմանը, քանի որ մեկ օրը բավարար չէր հարցը քննարկելու համար։
18 ապրիլ, 2019 10:08 Արցախը՝ որպես բանակցության լիիրավ կողմ․ Բակո Սահակյան Արցախի նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 17ին խորհրդարանում ներկայացրել է նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը
Որպես պետության ամենակարևոր առաջադրանք՝ Բակո Սահակյանը ընդգծել է երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման շարունակականությունը և պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը
Այնուհետև Բակո Սահակյանն անդրադարձել է տնտեսության տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներին, հիմնական անելիքներին և մատնանշել երկրի  առաջնահերթությունները
Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Արցախի նախագահը նշել է, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում շարունակվելու են աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ  «Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի Հանրապետության՝ որպես բանակցության լիիրավ կողմի մասնակցությամբ», շեշտել է Բակո Սահակյանը
17 ապրիլ, 2019 16:27 Բերդում զինվորական հոսպիտալ կհիմնվի Պաշտպանության նախարարությունը Բերդում զինվորական հոսպիտալ կհիմնի։ Այս հարցն ընդգրկված է կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում։

17 ապրիլ, 2019 12:08 Ապրիլի 22-ը՝ աշխատանքային օր Ապրիլի 22ը կլինի աշխատանքային․ տեղեկությունը հաստատեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ գործադիրը չի պատրաստվում տեղափոխել 22ի աշխատանքային օրը։
Ապրիլի 21ին նշվում է Սուրբ Զատկի տոնը, որը 5 տաղավար տոներից մեկն է Նախկինում տոնին հաջորդող օրը՝ Մեռելոց հիշատակի օրը, հայտարարվել է ոչ աշխատանքային։
Ավանդույթը մտցրել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հետագայում Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մեկումեջ էր նման որոշումներ կայացնում, իսկ Կարեն Կարապետյանը փորձում էր վերացնել Մեռելոցները որպես ոչ աշխատանքային օր սահմանելու պրակտիկան։ Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել է, որ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունները խնդիրների են բախվում, երբ աշխատանքային օրերը փոխվում են, քանի որ նրանց աշխատանքը փոխկապակցված է միջազգային ընկերությունների հետ։ Ըստ Կարապետյանի՝ նման որոշումները խախտում են աշխատանքային բնականոն ռիթմը
Գևորգ Թոսունյան
17 ապրիլ, 2019 10:52 Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բաշար Ալ-Ասադին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ԱլԱսադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ
Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դարերի ընթացքում ձևավորված հայսիրիական ամուր բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների
«Լիահույս եմ, որ Սիրիան վերջնականապես կհաղթահարի առկա ճգնաժամը, և սիրիացի ժողովուրդը կվայելի հարատև կայունություն և առաջընթաց», ասվում է շնորհավորական ուղերձում 
16 ապրիլ, 2019 17:49 Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում Ազգային ժողովի գաղտնի քվեարկության արդյունքում Գոռ Հովհաննիսյանը ապրիլի 16-ին չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Նրա թեկնածությունը առաջադրել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։
Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը կողմ էր 24 պատգամավոր, դեմ՝ 75։
Գոռ Հովհաննիսյանի առաջադրումը դրական էր գնահատել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ասելով, որ Հովհաննիսյանը փոխկապակցված չէ նախկին և ներկա իշխանությունների հետ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կասկածի տակ էին դրել Հովհաննիսյանի կենսագրությունում առկա աշխատանքային ստաժի մասին տեղեկությունները։
2018 թվականի հոկտեմբերի 23ին ԱԺն չհաստատեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը, քվեարկությանը մասնակից 53 պատգամավորից նրա թեկնածությանը դեմ էին 23ը։
Գևորգ Թոսունյան
16 ապրիլ, 2019 15:05 Զոհրաբ Մնացականյանը Փարիզ է մեկնում Ապրիլի 16ից 18ը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ։
Այցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպում կունենա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար ԺանԻվ Լը Դրիանի, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի և այլ պաշտոնյաների հետ։
Զոհրաբ Մնացականյանը ելույթ կունենա Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտում։ Նախատեսվում է նաև արտգործնախարարի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Ապրիլի 15ին Մնացականյանը Մոսկվայում էր, որտեղ հանդիպում է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։