4 օգոստոս, 2020 10:46 Հաստատվել է 196 նոր դեպք, մահացել է 6 մարդ Օգոստոսի 4ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, մահացել է 6 մարդ, ապաքինվել է 511ը։ Բացասական թեստերի քանակը՝ 873։ Դրական է կատարված թեստերի մոտ 18 տոկոսը։
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 39 298
Առողջացածներ 30 372
Փաստացի բուժվողներ 7930
Ընդհանուր թեստեր 168 164
Մահվան ելքեր 768
Մահվան ելքեր այլ պատճառով – 228 
3 օգոստոս, 2020 10:43 Հաստատվել է 52 նոր դեպք, մահացել է 8 մարդ Օգոստոսի 3ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք, մահացել է 8 մարդ, ապաքինվել է 111ը։ Բացասական թեստերի քանակը՝ 342։ Դրական է կատարված թեստերի մոտ 13 տոկոսը։
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 39 102
Առողջացածներ 29 861
Փաստացի բուժվողներ 8251
Ընդհանուր թեստեր 167 095
Մահվան ելքեր 762
Մահվան ելքեր այլ պատճառով – 228 
31 հուլիս, 2020 14:39 «Այնպես չէ, որ մենք հրամանի չենք սպասում». Տոնոյանը մեկնաբանեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտպանության բանակի լրատվական ծառայությանը տված մեկնաբանությունում հայտարարել է՝ իր համար անհասկանալի են Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ 31 հուլիս, 2020 11:16 Հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, մահացել է 10 մարդ Հուլիսի 31ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, մահացել է 10 մարդ, ապաքինվել՝ 631ը։ Դրական է կատարված թեստերի մոտ 18 տոկոսը։
Իրականացված նոր թեստեր 1 982Փաստացի բուժվողներ 8 587Առողջացածներ 28 997Նոր դեպքեր 354Մահվան ելքեր 738Մահվան ելքեր այլ պատճառով 228
 
30 հուլիս, 2020 18:44 ՌԴ-ն տրամադրված է աշխատել Թուրքիայի հետ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար Ռուսաստանի համար մտահոգիչ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ նկատելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով: 30 հուլիս, 2020 18:06 Կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունից բուժաշտաողների շրջանում մահվան նոր դեպք է գրանցվել։

30 հուլիս, 2020 12:06 Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար Կառավարության հուլիսի 30-ի նիստում Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Պետրոսյանը նշանակվելու է շրջակա միջավայրի նախարար։
30 հուլիս, 2020 10:56 Ռոմանոս Պետրոսյանը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը այսօր կազատվի այդ պաշտոնից։ Հարցն ընդգրկված է հուլիսի 30ի կառավարության նիստի օրակարգում։ 
Պետրոսյանն այս պաշտոնը ստանձնել էր հեղափոխությունից հետո՝ 2018ի հունիսի 1ից։ 
Ըստ մամուլի հրապարակումների՝ Պետրոսյանը պաշտոնից ազատվելուց հետո նշանակվելու է շրջակա միջավայրի նախարար։ Այս պաշտոնը թափուր է մայիսի 5ից՝ Էրիկ Գրիգորյանի պաշտոնանկությունից ի վեր։ 
#ՍիվիլՆեթ #Լուրեր
30 հուլիս, 2020 10:49 Հաստատվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք, մահացել է 5 մարդ Հուլիսի 30ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք, մահացել է 5 մարդ, ապաքինվել՝ 542ը։ Դրական է կատարված թեստերի մոտ 19 տոկոսը։
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 38 196Առողջացածներ 28 366Փաստացի բուժվողներ 8 877Ընդհանուր թեստեր 161 754Մահվան ելքեր 728Մահվան ելքեր այլ պատճառով –225
29 հուլիս, 2020 13:53 ԱԱԾ-ն մոտ 31 մլն դրամի առերևույթ չարաշահումներ է բացահայտել Արթիկի, Գյումրու և Ամասիայի օդերևութաբանական կայաններում 2013ից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿի Արթիկի, Գյումրու և Ամասիայի օդերևութաբանական կայանների պաշտոնատար անձինք տասնյոթ անձանց ձևականորեն ներգրավել են կազմակերպության տարածքային ստորաբաժանումների աշխատանքներում՝ նրանց կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու, գործառութային պարտականությունները չկատարելու պայմաններում, կանխիկ, իսկ հետագայում՝ բանկային փոխանցումների եղանակով, այդ աշխատակիցների անվամբ ելքագրված գումարներից ստացել են աշխատավարձի գումարներ՝ ամսական 6000075000 ՀՀ դրամի չափով Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։
«Մասնավորապես՝ Կազմակերպության հիշյալ պաշտոնատար անձինք, 2014ից մինչև 2020ի հուլիսն ընկած ժամանակահատվածում օդերևութաբանական ստորաբաժանումներում աշխատանքի չհաճախած աշխատակիցների համար կազմել և իրենց ստորագրություններով հաստատել են իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ և աշխատավարձի հաշվարկման համար հիմք հանդիսացող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառվե
29 հուլիս, 2020 11:04 Հաստատվել է կորոնավիրուսի 308 նոր դեպք, մահացել է 4 մարդ Հուլիսի 29ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 308 նոր դեպք, մահացել է 4 մարդ, ապաքինվել՝ 467ը։ Դրական է կատարված թեստերի մոտ 17 տոկոսը։
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 37 937Առողջացածներ 27 824Փաստացի բուժվողներ 9 165Ընդհանուր թեստեր 160 380Մահվան ելքեր 723Մահվան ելքեր այլ պատճառով –225
28 հուլիս, 2020 14:50 Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ՝ Նախիջևանում Ադրբեջանի և Թուրքիայի միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում Ադրբեջանում կանցկացվեն համատեղ լայնամասշտաբ  մարտավարական և թռիչքամարտավարական զորավարժություններ՝ մարտական հրաձգությամբ և և երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։
Զորավարժություններին մասնակցելու են անձնակազմը, զրահատեխնիկան, հրետանին և ականանետերը, ինչպես նաև ռազմական ավիացիան և երկու երկրների հակաօդային պաշտպանության միջոցները։
Համաձայն ծրագրի՝ ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 15ը, իսկ ռազմաօդային ուժերինը՝ հուլիսի 29ից օգոստոսի 10ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գանջայում, Քյուրդամիրում և Եվլախում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։