26 հունիս, 2019 17:05 Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամ և Սինգապուր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն այս մասին նշված է ՀՀ կառավարության egovam պաշտոնական կայքում
Կառավարական պատվիրակությունը Վիետնամում կլինի հուլիսի 46ը, իսկ Սինգապուր կայցելի հուլիսի 79ը
Պատվիրակության կազմում կլինեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և այլ պաշտոնյաներ
Գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները կկատարի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը
26 հունիս, 2019 16:10 Մահացել է ժամկետային զինծառայող Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը
Հանգամանքները պարզվում են
26 հունիս, 2019 15:08 Քաղավիացիայում քննարկել են դեպի Ռուսաստան չվերթերի ավելացումը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կայացել է հանդիպում դեպի ՀՀ կանոնավոր փոխադրումներ իրականացնող ռուսական ավիաընկերությունների և տեղական «Ավիակոմպանիա Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է ռուս-վրացական օդային փոխադրումների ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակը, Հայաստանի տարածքով նշված ուղևորահոսքերի սպասարկման, չվերթերի ավելացման և ավելի տարողունակ օդանավերի ներգրավման հնարավորությունները:

26 հունիս, 2019 12:03 Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության՝ Գավառի տարածքային բաժնի պետը․ ԱԱԾ  
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության՝ Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր։ Հաղորդագրությունը՝ ստորև․
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարինուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած համալիր օպերատիվհետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀսոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառքպահանջելու և ստանալու դեպքեր
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ սոցիալական ապահովության ծառայությանԳավառի տարածքային բաժնի պետը, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելով և դրանցօգտագործմամբ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում աշխատանքայինստաժի հետ կապված կեղծ տեղեկություններ մտցնելով՝ կենսաթոշակառուների առավել բարձրկենսաթոշակի գումարի չափն ապահովելու համար, վերջիններիցս 2019թ հունվարից առ այսօր պահանջելև ստացել
24 հունիս, 2019 17:45 ՌԴ-ն մարտական բարձր պատրաստականության է բերել զորքերը, այդ թվում՝ Հայաստանում ՌԴ Զինված ուժերի Կենտրոնական ռազմական օկրուգում սկսվել է մարտական պատրաստականության անսպասելի ստուգում․ հաղորդում է dialogorgru կայքը՝ հավելելով, որ մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերվել նաև Հարավային և Արևելյան ռազմական օկրուգների ուժերի ու զորքերի մի մասը։ Գյումրիում տեղակայված 102րդ ռազմաբազան և Էրեբունի օդանավակայանը մտնում են Հարավային ռազմական օկրուգի մեջ։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ վերոհիշյալ միջոցառումները ձեռնարկվել են նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով։ Նպատակը Զինված ուժերի` Կենտրոնասիական տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման ունակությունների գնահատումն է։
 
 
24 հունիս, 2019 17:14 Մարտի 1-ի գործով երկու դատավորների անվտանգությունը կապահովի ոստիկանությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը օրեր առաջ դիմել է ոստիկանություն, որպեսզի իրավապահներն ապահովեն իր անվտանգությունը․ տեղեկությունը ՍիվիլՆեթին հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Արմեն Դանիելյանի վարույթում է գտնվում Մարտի 1ի անջատված գործը, որով մեղադրանք է առաջադրվել նախկին պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Այս տարվա մայիսի 18ին և 20ին առաջին ատյանի դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կայացրեց երկու որոշում, առաջինով՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր, իսկ երկրորդով Մարտի 1ի գործի վարույթը կասեցվել էր ու գործն ուղարկվել էր Սահմանադրական դատարան։ Դատարանի այս երկու որոշումները վերաքննիչում վիճարկում է մեղադրող կողմը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։ Դատարանն իր որոշումը կհրապարակի հունիսի 25ին։
Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ևս դիմել էր ոստիկանություն նույն խնդրանքով, ինչ Արմեն Դանիելյանը։
Գևորգ Թոսունյան
22 հունիս, 2019 14:45 Արմեն Սարգսյանը հանդիպել է Airbus-ի և Air Asia-ի ղեկավարների հետ Ֆրանսիական Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է համաշխարհային առաջատար Airbus ընկերության տաղավար, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։ 21 հունիս, 2019 15:47 Վրաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական տվեց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել, այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Որոշումն ընդունվել է իշխող՝ Վրացական երազանք կուսակցության այսօրվա նիստին։

Կոբախիձեի հրաժարականի պահանջով երեկ Թբիլիսիում տեղի է ունեցել բազմահազարանոց բողոքի ակցիա։
21 հունիս, 2019 10:37 Զոհրաբ Մնացականյանն ու Ջոն Բոլթոնը քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը Հունիսի 20ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ
Հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը
ԱԳ նախարար Մնացականյանը կարևորել է ԼՂ խաղաղ գործընթացի շարունակականությունը և այս ուղղությամբ ԱՄՆ և մյուս համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է հրադադարի ամրապնդման և ռիսկերի նվազեցման միջոցների իրականացման անհրաժեշտութունը
ԱՄՆ նախագահի խորհրդականը և Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգային հարցերին
Զրուցակիցները հանդես են եկել հայամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու պատրաստակամությամբ
Ավելի վաղ Վաշինգտոնում կայացել էր Ջոն Բոլթոնի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարարի հետ։
 
20 հունիս, 2019 12:50 Քայլիր փախստականների հետ․ հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է։ Այս տարի այն նշվում է «Քայլիր փախստականների հետ» կարգախոսի տակ։
20 հունիս, 2019 12:33 Վաշինգտոնում կայացել է Բոլթոն-Մամեդյարով հանդիպում Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների ինտենսիվ և շարունակական փոխանակում մի շարք թեմաներով, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։
Մամեդյարովն ու Բոլթոնը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, տնտեսական կապերը, տրանսպորտային և տնտեսական նախագծերը։
 
Հունիսի 20ին Վաշինգտոնում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Ջոն Բոլթոնն ավելի վաղ գրառում էր արել Թվիթերում՝ երկու երկրների նախարարների հետ առաջիկա հանդիպման մասին։
20 հունիս, 2019 11:14 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի հետ Հունիսի 19ին Վաշինգտոնում կայացել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ
«Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին հայամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց Հայամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի հաստատումը, որը ամուր հիմք է երկկողմ օրակարգի շարունակական հարստացման և ընդլայնման, քաղաքական երկխոսության ամրապնդման համար
Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններով պայմանավորված բարեփոխումների ընդգրկուն օրակարգը և այդ ուղղությամբ ընթացող համագործակցությունն առաջ մղելու փոխադարձ պատրաստակամությունը
Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական հարցեր Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց գլոբալ և տարածաշրջանային գործընկերների հետ  շարունակական համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի անվտանգության օրակարգի ամրապնդմանը։ Հայաստանի արտաքին քաղաքական