13 փետրվար, 2019 12:54 Արցախում զինվոր է մահացել Փետրվարի 12-ին` ժամը 18:00-ին նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը:

Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ ժամը 20:30-ի սահմանում գրանցվել է զինծառայողի կենսաբանական մահը:
13 փետրվար, 2019 11:26 Քոչարյանի պաշտպանները տեղյակ չեն նոր մեղադրանքի  մանրամասներին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղյակ չէ Քոչարյանին ներկայացված նոր մեղադրանքի բովանդակությանը։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

12 փետրվար, 2019 16:43 Գյումրիի օդանավակայանում ներդրումային ծրագիր կիրականացվի «Դավոսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս հարցը նույնպես քննարկվել է, և կոնցենսիոները պարտավորվել է լրջորեն զբաղվել դրանով։ Շուտով Գյումրիի օդանավակայանը կաշխուժանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցին, թե արդյոք ավիատոմսերի գների բարձր լինելո՞վ է պայմանավորված այն, որ Գյումրիի օդանավակայանն այժմ փաստացի չի գործում։ 12 փետրվար, 2019 12:10 Ավագ լեյտենանտի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել ավագ լեյտենանտի մահվան դեպքի առթիվ։
«Նախնական տվյալներով՝ 2019թ փետրվարի 11ին՝ ժամը 1700ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային ԱԿն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ՄԳրիգորյանը մահացել է
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 104րդ հոդվածի 1ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն ԱԿն ձերբակալված է
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ
Ծանուցում Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժ
11 փետրվար, 2019 15:32 ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել՝ ՀՀ-ն և Իրանը «երկուստեք կներդնեն նորանոր ջանքեր և ռեսուրսներ» ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին` Իսլամական հեղափոխության հաղթանակի 40րդ տարեդարձի կապակցությամբ
Շնորհավորական ուղերձում նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Իրանի կայուն ու փոխշահավետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը Նա համոզմունք է հայտնել, որ դրա համար երկուստեք կներդրվեն նորանոր ջանքեր և ռեսուրսներ
Նախագահ Արմեն Սարգսյանը Հասան Ռոհանիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և հետագա բարգավաճում
11 փետրվար, 2019 10:24 Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Հայաստանի տարածքում աշխատանքային շաբաթվա ընթացքում սպասվում են տեղումներ, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
9 փետրվար, 2019 19:54 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Արցախում է Փետրվարի 9-ին մեկնարկել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն, տեղեկացնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։ 8 փետրվար, 2019 13:31 Մանվել Գրիգորյանի փաստաբանը չունի իր պաշտպանյալին հիվանդանոց տեղափոխելու մասին տեղեկություն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին հիվանդանոց տեղափոխելու մասին տեղեկություն նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը չունի․ այս մասին պաշտպանն ասաց ՍիվիլՆեթի հետ զրույցում։
Մկրտչյանի փոխանցմամբ՝ ինքն այցելել է Մանվել Գրիգորյանին այսօր՝ ժամը 11։0011։15ին, «ԵրևանԿենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
«Եթե անգամ տեղափոխվել է հիվանդանոց, ես այդ մասին տեղյակ չեմ», ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հիվանդանոց տեղափոխելու մասին լուրեր պարբերաբար շրջանառվում են։
Մանվել Գրիգորյանի պաշտպանները նաև լրատվամիջոցներին հայտնել են, որ իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել դատարան։
Գեներալ Մանվել Գրիգորյանին շտապ «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին հաղորդել է araratnewsamը՝ հզում անելով իր աղբյուրներին։ Կայքը գրել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, այլ մանրամասներ հայտնի չեն։
8 փետրվար, 2019 11:20 Հայ մասնագետների խումբը Սիրիայում է Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր՝ փետրվարի 8ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը ընդհանուր՝ 83 անձ ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ․ այս մասին Ֆեյսբուքում գրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հայ մասնագետները Հալեպի՝ բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն 
Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական հ
7 փետրվար, 2019 10:22 Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է։ Նա Փարիզում հանդիպումներ է ունենում ֆրանսիական հասարակական, գործարար ու մշակութային շրջանակների ղեկավարների հետ՝ քննարկելու հայֆրանսիական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարներն այդ ոլորտներում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ 
Ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ Հանրապետության նախագահը քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։
Զրուցակիցները մասնավորապես ընդգծել են կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժն ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը՝ ի դեմս իր կրթական, նորարարական ու գիտական հաստատությունների ու մասնագետների, լավ գործընկեր կարող է լինել ֆրանսիական կողմի համար։ Համաձայնություն է ձեռքբերվել ապրիլ ամսին ֆրանսիական ընկերության ներկայացուցիչների՝ Հայաստան այցելության մասին՝ հստակեցնելու գործակցության կոնկրետ ծրագրերը։
7 փետրվար, 2019 10:12 Ադրբեջանցին Արցախի քաղաքացիություն ստանալու խնդրանքով ԱԳՆ է դիմել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ռաշադ Ալիզադեն դիմել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով
Այս մասին «Արցախպրես»ին հայտնել է ԱՀ ԱԳՆին մոտ կանգնած աղբյուրը՝ նշելով, որ ընթացքի վերաբերյալ այլ տեղեկություններ հայտնի չեն
6 փետրվար, 2019 12:48 Սամվել Բաբայանը կարող է 2020-ին առաջադրվել Արցախի նախագահական ընտրություններում․ «Ազատություն» Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել 2020ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններում․ այս մասին նա հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Ընդհանրապես Հայաստանում անընդհատ դրա մասին խոսում են, որ ես ինչո՞ւ չեմ վերադառնում Ղարաբաղ, ինչո՞ւ եմ ես այստեղ։ Օրենքով սահմանափակված է՝ տասը տարի անընդմեջ որ չեմ ապրել, չեմ կարող թեկնածու լինել։ Սահմանադրությունը թույլ է տալիս, որ 510 տոկոս ստորագրություն հավաքեմ, որ հնարավորություն ստեղծվի, որ մենք էլ մասնակցենք։ Մարտ ամսին մենք դրանով կզբաղվենք», ասել է Բաբայանը։
Հարցին, թե արդյոք ցանկություն ունի՞ առաջադրվելու նախագահի պաշտոնում, Բաբայանը պատասխանել է․ «Այո, առաջադրվելու ցանկություն ոչ թե ունեմ, այլ ինձ պարտադրում են»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։