4 սեպտեմբեր, 2019 17:33 Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը Ռուսաստանի ԱԳՆի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցի՝ մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 5ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արած այն հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»։
«Մենք ելնում ենք նրանից, որ անկասկած, առկա է ներքին հռետորաբանություն, ասել է Զախարովան և շարունակել։ Առկա է նաև խաղաղ գործընթացը, որում կան ինչպես գործընթացի մասնակիցները, այնպես էլ խաղաղ կարգավորմանը միտված միջազգային ջանքերը։ Եվ անշուշտ ելնում ենք այն բանից, որ կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվեն այդ ընդհանուր ջանքերի համատեքստում։ Շատ դժվար է բանակցային գործընթացում վերադառնալ նախկին դիրքերին հայտարարություններից հետո, որոնք դառնում են կռվախնձոր և առաջացնում լրացուցիչ հարցեր», ասել է Զախարովան։
4 սեպտեմբեր, 2019 16:54 Մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել․ Էրիկ Գրիգորյանը՝ Ամուլսարի մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ 
Ինչպես հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել
Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում ՇՄԱԳ իրականացնելու ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել խնդրի իրավական ասպեկտներին, բնապահպանական նոր գործոնների ի հայտ գալուն և այլն
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար 

Ավելին՝
Ամուլսարի հանքը շահագործվելու է աննախադեպ բնապահպանական ստանդարտներով․ Փաշինյան
3 սեպտեմբեր, 2019 17:16 ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը կայցելի Բաքու ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը սեպտեմբերի 4ին կմեկնի Ադրբեջան։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԽ կայքը, Բաքվում Պատրուշևը անցկացնելու է երկկողմ խորհրդակցություններ անվտանգության հարցերով։
 
«Պատրուշևը հանդիպում է ունենալու Ադրբեջանի ԱԽ քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։ Հանդիպմանը մասնակցելու են  երկու երկրների մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք անց են կացնելու ռուսադրբեջանական խորհրդակցություններ անվտանգության հարցերով», ասված է հաղորդագրությունում։
Օգոստոսի կեսին Նիկոլա Պատրուշևը աշխատանքային այցով Հայաստանում էր։
3 սեպտեմբեր, 2019 15:44 Եթե ՍԴ-ն մեր բերած բոլոր փաստարկներն ընդունի, Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի․ Ալումյան Սահմանադրական դատարանը հիմա չի քննարկում Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կամ կալանքի տակ պահելու հարցը, սա պետք է մարդիկ լավ պատկերացնեն ՍԴի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ, Մարտի 1ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ 
«Հիմա քննարկվում է հարց՝ արդյոք Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ են այն օրենքները, որոնք կիրառվել են, և արդյոք այդ օրենքների վերաբերյալ ձևավորված դատական պարկտիկան չի հակասում Սահմանադրությանը։ Կարևոր է, թե ՍԴն իր որոշումը ինչ կերպ պետք է պատճառաբանի։ Մենք չգիտենք՝ ինչ որոշում կկայացվի, ամեն ինչ հնարավոր է՝ սկսած նրանից, որ մեր դիմումը կարող է մերժվել կամ հնարավոր է մեր բոլոր փաստարկները ընդունվեն։ Այս պահին հնարավոր չէ գուշակել որոշումը։ Հնարավոր է, որ ՍԴն ասի, որ օրենքը սահմանադրական է, ոչ մի խնդիր չկա, բայց պրակտիկան, որ կիրառվում է հակասահմանադրական է», նշեց Հայկ Ալումյանը։ 
«Եթե ՍԴն մեր փաստարկներին համաձայեց, ապա կստացվի որ Քոչարյանի վերաբերյալ որոշումները պետք է վերանայվեն։ Սա չի նշանակում, որ հենց այս որո
2 սեպտեմբեր, 2019 12:11 Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները դասադուլ են անում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն այսօր դասադուլ են սկսել Այս մասին նրանք հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին, և իրենց ակցիան ուղղված է բուհում տեղի ունեցող կամայականությունների դեմ։
«ՀՊՏՀ ուսանողները շարունակում են պայքարել հանուն արդարության, այս անգամ արդեն դասադուլի միջոցով։ ՀՊՏՀ նախկին ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանի կողմից ներդրված բարեփոխումների գործընթացի ընդհատման պայմաններում բուհի ուսանողները հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին։ Նոր ուսումնական տարին չի կարող մեկնարկել ուսանողների ձայնը լռեցնելու պայմաններում։
ՀՊՏՀ ուսանողների բողոքի ակցիան ուղղված է բուհում տեղի ունեցող կամայականությունների դեմ Ուսանողները դասադուլի միջոցով փորձելու են լսելի դարձնել իրենց ձայնը, աջակցությունը հայտնել ընդհատված բարեփոխումներին, բարեփոխումները նախաձեռնած թիմին և թույլ չտալ, որ բարեփոխումների անվան տակ ուսանողների անտեղյակ հատվածին  ման
30 օգոստոս, 2019 15:47 Սեպտեմբերի 1-ից քաղաքացին կարող է դիմել տարածքային առումով իրեն ամենահարմար ՔԿԱԳ մարմին Քաղաքացիները 2019 թվականի սեպտեմբերի 1ից կարող են դիմել իրենց նախընտրած ՔԿԱԳ տարածքային մարմին կամ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանցից բխող այլ գործառույթներ կատարելու, այդ թվում՝ քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականների կրկնօրինակներ և տեղեկանքներ ստանալու համար․ այս մասին հաղորդում է արդարադատության նախարարությունը։
Քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրվելու է քաղաքացու դիմումը ՔԿԱԳ մարմնում մուտքագրելու նույն օրը, եթե՝
պահանջվող քաղաքացիական կացության ակտը գրանցվել է 2014 թվականի սեպտեմբերի 30ից հետո կամ
քաղաքացին 2014 սեպտեմբերի 30ից հետո ստացել է վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք կամ
պահանջվող քաղաքացիական կացության ակտը գրանցվել է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30ը և թվայնացված է ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման  համակարգում։ ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում քաղաքացիական կացության ակտի ստուգումը կատարվում է ՔԿԱԳ մարմնի աշխատակցի կողմից դիմումը մու
30 օգոստոս, 2019 10:23 Գագիկ Խաչատրյանի գործով նիստը կշարունակվի այսօր Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանավորման հարցը դատարանը կշարունակի քննել այսօր՝ ժամը 13։00-ին։

30 օգոստոս, 2019 09:28 «Իմ քայլը»-ի պատգամավոր Էդգար Առաքելյանը վայր է դնում մանդատը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը վայր է դնում մանդատը։ Այս մասին նա գրառում է արել Ֆեյսբուքում։ 28 օգոստոս, 2019 18:10 Անտառապահների եւ անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան Անտառապահների եւ անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան, Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

27 օգոստոս, 2019 20:12 Հրշեջ-փրկարարների աշխատավարձը կբարձրանա «Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրինք: Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով»,- գրել է վարչապետը:

27 օգոստոս, 2019 19:48 Moody's բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը․ Նիկոլ Փաշինյան Որոշումը հիմնված է Moody's-ի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը: Moody's-ն իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր: 23 օգոստոս, 2019 11:38 Տավուշում տեղի ունեցած վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 
Ավելի վաղ Shamshyancomը հայտնել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է բոլոր 11 վիրավորները պայմանագրային զինծառայողներ են