19 հունիս, 2020 13:20 Լիտվան Հայաստան է ուղարկում բուժաշխատողների խումբ և 30 000 թեստ Հունիսի 19-ին Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցավ Լիտվայի կառավարության կողմից Հայաստան ուղարկվող բուժանձնակազմի և բժշկական օգնության ճանապարհման արարողությունը։ 19 հունիս, 2020 10:47 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 459 նոր դեպք, մահացել է 10 մարդ, ապաքինվել՝ 706-ը Հունիսի 19-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 459 նոր դեպք, ապաքինվել է 706 մարդ, մահացել՝ 10-ը։ Բացասական թեստերի քանակը՝ 1 492։ 18 հունիս, 2020 16:43 Խոսրովի անտառ պետական արգելոցում ծուխ է նկատվել․ փրկարարները դեպքի վայրում են Հունիսի 18-ին` ժամը 14:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։ 18 հունիս, 2020 15:11 Հերթական հեռախոսազրույցը՝ Պուտինի և Ալիևի միջև Հունիսի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև․ այս մասին ասված է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ 18 հունիս, 2020 10:52 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 665 նոր դեպք․ մահացել է 7 մարդ Հունիսի 18-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 665 նոր դեպք․ մահացել է 7 մարդ, ապաքինվել՝ 746-ը։ Բացասական թեստերի քանակը՝ 1 727։ 18 հունիս, 2020 10:34 Կառավարությունը նվազագույն աշխատավարձի չափով կաջակցի տուժած ոլորտի աշխատողներին Կառավարությունը կորոնավիրուսի սոցիալական հետևանքները չեզոքացնելու քսաներորդ միջոցառումն իրականացնելու որոշում է կայացնելու։ Հարցն ընդգրկված է հունիսի 18-ի հերթական նիստի օրակարգում։ 18 հունիս, 2020 09:39 Կառավարությունը 40 միլիոն դրամ կհատկացնի ՀՔԾ-ին՝ նոր քննիչների համար Հունիսի 18-ի կառավարության նիստի օրակարգում որոշման նախագիծ է, որով նախատեսվում է Հատուկ քննչական ծառայությանը 40 միլիոն դրամ հատկացնել՝ ավելացված 7 հաստիքների պահպանման ծախսերն ապահովելու համար։ 17 հունիս, 2020 10:48 Հաստատվել է կորոնավիրուսի 544 նոր դեպք, մահացել է 9 մարդ Հունիսի 17ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 544 նոր դեպք, մահացել է 9 մարդ, ապաքինվել՝ 243ը։ Բացասական թեստերի քանակը՝ 1 500։
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 18 033Առողջացածներ 6 814Փաստացի բուժվողներ 10 818Ընդհանուր թեստեր 87 600Մահվան ելքեր 302Մահվան ելքեր այլ պատճառով – 99
16 հունիս, 2020 13:41 Մոռացաք, թե ով է ձեզ բերել, Հայաստանի Հանրապետությունը դարձրել եք «Փիարաստան»․ Արման Աբովյան «Դուք շատ եք սիրում խոսել նախկիններից։ Ինձ թվում է՝ դա ամենասիրված թեմաներից մեկն է, բայց նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան եք արդեն նման նախկիններին՝ ձեր հայացքներով, ձեր պահվածքով, ձեր ամեն ինչով»․ հունիսի 16-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը դիմեց «Իմ Քայլը» խմբակցությանը։ 16 հունիս, 2020 13:03 Սա շինծու գործ ա․ Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցը Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի միջանցքում պատասխանեց լրագրողների հարցերին։ Իրեն առնչվող քրեական գործերը նա անվանեց «շինծու գործ»։ 16 հունիս, 2020 11:19 Հաստատվել է կորոնավիրուսի 425 նոր դեպք․ մահացել է 8 մարդ Հունիսի 16ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 425 նոր դեպք․ մահացել է 8 մարդ, ապաքինվել՝ 295ը։ Բացասական թեստերի քանակը 1 531 է։
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 17 489Առողջացածներ 6 571Փաստացի բուժվողներ 10 529Ընդհանուր թեստեր 85 556Մահվան ելքեր 293Մահվան ելքեր այլ պատճառով –96
 
15 հունիս, 2020 17:50 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը հետաձգվեց Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հունիսի 15ին սկսեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նամակով դիմել էր դատարանին՝ խնդրելով հետաձգել այսօրվա դատական նիստը, քանի որ կողմը նախապես ծանուցված չի եղել։ Բայց նախագահող դատավորը որոշեց շարունակել նիստը։ 
Նիստի ընթացքում փաստաբանները ներկայացրին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երեք միջնորդությունները․  Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետերի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև  Քոչարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։ 
Տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու նպատակով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա հունիսի 17ին՝ ժամը 13։30ին։