3 հուլիս, 2020 12:09 Հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, մահացել է 10 մարդ Հուլիսի 3-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, մահացել է 10 մարդ, ապաքինվել՝ 448-ը։ Բացասական թեստերի քանակը՝ 1 675։ 2 հուլիս, 2020 14:16 Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունը հետաձգվեց Հուլիսի 2-ին Վերաքննիչ քրեական դատարանում նախատեսված՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության ու փաստաբանների բողոքների քննությունը հետաձգվեց։ 2 հուլիս, 2020 11:36 Ունենք դիմակների պրոֆիցիտ, մի խմբաքանակ արդեն արտահանվել է. Գեղամ Գևորգյան Հայաստանում ավելի շատ կա դիմակ, քան հարկավոր է կամ վաճառվում է. այդ մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ նշելով, որ դիմակների մեկ խմբաքանակ Հայաստանից արդեն արտահանվել է: Նրա խոսքով՝ եթե չթույլատրվի դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողները, որ ժամանակին թանկ գնով են ներմուծել դրանք, ստիպված են լինելու ավելի էժան ու ի վնաս իրենց վաճառել, իսկ եթե արտահանումը թույլատրվի, ապա գինը ներքին շուկայում կմնա կայուն, այն է՝ 60 դրամ տեղական արտադրանքը և մի քիչ ավելի թանկ՝ ներմուծվածը:
2 հուլիս, 2020 10:56 Հաստատվել է կորոնավիրուսի 593 նոր դեպք, բացասական թեստերի թիվը՝ 1 507 Հուլիսի 2-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 593 նոր դեպք․ մահացել է 6 մարդ, ապաքինվել՝ 473-ը։ Բացասական թեստերի քանակը 1 507 է։ 2 հուլիս, 2020 09:37 ՀՀԿ-ն նիստ է հրավիրել, քննարկվել են ներքաղաքական զարգացումները Հուլիսի 1-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ 1 հուլիս, 2020 15:14 ՀԱԷԿ-ը 65 օրով կանգնեցվել է պլանային վերանորոգման Հայկական ատոմային էլեկտրակայանի ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկը հուլիսի 1ից 65 օրով կանգնեցվել է՝ պլանային նախազգուշական վերանորոգման նպատակով։ Այս մասին հայտնում են ՀԱԷԿից։ 
Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում նախատեսվում է ռեակտորի միջին նորոգում, երկու գլխավոր շրջանառու պոմպերի հիմնական նորոգում, վեց շոգեգեներատորների տեխնիկական զննում, տեղեկատվահաշվողական նոր համակարգի տեղադրում, վթարային, կարգավորման և փոխհատուցման կասետների АРК շարժաբերների զննում, N 3 և 4 շոգետուրբինների ընթացիկ նորոգում, տուրբագեներատոր3ի հիմնանորոգում, գլխավոր շրջանառու խողովակաշարի և գլխավոր փակիչ սողնակների մետաղի եռակցման կարերի արատորոշման աշխատանքներ
1 հուլիս, 2020 11:57 Հաստատվել է կորոնավիրուսի 523 նոր դեպք, մահացել է 10 մարդ Հուլիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 523 նոր դեպք, մահացել է 10 մարդ, ապաքինվել՝ 515-ը։ Կատարված թեստերի քանակը՝ 1 821։

30 հունիս, 2020 16:17 Կենտրոնական բանկը Հայաստանում 4 տոկոս տնտեսական անկում է կանխատեսում 2020-ին «Ելնելով աշխարհի և Հայաստանի երկրորդ եռամսյակի տնտեսական ակտիվության ավելի խորը անկումից, ինչպես նաև պայմանավորված ավելի դանդաղ վերականգնման սպասումներով, Հայաստանի տնտեսական աճը 2020 թվականի համար վերանայվել է առաջին եռամսյակի 0,7 տոկոս աճից մինչև 4,0 տոկոս անկում։ Միաժամանակ, հիմնական գործոնը, որը կպայմանավորի վերականգնման հեռանկարները, բնականաբար, առողջապահական իրավիճակն է աշխարհում և Հայաստանում»,- ասաց Մարտին Գալստյանը։ 30 հունիս, 2020 14:52 Մարտի 1-ի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը, որով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։ Դատարանը պետք է պարզի աշխատանքային անվտանգ պայմաններ ստեղծելու տեխնիկական հնարավորությունները։ 30 հունիս, 2020 12:53 ԱԺ-ն ընդունեց լիազորոթյունները ավարտած ՍԴ դատավորների կենսաթոշակի նշանակումն ապահովող նախագիծը Հունիսի 30-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով՝ վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով: 30 հունիս, 2020 11:35 Հայաստան է վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի․ Ավինյան Պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ արտակարգ դրության պայմաններում պարետատան տված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան է վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի: 30 հունիս, 2020 10:49 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 415 նոր դեպք, մահացել է 10 մարդ Հունիսի 30-ի դրությամբ` Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 415 նոր դեպք, մահացել է 10 մարդ, ապաքինվել՝ 751-ը։ Բացասական թեստերի քանակը՝ 858։