10 դեկտեմբեր, 2017 17:54 Հայերը Մարսելում․ մաս 4 Մարսելի հայ համայնքի մասին պատմող տեսանյութերի հաջորդ հերոսը Գարո Հովսեփյանն է։ Գարոն Մարսելի Հայ մշակույթի տան նախագահն է և հայկական մշակութային և քաղաքական կյանքի լավ գիտակ է։ Նա 16 տարի եղել է Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի քաղաքապետը։ 10 դեկտեմբեր, 2017 12:23 Շարունակվող ապրիլ. Հրաչյա Մուրադյան Պայմանագրային զինծառայող 33-ամյա Հրաչյա Մուրադյանը զոհվել է 2016թ․ ապրիլի 7-ին Թալիշում։ ՍիվիլՆեթն այցելել է Հրաչյայի ընտանիքին, զրուցել նրա մոր, կնոջ և երեք երեխաների հետ։ 10 դեկտեմբեր, 2017 11:14 Ժողովուրդը աղքատության մեջ է Ժողովուրդը խոսում է ընտանեկան բռնության մասին օրենքի,1988 թվականի երկրաշարժի տարելիցի և աղքատության վերաբերյալ ՀՀԿ-ականների մեկնաբանությունների մասին։ 9 դեկտեմբեր, 2017 23:35 «Ձմեռային այգին» բացեց իր դռները Ձմեռային այգին իր դռներն է բացել երեխաների, ինչպես նաև մեծահասակների համար։ Այգու տնօրեն Արթուր Նիկալայանը պատմում է այգու նորամուծությունների և գաղափարների մասին։ 9 դեկտեմբեր, 2017 22:53 Մի քանի տարի հետո հասնելու ենք մեկ շնչի հաշվով 10 000 դոլար ՀՆԱ-ի․ Սերժ Սարգսյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե մի քանի տարի հետո Հայաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կհասնի 10 000 ԱՄՆ դոլարի։ ԱՄՀ-ի գնահատականով՝ 2017թ․ Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 3 690 դոլար։ Փաստորեն, ըստ Սերժ Սարգսյանի, մի քանի տարում, երկրի ՀՆԱ-ն պետք է գրեթե եռապատկվի։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին: Խորհրդաժողովին մասնակցել են մարզպետներ, համայնքապետներ, Կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ և այլք։
9 դեկտեմբեր, 2017 18:08 Վիեննայում հանդիպել են եվրոպական երկրներում Հայաստանի դեսպանները Դեկտեմբերի 9ին Վիեննայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց եվրոպական երկրներում և Եվրոպայում տեղակայված միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը։ Հանդիպանն անդրադարձ է արվել Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և դրանից բխող անելիքներին։ Արծարծվել է եվրոպական այլ կառույցների շրջանակներում համագործակցությունը։
Հանգամանալից քննարկում է տեղի ունեցել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 24րդ նիստի արդյունքների շուրջ։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին ներկայացրել է դեկտեմբերի 6ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարարի հետ կայացած հանդիպումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը։
Դեսպանների խորհրդակցությանը անդրադարձ է արվել հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, այս առումով դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալվ
9 դեկտեմբեր, 2017 13:12 Քո գրպանից՝ պատգամավոր Արամ Հարությունյանի գրպանին - 2 ՍիվիլՆեթը պարզել է, թե պետական բյուջեից որքան գումար է փոխանցվում պատգամավոր Արամ Հարությունյանի հետ փոխկապակցված ընկերություններին: 9 դեկտեմբեր, 2017 11:17 Կոռուպցիայի դեմ պայքարի օրը՝ առանց կոռուպցիայի դեմ պայքարի Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Հայաստանում կոռուպցիայի մասին լրատվամիջոցների բացահայտումները որպես կանոն իրավական հետևանքներ չեն ունենում։ ՍիվիլՆեթն առանձնացրել է վերջին մեկ տարում նման մի քանի հրապարակումներ։ 9 դեկտեմբեր, 2017 08:50 Կիևում ձերբակալել են Սաակաշվիլիին, հացադուլ է սկսել Ուրբաթ երեկոյան Կիևում ձերբակալվել է Միխեիլ Սաակաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Սաակաշվիլիին ձերբակալել են հատուկ ջոկատայինները։ Նա տեղափոխվել է քննչական մեկուսարան։ Սաակաշվիլին հայտարարել է հացադուլ, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկիին։ Վերջինս ասել է, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը բավարար է, սակայն բարձր ճնշման պատճառով նրան բժիշկներ են այցելել։
