8 հուլիս, 2020 10:58 Հաստատվել է կորոնավիրուսի 535 նոր դեպք, մահացել է 18 մարդ Հուլիսի 8-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 535 նոր դեպք, ապաքինվել է 520 մարդ, մահացել՝ 18-ը։ Բացասական թեստերի քանակը՝ 1 548։ 7 հուլիս, 2020 17:22 Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին այցելել էր «Կալաշնիկով» ինքնաձիգերի արտադրություն սկսած «Նեյտրոն» գիտաարտադրական միավորում։ Շրջայցին մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: 7 հուլիս, 2020 12:46 Ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր մինչև արտակարգ դրության ավարտը Ոստիկանությունը հայտարարություն է տարածել անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ։ 7 հուլիս, 2020 12:24 Եթե մարդը վարակվել և լավացել է, դեռ 100­­-տոկոսանոց երաշխիք չկա, որ երկրորդ անգամ չի վարակվի. Թորոսյան Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքեր չեն արձանագրվել, սակայն կրկնակի վարակում հնարավոր է, թե ոչ, աշխարհին դեռ հստակ հայտնի չէ: Այսպիսով, եթե մարդը մեկ անգամ վարակվել և լավացել է, դեռ 100­տոկոսանոց երաշխիք չկա, որ երկրորդ անգամ չի վարակվի. այսօր հրավիրված ասուլիսում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 7 հուլիս, 2020 10:51 Հաստատվել է կորոնավիրուսի 349 նոր դեպք, մահացել է 12 մարդ Հուլիսի 7-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 349 նոր դեպք, մահացել է 12 մարդ, ապաքինվել՝ 605-ը։ Բացասական թեստերի քանակը՝ 924։ 6 հուլիս, 2020 15:00 Ռումբի ահազանգ «Մեգամոլ Արմենիա»-ում․ տարհանվել է 350 մարդ Հուլիսի 6-ին՝ ժամը 13։30-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ 6 հուլիս, 2020 11:33 Երևանում դիմակ բաժանող կետեր են ստեղծվել Երևանում ստեղծվել են հատուկ կետեր, որտեղ քաղաքացիների դիմակ են բաժանում․ այս մասին գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 6 հուլիս, 2020 10:53 Հաստատվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք, մահացել է 7 մարդ Հուլիսի 6-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք, մահացել է 7 մարդ, ապաքինվել՝ 162-ը։ Բացասական թեստերի քանակը 803 է։ 3 հուլիս, 2020 16:24 Իրավիճակն առնվազն պայթյունավտանգ չէ. Արսեն Թորոսյան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ համաճարակի դեմ պայքարում գործադրվող ջանքերին՝ դրանք համարելով «ողջամիտ և տեղին»։ 3 հուլիս, 2020 15:26 Արսեն Թորոսյանը վկայի կարգավիճակով ներկա է եղել Ռազմիկ Աբրահամյանի գործով դատավարությանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 3-ին վկայի կարգավիճակով ներկա է եղել ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատավարությանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ բավականին երկար պատասխանել է կողմերի հարցերին։ 3 հուլիս, 2020 12:52 Եվրոպական միության աջակցությամբ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն անցկացրեց SPARK ծրագրի բիզնես նախագծերի առցանց փիչինգը Հունիսի 30ից հուլիսի 2ը տեղի ունեցավ Եվրոպական միության աջակցությամբ՝ Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված  ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ ԵՄ «ՄԱԴԱԴ» ֆոնդի աջակցությամբ ֆինանսավորված ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի SPARK ծրագրի ռեզիդենտների բիզնես նախագծերի առցանց փիչինգը
SPARK ծրագիրն ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հիմնական 3 ծրագրից SPARK, BUILD and START մեկն է SPARKը  նախատեսված է  գործարար գաղափարներ ունեցող, ինքնազբաղված սիրիահայերի, հայրենադարձների ու տեղացիների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց բիզնես նախաձեռնությունները։ 
Բիզնես նախագծերի առցանց փիչինգին մասնակցեց IRIS ակադեմիայի 70 ռեզիդենտից SPARK ծրագրի 17 մասնակից։ Վերջիններս փետրվար ամսին իրենց նախնական բիզնեսնախաձեռնություններով սկսած գյուղատնտեսությունից մինչև հյուրընկալություն և տուրիզմ, տեքստիլից մինչև նորաձևություն, արհեստներ, արվեստ, արտադրություն, սպասարկում, խոհարարություն և շատ ավելին 160 դիմորդների շարքում էին։
Բիզնես պլանների առցանց փիչինգի երեք օրվա ընթացքում SPARK ծրագրի 17 ռեզիդենտ
3 հուլիս, 2020 12:09 Հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, մահացել է 10 մարդ Հուլիսի 3-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, մահացել է 10 մարդ, ապաքինվել՝ 448-ը։ Բացասական թեստերի քանակը՝ 1 675։