LIVE – CIVILNET
ԼՐԱՀՈՍ
-
«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20 Հունվար 24, 2024
LIVE – CIVILNET «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը կանցնի պետությանը։ Այդ մասին հաղորդել է ընկերությունը՝ անդրադառնալով կիպրական «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ»-ի կողմից «ՄՏՍ Արմենիա»-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքին։ Ընկերությունը հունվարի 24-ին տարածել է հաղորդագրություն, անդրադառնալով նոր բաժնետիրոջը՝ «Ֆեդիլքո գրուպ»-ին. ««Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը Կիպրոսում գրանցված ընկերություն է, որի վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատերերն են Չժե Ջանգը և Կոնստանտին Սոկոլովը: Թե՛ Չժե Ջանգը, թե՛ Կոնստանտին Սոկոլովը պրոֆեսիոնալ ներդրողներ են՝ հեռահաղորդակցության, ֆինանսների, էներգետիկայի և ակտիվների կառավարման ոլորտներում գործունեության հարուստ փորձով»,-նշված է «ՄՏՍ-Հայաստան»-ի հաղորդագրության մեջ։ Վիվա-ՄՏՍ-ն իր ներդրումներն իրականացնում է գործունեությունից առաջացող շահույթից, գրավադրված չէ և ծանրաբեռնված չէ վարկային պարտավորություններով, ֆինանսապես լիովին ինքնաբավ է, աշխատակիցներին առաջարկում է […]Կարդալ ավելին...
-
Սիրենք զմիմեանս․ «Կրթության տապան» Հունվար 24, 2024
LIVE – CIVILNET Հունվարի 24-ը UNESCO-ն հռչակել է Կրթության օր և կոչ է արել այն նվիրել ատելության խոսքի դեմ պայքարին։ Ինչ խոսք, ատելությունը վատ բան է, այն կեղեքում է մարդկանց և բերում դժբախտություն։ Սակայն ինչպե՞ս հասնել դրան հատկապես այն հասարակություններում, որտեղ ատելության ձևավորման համար հիմնավոր նախադրյալներ կան։ Եւ արդյոք սերը կհաղթի՞ ատելությունը։Կարդալ ավելին...
-
Արցախի Պատարա գյուղի «թուռնավ Հունվար 24, 2024
LIVE – CIVILNET Արցախի Պատարա գյուղի թոնրի հացը Երևանում է։ Դեռ 2016-ին էր Արսեն Թևոսյանը Պատարայում իր փուռը բացել. հացը մատակարարում էր Ստեփանակերտի ու հարակից գյուղերի խանութներին։ Այսօր Պատարայի հացը Երևանում է՝ Գրիգոր Արծրունի 88/3 հասցեում։ Համագործակցում են վեց խանութի ու հինգ ռեստորանի հետ, նաև տեղում վաճառք են կազմակերպում։Կարդալ ավելին...
-
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գոյություն Հունվար 24, 2024
LIVE – CIVILNET «Արցախյան դիտանկյան» նոր թողարկմանը վերլուծաբան Տիգրան Գրիգորյանն ու լրագրող Ժաննա Ավագյանը քննարկում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում նոյեմբերի 9-ի հայտարարության արդիականությանը, ինչպես նաև նրան, թե ինչպես Ռուսաստանը տապալեց այլ դերակատարների միջնորդական նախաձեռնությունները Արցախի էթնիկ զտմանը նախորդած շրջանում։Կարդալ ավելին...
-
Ռուսական «ՄՏՍ»-ն ավարտել է Հունվար 24, 2024
LIVE – CIVILNET Ռուսական «ՄՏՍ»-ն ավարտել է հայկական դուստր ընկերության՝ «ՄՏՍ Արմենիա»-ի վաճառքի գործընթացը, հայտնում է ընկերությունը։ «ՄՏՍ Հայաստան»-ի նոր սեփականատերը կիպրական «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ» ընկերությունն է։ Ինչպես հայտնում է «ՄՏՍ»-ը՝ գործարքը ներառում է նաև ֆինանսական վճարման ծառայություններ մատուցող «Մոբիդրամ» ընկերությունը։ «ՄՏՍ»-ը ստացել է գործարքի համար անհրաժեշտ բոլոր կորպորատիվ հաստատումները, ինչպես նաև թույլտվությունները Հայաստանի կարգավորող մարմիններից»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ։ Կարդալ ավելին...
-
Վանաձորում պայթյունի ձայնը լսվել Հունվար 24, 2024
LIVE – CIVILNET Վանաձորում պայթյունի նմանվող ձայնը լսվել է ավիացիոն ուսումնավարժանքի արդյունքում, հայտնում են Լոռու մարզպետարանից։ Շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն էր լսվել, որն անհանգստություն է առաջացրել բնակիչների շրջանում։ «Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք»,- ասված է մարզպետարանի հայտարարությունում։ Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ։Կարդալ ավելին...
-
Հայաստանի 51 դատական նստավայրերից Հունվար 24, 2024
LIVE – CIVILNET Հայաստանի 51 դատական նստավայրերից 9-ը կփակվեն, հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)՝ հավելելով, որ Մեղրիի նստավայրը փակվում է բացառապես այս համատեքստում։ «Քանի որ վերջին օրերին շատ է շահարկվել Մեղրիի դատական նստավայրի փակման հարցը՝ ընդհուպ մինչև աշխարհաքաղաքական համատեքստում, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը. Դատական դեպարտամենտի քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Հայաստանի ամբողջ տարածքում գործող 51 դատարաններից 9 նստավայրերի փակման վերաբերյալ՝ Աշոցքի, Տաշիրի, Թալինի, Արթիկի, Մարտունու, Վեդու, Եղեգնաձորի, Սիսիանի և Մեղրիի»,- ասված է հաղորդագրությունում։ ԲԴԽ-ից տեղեկացնում են, որ նշված նստավայրերից Աշոցքում և Մեղրիում տևական ժամանակ չի եղել մշտապես տեղակայված դատավոր, բայց այդ շենքերում կատարվել են կոմունալ և պահպանության ծախսեր, […]Կարդալ ավելին...
-
Թուրքիայի խորհրդարանը կանաչ լույս Հունվար 24, 2024
LIVE – CIVILNET Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Որոշումը կայացվել է հունվարի 23-ին կայացած նիստի ժամանակ, որի ընթացքում Թուրքիայի խորհրդարանում շվեդական կողմի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու վերաբերյալ օրինագծին կողմ է քվեարկել նիստին մասնակցած 346 պատգամավորից 287-ը։ Դեմ է քվեարկել 55 պատգամավոր, իսկ ձեռնպահ՝ 4-ը։ Չնայած՝ արձանագրության վավերացումը պետք է հաստատի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այն այլևս ընթացակարգային գործընթաց է ենթադրում, քանզի Թուրքիայի նախագահը վերջերս բանավոր համաձայնություն էր տվել գործընթացին։ Շվեդիան Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին միանալու հայտ էր ներկայացրել 2022-ի ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, որին ի պատասխան՝ Թուրքիան մի շարք պահանջներ էր առաջ […]Կարդալ ավելին...

