LIVE: USC Innovate Armenia (Հայերեն)

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կողմից կազմակերպվող «INNOVATE ARMENIA» միջոցառումը գաղափարների եւ նորարարության փառատոն է, որն արդեն 4-րդ անգամ տեղի է ունենում Լոս Անջելեսում՝ այս տարի մայիսի 18-ին, ժամը 10-ից 18-ը։ Միջոցառման ընթացքում մի շարք գիտնականներ, քաղաքականություն մշակողներ եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ կխոսեն երկրի ամենահրատապ խնդիրների մասին։