18 մարտ, 2020 11:02 Մարտի 19-23-ը օդի ջերմաստիճանը բարձրանալու է 5-6 աստիճանով Մարտի 19ի ցերեկվանից սկսած՝ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել, տեղեկացնում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը
«Նրա քայքայման հետ մեկ տեղ, կկրճատվեն և տեղումների տևողությունը և տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր։
Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19ի ցերեկվանից մինչև մարտի 23ը այսօրվա հետ համեմատ աստիճանաբար բարձրանալու է 56 աստիճանով» գրել է Գագիկ Սուրենյանը։
 
18 մարտ, 2020 08:56 Ինֆեկցիոն հիվանդանոցում մոդուլային ընդունարան է կառուցվում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ Նոքի ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը լայն թափով ընթանում է, 3-4 օրում կունենանք 40 նոր պալատ։

17 մարտ, 2020 19:06 Տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը «Օրակարգում ունենք մի քանի կարևոր հարցեր և, մասնավորապես, առաջինը զուտ գործընթացային խնդիրներին վերաբերող հարցեր են: Ես պետք է խնդրեմ, որ բյուրոկրատական բոլոր ընթացակարգերի վերաբերյալ մենք ունենանք մի փոքր ավելի ճկուն մոտեցում: Ես տեսնում եմ, որ որոշակի խնդիրներ առկա են ու նույնիսկ արտակարգ դրության ռեժիմում մենք ունենում ենք որոշումների կայացման ֆորմալիզացման հետաձգումներ կան: Պետք է խնդրեմ, որպեսզի մեր իրավաբանները մի փոքր ավելի կոնկրետ ու ճկուն համակարգ առաջարկեն, որով մենք առաջ կշարժվենք, որովհետև ինձ մոտ մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ արտակարգ դրության ռեժիմում մենք ավելի քիչ ճկունություն ունենք քան մինչ այդ ունեինք: Եվ պետք է խնդրեմ, որ ձեր ուշադրության կենտրոնում պահեք այս հարցը:

17 մարտ, 2020 17:47 Արցախի ընտրությունները հետաձգելու հարց դեռ չի քննարկվում. պետնախարար Արցախում այս պահի դրությամբ ցուցումով մեկուսացված քաղաքացիներ չկան, բայց շատերն անցել են աշխատանքի հեռավար տարբերակին․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: 17 մարտ, 2020 11:02 Արտակարգ դրություն․ ինչ է թույլատրվում հրապարակել, ինչ՝ ոչ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը պարզաբանել է, թե Հայաստանում հայտարաված արտակարգ դրության պայմաններում ինչ է թույլատրվում հրապարակել կորոնավիրուսի վերաբերյալ մամուլում, իսկ ինչը՝ ոչ:

17 մարտ, 2020 00:43 Վարակվածների թիվը հասավ 52-ի․ Արսեն Թորոսյան Վարակվածների թիվը հասավ 52-ի․ Արսեն Թորոսյան 16 մարտ, 2020 23:04 Կորոնավիրուս․ վարակվածների թիվը հասավ 45-ի «Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1ը՝ առողջացած», Ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

#CivilNet #News
16 մարտ, 2020 20:00 Առևտրային բանկերը անհատական մոտեցում կցուցաբերեն․ Բանկերի միություն Հայաստանի բանկերի միությունը հայտնում է, որ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, ՀՀ առևտրային բանկերը ստեղծված իրավիճակում ևս պատրաստ են աջակցել և անհատական մոտեցում ցուցաբերել իրենց հաճախորդներին՝ տվյալ դեպքում կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

16 մարտ, 2020 14:24 Իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ. ՊՆ Կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ): Այս մասին գրառում է արել ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 16 մարտ, 2020 14:08 ՀՀ ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը․ ԿԲ ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։
«Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար
Բացի այդ, ՀՀ տարածքում գործող բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենցհայեցողությամբ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում ռիսկային գոտում գտնվողիրենց աշխատակիցների վաթսուն տարեկանից բարձր, հղի կանանց և խրոնիկ հիվանդություններունեցողների համար ապահովել են հեռահար աշխատանքային պայմաններ։
Եվս մեկ անգամ հորդորում ենք քաղաքացիներին օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից,վճարահաշվ
16 մարտ, 2020 12:55 «Գոլդեն փելես»-ում մեկուսացվածները նամակ են հղել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված համաքաղաքացիներից ստացած նամակը։ 16 մարտ, 2020 12:27 Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիները մեկուսացվել են ռազմամարզական վարժարանում. ՊՆ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը
«Ըստ անհրաժեշտության՝ ՊՆն, պետական գերատեսչությունների հետ համագործակցելով, իր ամբողջ ներուժն ու ենթակառուցվածքներն ի սպաս է դնելու կորոնավիրուսի կանխարգելման և վերացման համար Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ուսուցման կազմակերպման գործընթացի վրա այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենալու Վարժարանի տարածքը կանխարգելիչ միջոցառումներից հետո կախտահանվի», գրել է Ստեփանյանը