6 հունվար, 2021 13:38
Մատաղիսում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն
Մարտական գործողությունների՝ Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը
«Հունվարի 5ին Մատաղիսի տարածքից հայտնաբերվել է զինծառայողի ևս 4 մարմին Այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են ԹալիշՄատաղիս ուղղությամբ», նշել է Թադևոսյանը
Հնարավոր ողջ մնացածներին որոնելու համար մեկական խմբեր կաշխատեն Հադրութի տարածքում և ՖիզուլիՀադրութ ուղղությամբ
6 հունվար, 2021 13:08
Վարչապետը համաճարակային իրավիճակով պայմանավորված ինքնամեկուսացել է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաճարակային իրավիճակով պայմանավորված ինքնամեկուսացել է։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
6 հունվար, 2021 11:27
Հաստատվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք, դրական է թեստերի 21 տոկոսը
Հունվարի 6ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 160 853 դեպք, որոնցից 146 576ն` առողջացած, 2 890ը` մահվան ելքով
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1 1695 պացիենտ Ընդհանուր առմամբ կատարվել է 601 768 թեստավորում
Հունվարի 5ին կատարվել է 1 462 թեստավորում, որից հաստատվել է 309 նոր դեպք Դրական է կատարված թեստերի 21 տոկոսը։Կա 817 առողջացած և 12 մահվան դեպք
5 հունվար, 2021 22:31
Ըստ Բաքվի՝ ՀՀ արտգործնախարարի այցը Արցախ հակասում է եռակողմ հայտարարությանը
«Այցը և այնտեղ նրա հանդիպումը անջատողական ռեժիմի ներկայացուցիչների հետ, «փաստաթղթերի» ստորագրումը հակասում է նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարությանը և բոլորովին չի համապատասխանում ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության հաստատմանը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
5 հունվար, 2021 18:14
Ալիևը Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
5 հունվար, 2021 17:52
Արտգործնախարար Արա Այվազյանը մեկնել է Արցախ
ԱԳ նախարարներն ստորագրել են Հայաստան և Արցախի արտաքին գերատեսչությունների միջև 2021-ի խորհրդակցությունների պլանը:
5 հունվար, 2021 16:35
Նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում' ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել, սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։
5 հունվար, 2021 13:45
Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախարար Արա Այվազյանն այսօր՝ հունվարի 5-ին, աշխատանքային այցով կմեկնի Արցախ։
5 հունվար, 2021 11:37
Կորոնավիրուսային իրավիճակ․ դրական է կատարված թեստերի 20 տոկոսը
Հունվարի 5-ին կատարվել է 1 601 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք: Այսինքն՝ դրական է կատարված թեստերի 20 տոկոսը։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք 928 առողջացած և 14 մահվան դեպք:
5 հունվար, 2021 11:08
Վերսկսվում է զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից փաստաթղթերի ընդունման գործընթացը
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ հունվարի 5-ից վերսկսվում է պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ներկայացվող դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը:
4 հունվար, 2021 11:29
Հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք, մահացել է 14 մարդ
Հայաստանում հունվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք։ Առողջացել է 740 մարդ։ Մահացել է 14 մարդ։ Բացասական թեստերի քանակը 1 008 է։ Դրական է կատարված թեստերի 16 տոկոսը։
3 հունվար, 2021 23:41
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Նիստին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը
ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր
Ի դեպ, այսօր վարչապետ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