28 նոյեմբեր, 2020 20:19 Տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը, ի շարունակություն վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ շփումների, հանգամանալից անդրադարձել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը:

28 նոյեմբեր, 2020 12:53 Առաջարկում ենք ստեղծել եռակողմ հանձնաժողով, որը կզբաղվի ռազմագերիների հարցով․ Էդմոն Մարուքյան Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն առաջարկում են ստեղծել եռակողմ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին, կկանխարգելի ռազմագերիների նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը։ 28 նոյեմբեր, 2020 12:01 Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Մոսկվա Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28ին մասնավոր այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ շարունակելով քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ՝ Արմեն Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ։ Նշվում է նաև, որ նախագահը կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին 
  
28 նոյեմբեր, 2020 11:16 Հաստատվել է կորոնավիրուսի 1 248 նոր դեպք Նոյեմբերի 27-ին Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 3 358 թեստավորում, որից հաստատվել է հիվանդության 1 248 նոր դեպք, այսինքն՝ թեստավորվածների 37․1 %-ը վարակված է եղել կորոնավիրուսով: 27 նոյեմբեր, 2020 18:12 Արմեն Ղևոնդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Այս մասին հայտնում է egovamը 27 նոյեմբեր, 2020 16:42 Արցախի ՄԻՊ-ը չի բացառում հայ գերիների մասնակցությունը Բաքվում կազմակերպվելիք զորահանդեսին Կան կասկածներ Բաքվում հայ գերիների մասնակցությամբ զորահանդես կազմակերպելու մասին․ «Գերիներ ու անհետ կորածներ. ո՞վ է զբաղվում նրանցով» քննարկման ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ «այդպիսի տեղեկություններ լսել է, բայց չի կարող ասել, թե որքանով են դրանք հավաստի»: 27 նոյեմբեր, 2020 14:46 Սահմանազատումը տեղի է ունենում ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով․ Նիկոլ Փաշինյան Նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթացը ենթադրում է, որ Գեղարքունիքի մարզում Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով․ նոյեմբերի 27-ի տեսաուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտեց՝ այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով: 27 նոյեմբեր, 2020 12:02 Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներ են. ՀՀ ԱԳՆ Մարտական հերթապահության իրականացման նպատակով նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում․ այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն։ 27 նոյեմբեր, 2020 11:05 Հաստատվել է կորոնավիրուսի 1 476 նոր դեպք, 22 մարդ մահացել է Հայաստանում նոյեմբերի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 1 476 նոր դեպք, առողջացել է 2 094 մարդ: Գրանցվել է մահվան 22 նոր դեպք: Բացասական թեստերի քանակը 2 180 է: Դրական է կատարված թեստերի 40 տոկոսը։

27 նոյեմբեր, 2020 10:01 Փաշինյանը «երբեմն օրը մի քանի անգամ» հեռախոսազրույցներ է ունենում Պուտինի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսգիշերն անց հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին նա գրառում է արել Ֆեյսբուքում։ 26 նոյեմբեր, 2020 19:59 Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» ճանաչման անհրաժեշտության մասին Սենատի ընդունած բանաձևի հարցով։ Այս մասին գրում է Տասսը։
Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։
Բանաձևը Կառավարության համար խորհրդատվական բնույթ ունի։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ էլ Ֆրանսիային։
26 նոյեմբեր, 2020 19:16 Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար։
Այդ պաշտոնը զբաղեցնող Տիգրան Խաչատրյանը ավելի վաղ պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։