30 նոյեմբեր, 2020 21:42 Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով. համայնքապետ ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, բայց օդանավակայանը մնում է հայկական տարածքում․ այս մասին, ըստ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի, հայտարարել է Սյունիքի մարզկենտրոն Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ 30 նոյեմբեր, 2020 21:35 Դեկտեմբերի 7-ից կվերսկսվի առկա ուսուցման գործընթացը․ ԿԳՄՍՆ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա ուսուցման գործընթացը Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ․ այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ պաշտոնական էջից։

30 նոյեմբեր, 2020 19:36 Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։

30 նոյեմբեր, 2020 17:59 Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման համար կարող է պահանջվել ավելի քան 6 մլրդ դրամ Ազգային ժողովի կայքում շրջանառության մեջ է դրվել հակակոռուպցիոն դատարանների ստեղծման օրենսդրական փաթեթը։ Նախագծերը դեռևս խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ չեն մտել։ Դրանք ներկայացրել է արդարադատության նախարարությունը։ Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, բացի այդ, նախատեսվում է դատախազների բարեվարքության ուսումնասիրության համար ներդնել արդյունավետ մեխանիզմներ։ 30 նոյեմբեր, 2020 17:50 Դատախազությունը քրեական գործ է հարուցել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին ֆինանսավորելու փաստով Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու փաստով գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ քննության։ Այդ մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
«Միջազգային ահաբեկչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որը միացվել է Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվհետախուզական, ինչպես նաև անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020թ հուլիսօգոստոս ամիսներին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը ծրագրել է ագրեսիայի ակտ իրականացնել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ, ինչից ելնելով Ադրբեջանի զինված ուժերի պատասխանատու պաշտոնատար անձինք միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկաններով համալրելու վերաբերյալ նախնական համաձայնություն են ձեռք բերել Թուրքիայի Հանրապետության պատասխանատու պաշտոնատար անձանց հետ»,
30 նոյեմբեր, 2020 17:10 Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումը պայմանավորված է «օբյեկտիվ գործոններով», պարզաբանում է ՏՄՊՊՀ-ն Հայաստանում խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել կիլոգրամով շաքարավազի իրացման գնի բարձրացում 6-7 տոկոսով, «Նոր Զելանդական» և «Անքոր» տեսակների կարագի իրացման գնի բարձրացում՝ մինչև 1 տոկոսով, արևածաղկի և եգիպտացորենի ձեթերի որոշակի տեսակների գների բարձրացում՝ 2-7 տոկոսոով․ այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ 30 նոյեմբեր, 2020 14:48 Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել 1 700 արցախցի Երևանից Ստեփանակերտ մեկ օրում 1 700 փախստական է վերադարձել, հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ 30 նոյեմբեր, 2020 12:58 Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ են տեղակայել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Արցախում դաշտային հոսպիտալ է բացել։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը։ 30 նոյեմբեր, 2020 12:07 Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքներում չպայթած ռումբերի ականազերծում է լինելու Արցախի ԱԻ պետական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ քիչ հետո Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում  տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում Արցախի ԱԻ պետական ծառայությունը խնդրում է պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել
«Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետերի և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում», ասվում է հայտարարության մեջ։
30 նոյեմբեր, 2020 10:41 Հաստատվել է կորոնավիրուսի 356 նոր դեպք Նոյեմբերի 29ին Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 1 098 թեստավորում, որից հաստատվել է հիվանդության 356 նոր դեպք, այսինքն՝ թեստավորվածների մոտ 32%ը վարակված է եղել կորոնավիրուսով Թվային տվյալները փոխանցել է առողջապահության նախարարությունը։ Ըստ աղբյուրի՝ ունենք 1098 առողջացման դեպք և 22 մահվան դեպք
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 542 է
Նոյեմբերի 30ի ժամը 1100ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135 124 դեպք, որից 108 442ը` առողջացած, 2 164ը՝ մահվան ելքով Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23 976 պացիենտ Ընդհանուր առմամբ կատարվել է 510 127 թեստավորում
29 նոյեմբեր, 2020 10:38 Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են «հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորումը» Կողմերը, ի շարունակություն վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ շփումների, հանգամանալից անդրադարձել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը:

28 նոյեմբեր, 2020 22:51 Դեկտեմբերի 1-ից կվերսկսվեն զինծառայողների արձակուրդները․ Վաղարշակ Հարությունյան Ինչ վերաբերում է պատերազմից հետո զինծառայողներին հանգստի հնարավորություն տրամադրելուն, ապա այս հարցը նույնպես շուտով լուծում կստանա` շնորհիվ դեկտեմբերի 1-ից վերսկսվող արձակուրդների։