Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները՝ ատելության քարոզի թիրախում

Սոցիալական մեդիայում ու մամուլում հաճախ գեներացվող ու տարածվող ատելության քարոզի թիրախում Հայաստանում հայտնվում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլ մարդու իրավունքների պաշտպանությամբ ու ջատագովությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները: Իրավապաշտպան գործունեություն ծավալող ՀԿ-ների ու նրանց ներկայացուցիչների նկատմամբ ատելության ու խտրական խոսքի տարածման գործընթացի հետևում երբեմն կանգնած են նաև տարբեր քաղաքական շրջանակներ, որոնք գործում են ազատ ու շարունակում մնալ անպատիժ՝ իրենց խոսքի միջոցով այլոց դարձնելով հոմոֆոբ տրամադրությունների թիրախ: Այս հարցերին է նվիրված «Հոդված 3» ակումբի` «Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները ատելության քարոզի թիրախում» թեմայով կազմակերպված տեսաքննարկումը: