18 սեպտեմբեր, 2019 16:56 Էլեկտրաէներգիայի և գազի կորուստների նվազում է գրանցվել․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել՝ տվյալներ ներկայացնելով Հայաստանում գազի փոխադրման ու բաշխման համակարգերում գազի կորուստները և սեփական կարիքների համար ծախսերի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերում կորուստների մակարդակի վերաբերյալ։
«2019ի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանում գազի փոխադրման ու բաշխման համակարգերում գազի կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են՝ ներկրված գազի նկատմամբ ընդամենը 4,9% կամ 58,4 մլն խմ Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ կորուստներն ու ծախսերը նվազել են գրեթե 1 տոկոսային կետով
Նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերում կորուստների երբևէ նկատված ամենացածր մակարդակը՝ 7,2% Ընդ որում՝ 2018ին կորուստները կազմել են 8,2%, 2017ին՝ 9,1%, 2016ին՝ 10,7%
Հատկանշական է նաև, որ ընթացիկ տարվա հունվարհունիսին էլեկտրաէներգիայի սպառումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 6,3%ով՝ կազմելով 29882 մլն կՎտժ», գրել է Փաշինյանը։
18 սեպտեմբեր, 2019 13:35 «Ոչ մեկը չպետք է հայտնվի քաղաքական վրեժխնդրության թիրախում», կարծում է Միհրան Պողոսյանը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը հետախուզման մեջ է գտնվում, հաղորդագրություն է տարածել, որում ասված է․
«Հայաստանյան վերջին զարգացումները՝ երկրում առկա կառավարման ճգնաժամի ցայտուն վկայությունն են։Հանրահայտ իրողություն է՝ ցանկացած փոփոխություն, որը չի հանգեցնում տեսանելի դրական արդյունքի՝ կորսված հնարավորությունների հերթական «վավերագիրը»  դառնալուց  զատ՝  էլ ավելի է խորացնում հասարակական տրամադրությունների բևեռացումը։
Զարգացման ու առաջընթացի վերաբերյալ  գործող իշխանության  կողմից շարունակաբար շեփորվող  հայտարարությունները գնալով ավելի են կտրվում իրականությունից։
«Նախորդների սխալները չկրկնելու» կարգախոսի ներքո այսօր «ապամոնտաժվում» են պետական ինստիտուտների բաղադրիչը հանդիսացող լրջագույն օղակներ, վերացվում է տարիների ընթացքում որոշակի կայունության երաշխավոր դարձած կառավարման համակարգը։
Քարուքանդ անելով ամեն ինչ, տակնուվրա անելով եղած լավն ու վատը՝ խոստացված ն
18 սեպտեմբեր, 2019 11:24 Վարչապետը հստակեցրել է փոխվարչապետ Ավինյանի կողմից համակարգվող ոլորտները Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով հստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից համակարգվող ոլորտները․ հայտնում է Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում։ Որոշման մեջ նշված է. 17 սեպտեմբեր, 2019 17:00 Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 17ին կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Մարտի 1ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու կամ նրա նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննելու նպատակով։
Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20ին՝ ժամը 17ին
Ավելի վաղ դատարանը հրապարակեց իր որոշումը նախկին նախագահի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժելու մասին
 
17 սեպտեմբեր, 2019 15:17 105 ռոյալ Ծիծեռնակաբերդում` Ցեղասպանության 105-րդ տարելիցին Հայոց ցեղասպանության 105րդ տարելիցին «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ նախատեսում է ապրիլի 24ին Ծիծեռնակաբերդի բարձունքում դեպի անմար կրակ տանող ճանապարհի երկու կողմում տեղադրել 105 ռոյալ Այդ օրը աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած հարյուրհինգ երաժիշտ կատարելու է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը» հղում է անում «Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի» ղեկավարությանը, որը  չի առարկում ռոյալների ժամանակավոր տեղադրմանը հուշահամալիրի տարածքում՝ «պայմանով, որ որևէ վնաս չհասցվի կանաչ գոտուն և ընդհանրապես հուշահամալիրի տարածքին»։
Նախագծի իրականացման դեպքում ապրիլի 25ի առավոտյան «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի առաջարկով և բարերարների համաձայնությամբ ռոյալները կնվիրվեն Հայաստանի տարբեր քաղաքների ու գյուղերի երաժշտական դպրոցներին
17 սեպտեմբեր, 2019 12:10 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ կմեկնարկի Լոս Անջելեսից կիրակի օրը՝ սեպտեմբերի 22ին, վարչապետը կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպումներ կունենա Քալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արևելյան ափի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Նախատեսվում է գործարար համաժողով, որին կմասնակցեն տեղի գործարար շրջանակների ներկայացուցիչներ
Լոս Անջելեսից վարչապետը կայցելի Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ կհանդիպի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հայազգի մասնագետների հետ
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերե
16 սեպտեմբեր, 2019 16:09 Նախագահը ստորագրել է ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու վարչապետի առաջարկությունը «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արթուր ՎԱՆԵՑՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- նշված է նախագահականի հաղորդագրությունում: 16 սեպտեմբեր, 2019 15:22 Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու միջնորդագիրը «ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ստորագրել եմ, համապատասխան հրամանագիրը մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի։ Դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ մի քանի քննարկումների ընթացքում և փոխադարձ համաձայնությամբ: Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք քննարկել։ Այդ սցենարները կքննարկվեն հընթացս»։

16 սեպտեմբեր, 2019 13:49 Կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30-ամյա տղամարդ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի երկու բնակչի դիտավորությամբ միջին և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ 16 սեպտեմբեր, 2019 11:02 Այսօր Վանաձորում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է գալու մամուլի ասուլիսով որն անցկացվելու է Վանաձորում։ Վերջին մեծ ասուլիսը տեղի էր ունեցել այս տարվա մայիսին, որի ընթացքում վարչապետն ամփոփել էր իր պաշտոնավարման մեկ տարին։
«Սիրելի հայրենակիցներ նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր և միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում և այս տարի ևս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16ին՝ ժամը 1300ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում», Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Լուսանկարը՝ 2019թ․ մայիսի ասուլիսից
14 սեպտեմբեր, 2019 20:38 Արագածի վրա արջը հարձակվել է Լեհաստանի երկու քաղաքացու վրա, նրանցից մեկը մահացել է Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

13 սեպտեմբեր, 2019 15:26 Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել. ԱԳՆ խոսնակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և նրանք համաձայնել են․ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համաձայնել են հանդիպել, սակայն որտեղ և ինչ ժամկետներում կկայանա հանդիպումը` դեռ չենք կարող ասել։ Կա սկզբունք, որ հանդիպման մասին համաձայնեցված կարգով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միաժամանակ հայտնեն, ինչը խախտել հայկական կողմը չի պատրաստվում»,–ասաց նա։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿի Գլխավոր ասամբլեայի 74րդ նստաշրջանի աշխատանքներին նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 17–ին։