8 դեկտեմբեր, 2017 21:56 Ինչպես լինել կոռումպացված ու չդատվել․ Հայաստանի իրականության շուրջ Լրագորղները հաճախ են գրում կոռուպցիոն սկանդալներում փոխկապակցված պաշտոնյաների, գնումների ոլորտում չարաշահումների և շահերի բախումների մասին, սակայն փորձագետներն ասում են, որ այդ հրապարակումները մնում են անհետևանք։ Ինչո՞ւ Հայաստանում պաշտոնյաները չեն դատապարտվում կոռուպցիայի համար։ Այս և այլ հարցերի շուրջ Սիվիլնեթը զրուցել է «Մեդիալաբի» գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանի, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի և ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ։ 8 դեկտեմբեր, 2017 17:38 Երուսաղեմ․ Հայաստանը՝ Սուրբ քաղաքի շուրջ վեճում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը և ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցում են Երուսաղեմի կարգավիճակի, տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Իսրայել և Հայաստան-Իրան հարաբերությունների մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրության մասին։ Երեք կրոնների քաղաքում է գտնվում նաև Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական չորս աթոռներից մեկը՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը։
8 դեկտեմբեր, 2017 17:33 Նալբանդյան-Լավրով հանդիպումն սկսվել է «աբխազական մանդարինով» Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24րդ խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ
Հանդիպմանն արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։ 
Ինչպես փոխանցում է ՌԴ ԱԳՆի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Լավրովը հանդիպումն սկսել է՝ կատակելով․ «Մանդարիններն աբխազական են»։
8 դեկտեմբեր, 2017 17:11 Արմավիր․ մանկապարտեզը չի ուզում քողազերծել իր ծախսերը Արմավիրի թիվ 8 մանկապարտեզին Արմավիր համայնքի 2017-ի բյուջեից տրվել է 18,6 միլիոն դրամ՝ շենքի վերանորոգման և ջեռուցման համակարգի կառուցման համար: Նախկինում ևս, ըստ հավաստի լուրերի, նույն նպատակով գումարներ են տրամադրվել մանկապարտեզին։ Մանկապարտեզի տնօրենը չի ցանկանում քողազերծել, թե ինչպես են գումարները տնօրինվել։ 8 դեկտեմբեր, 2017 15:03 Տեղյակ էին, բայց չկանխեցին․ Դինքի սպանության գործով ամբաստանյալ Դեկտեմբերի 4-5-ը տեղի է ունեցել «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատավարությունը։ Ամբաստանյալները մեղադրվում են Դինքի սպանությունը նախապատրաստելու կամ այդ մասին իմանալու ու կանխարգելիչ քայլեր չձեռնարկելու, սպանության օրը Ստամբուլում Հրանտի տան ու «Ակօս»-ի խմբագրության առաջ հերթապահելու և այլ մեղադրանքների մեջ։

Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին աշխատակիցները նաև մեղադրվում են «Հիզմեթ»-ին՝ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն անդամակցելու մեջ։ Դատավարության ընթացքում Տրապիզոնի Ժանդարմերիայի հետախուզության վարչության պետ Մեթին Յըլդըզը հետաքրքիր տեղեկություններ է հայտնել՝ ցույց տալով, որ Տրապիզոնի հետախուզությունը իմացել է սպանության մասին, բայց չի կանխել այն։
8 դեկտեմբեր, 2017 14:56 Թրամփի երրորդ հարվածը մերձավորարևելյան խաղաղությանը Project-syndicate.org կայքում հոդվածագիր Դաուդ Քութթաբը գրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մասին, որը բողոքի ալիք է առաջացրել աշխարհում։ Ըստ Քութթաբի՝ ուղերձը հստակ է՝ Թրամփի վարչակազմը վճռական է տրամադրված՝ երկու կողմերի միջև արդարացի հանգուցալուծում միջնորդելու փոխարեն պաղեստինցիներին թելադրել խաղաղության իսրայելյան տարբերակը:
Երեք շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգների կառավարությունը երեք հարված հասցրեց պաղեստինցի ժողովրդին: Նախ, նոյեմբերի 17-ին Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարեց Վաշինգտոնում Պաղեստինի ազատագրության կազմակերպության դիվանագիտական գրասենյակի փակման իր որոշման մասին: Այնուհետև, դեկտեմբերի 5-ին, ԱՄՆ Կոնգրեսը միաձայն կողմ քվեարկեց Թեյլոր Ֆորս ակտի ընդունմանը, որը 2018- 2024 թթ. կարգելափակի պաղեստինյան իշխանությանը ցուցաբերվող օգնությունը, եթե այն չդադարեցնի աշխատավարձեր և նպաստներ վճարել պաղեստինյան զոհված կամ դատապարտված զինյալների ընտանիքներին: Սակայն խաղաղության ջանքերին ամենակործանարար հարվածը եղավ հաջորդ օրը։
8 դեկտեմբեր, 2017 13:10 ԱԺ-ն ընդունեց 2018թ. բյուջեի նախագիծը Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում քվեարկության արդյունքում 64 կողմ, 35 դեմ ձայներով ընդունվել է գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը՝ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: