31 օգոստոս, 2020 16:53 Մասիս Մայիլյանն ընդունել է The HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպության տարածաշրջանային տնօրենին Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարՄասիս Մայիլյանն ընդունել է The HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Նիկ Սմարթին, ծրագրի ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտած Ռոբերտ Սայֆրետին և Արցախում ծրագրի նորանշանակ ղեկավար Մայլզ Հոթորնին․ այս մասին ասված է Արցախի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

31 օգոստոս, 2020 16:03 Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնության և խուլիգանության կասկածանքով Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են՝ ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով․ այս մասին հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։ 31 օգոստոս, 2020 14:33 Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնը վերադառնում են բնականոն աշխատանքի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ 31 օգոստոս, 2020 12:41 Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտել է Փարիզում Կոմիտասի արձանի պղծումը Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտել է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը․ այս մասին գրված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։ 31 օգոստոս, 2020 11:42 Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն այցելել են սահմանապահ դիրքեր Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր: Վարչապետին և նախագահին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը: 31 օգոստոս, 2020 10:56 Հաստատվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք, 2 մարդ մահացել է Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք, 72 մարդ առողջացել է: Մահացել է 2 մարդ։ Բացասական թեստերի թիվը 459 է: Դրական է կատարված թեստերի 6,3 տոկոսը։ 28 օգոստոս, 2020 17:24 Համաշխարհային բանկը դադարեցրել է Doing Business վարկանիշի հրապարակումը Համաշխարհային բանկը դադարեցրել է բիզնես վարելու պայմանների վերաբերյալ Doing Business երկրների վարկանիշի հրապարակումը: Նման որոշում է կայացրել Համաշխարհային բանկը (ՀԲ): Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է կազմակերպության կայքում։

28 օգոստոս, 2020 12:24 Վարդան Մելիքյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից Վարդան Մելիքյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից։ 28 օգոստոս, 2020 11:16 Կառավարությունում քննարկվել են համընդհանուր հայտարարագրման մեխանիզմները Օգոստոսի 27-ին կառավարությունում կայացած խորհրդակցությանը քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցեր: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների ղեկավարներ, ԱԺ պատկան հանձնաժողովների պատգամավորներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ: 28 օգոստոս, 2020 10:59 Հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, 5 մարդ մահացել է Հայաստանում օգոստոսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, 276 մարդ առողջացել է: Մահացել է 5 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1 565 է: Դրական է կատարված թեստերի 10,3 տոկոսը։ 27 օգոստոս, 2020 14:51 Վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու դիմաց կաշառքի և այլ չարաշահումների գործով 15 մարդու մեղադրանք է առաջադրվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են վարորդական վկայականներ տրամադրելու դիմաց կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառքի միջնորդության դեպքեր: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մեղադրանք է առաջադրվել 15 անձանց, այդ թվում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. Գրիգորյանին․ այս մասին ասված է ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ։ 27 օգոստոս, 2020 10:53 Հաստատվել է կորոնավիրուսի 203 նոր դեպք, 3 մարդ մահացել է Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 203 նոր դեպք, 262 մարդ առողջացել է: Մահացել է 3 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1735 է: Դրական է կատարված թեստերի 10,4 տոկոսը։