6 August, 2020 22:34 China to Build $10 Million Smart City in Armenia ✓Armenia will send humanitarian assistance to Lebanon.
✓Armenia’s Krisp company receives an investment of $5 million.
✓Former Yerevan Mayor Robert Nazaryan has been arrested.
✓Half a million dollars has been allocated to repair border villages damaged by the skirmishes.
✓China plans to construct a $10 million smart city in Armenia.
✓The emergency state has been extended for a fifth time.
6 օգոստոս, 2020 22:03 Krisp. հայկական «խլացնող» նորարարությունը $5 միլիոն է ներգրավել և պատրաստվում է ընդլայնվել Krisp-ը աղմուկը խլացնող հավելված է, որը նախատեսված է առցանց կոնֆերանսների համար։ Արդեն եռամյա ընկերության հիմնադիրներն են հայազգի Դավիթ Բաղդասարյանը և Արտավազդ Մինասյանը։ Ստարտափ այս ընկերությունը 5 միլիոն դոլար ֆինանսավորում է ներգրավել զարգացման համար։

Ընկերության համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը և Արտավազդ Մինասյանը ՍիվիլՆեթի Լուսինե Վարդանյանին պատմել են իրենց նորարարության մասին։
6 օգոստոս, 2020 19:37 ՁայնաZOOM. Հայաստանը Լիբանանի և լիբանանահայերի կողքին է Օգոստոսի 6-ի հիմնական իրադարձությունները՝ ամփոփ․

✓Հայաստանի կառավարությունը, սփյուռքի և հայաստանյան գործարարներ աջակցության ձեռք են մեկնում Բեյրութում պայթյունից տուժած hայ համայնքին,
✓Հայկական Krisp ստարտափ ընկերությունը 5 միլիոն դոլար ներդրում է ստացել,
✓Կառավարությունը 278 միլիոն դրամ կտրամադրի Տավուշի գյուղերի վերականգնման համար,
✓Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է,
✓Աջափնյակում հակակոռուպցիոն կոմիտեի շենք կկառուցվի,
✓Կորոնավիրուսի իրավիճակը Հայաստանում։
6 օգոստոս, 2020 18:19 Ստեղծվում են հակակոռուպցիոն դատարաններ․ ի՞նչ խնդիր են լուծելու դրանք Արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ։ Նախագիծը քննարկման է դրված Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։ Ի՞նչ խնդիր են լուծելու մասնագիտացված դատարանները, ինչպիսի՞ կադրեր են ներգրավվելու, և որո՞նք են հնարավոր ռիսկերը։
6 օգոստոս, 2020 16:04 Քյարամի զորացրված եղբայրը՝ ծառայության և կյանքի մասին Ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի եղբայրը հուլիսի 25-ին ավարտեց պարտադիր զինվորական ծառայությունն ու տուն վերադարձավ։
ՍիվիլՆեթն այցելել է Սլոյաններին՝ պարզելու, թե ինչպես է անցել տան կրտսեր որդու՝ Հրաչ Սլոյանի ծառայությունը։
6 օգոստոս, 2020 15:10 Վրաստանն ընտրությունից առաջ․ Սաակաշվիլին չի շտապում խոսել վարչապետ առաջադրվելու մասին ✓Վրաստանում պատրաստվում են ընտրությունների։
✓ՆԳ նախկին նախարարը հայտարարում է, որ հաղթելու դեպքում որևէ պաշտոն չի զբաղեցնելու։
✓Հրապարակվել է նախընտրական շրջանի վերաբերյալ առաջին զեկույցը։
✓Հունիսին Վրաստանի տնտեսությունը 7,7% անկում է գրանցել։
6 օգոստոս, 2020 14:51 Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց Սարգսյանի բացակայության պատճառով։ Նախկին նախագահին ուղեկցման խնդիր է առաջացել, այդ պատճառով Սարգսյանը չի ներկայացել դատարան։ Դատավորը բացակայությունը հարգելի չի համարել։ 6 օգոստոս, 2020 14:48 Ոսկեպարի օրինակով. հայ-ադրբեջանական հողային կռիվը 1980-ականներին Քաղաքական և աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով և մեր ռազմական տկարության պատճառով Նախիջևանը և Արցախը 1919-1921 թվականների ընթացքում անցան Խորհրդային Ադրբեջանին, Զանգեզուրը՝ Խորհրդային Հայաստանին, իսկ Ռոմանովների Ռուսաստանի նախկին Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառը կիսվեց 1920թ․ օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրով [ճակատագրի հեգնանքով հենց այդ նույն օրն է ստորագրվել նաև Սևրի հաշտության պայմանագիրը]: Հայաբնակ գյուղերը մաս կազմեցին դեռ անկախ Հայաստանի Հանրապետությանը, իսկ մահմեդականներով բնակեցվածներն անցան Խորհրդային Ադրբեջանին:

6 օգոստոս, 2020 13:26 Աջափնյակում հակակոռուպցիոն կոմիտեի շենք կկառուցվի Հայաստանում ձևավորվելիք հակակոռուպցիոն կոմիտեի շենքի նախագծման համար արդարադատության նախարարությանը կառավարությունը 51 միլիոն դրամ հատկաեցրեց։ Հարցն ընդգրկված էր կառավարության օգոստոսի 6-ի օրակարգում և չզեկուցվող էր։

6 օգոստոս, 2020 12:50 Լիբանան. օգնել համայնքային կառույցներին և Հայաստանում հաստատվել ցանկացողներին Երեկվա իմ սյունակում գրել էի, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնի ամբողջ գումարը պետք է ուղղվի Սփյուռքին և հայրենադարձությանը՝ նկատի ունենալով նախևառաջ Լիբանանը, որտեղ օգոստոսի 4-ի երեկոյան պայթյունը խլել է բազմաթիվ կյանքեր, այդ թվում՝ մեկ տասնյակից ավելի հայերի: Բազմաթիվ հայ վիրավորներ կան: Հարյուրավոր տներ, խանութներ, ավտոմեքենաներ վնասվել են: Մեծ վնասներ են կրել հայկական համայնքային կառույցները:

6 օգոստոս, 2020 12:30 Ով և ինչպես է աջակցում Բեյրութի հայ համայնքին Հայաստանի կառավարությունը, բարեգործական կազմակերպությունները, գործարար ու քաղաքական շրջանակները, այդ թվում՝ Սփյուռքից, աջակցության ձեռք են մեկնում Բեյրութի հայերին: Նշվում է նաև հայրենադարձվել ցանկացողներին Հայաստան վերադարձի հարցում աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին:

6 August, 2020 11:22 Armenia Proposes Establishing Specialized Anti-Corruption Courts Armenia’s Ministry of Justice put forward a bill on August 3 that, if approved by the National Assembly, will establish two specialized anti-corruption courts within the country’s judicial system. The Justice Ministry has argued that the creation of separate courts for corruption cases will improve the efficiency, integrity, and level of expertise in the judiciary overall.
6 օգոստոս, 2020 11:00 278 միլիոն դրամ՝ Տավուշի գյուղերի վերականգնման համար Տավուշի մարզում ադրբեջանական հրետակոծությունից տուժած բնակիչների կրած վնասների, ինչպես նաև դպրոցների բարեկարգումն ու անվտանգությունը ապահովելու նպատակով կառավարությունը 277,6 միլիոն դրամ կտրամադրի Տավուշի մարզպետարանին։ Հարցն ընդգրկված է կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում։

6 օգոստոս, 2020 09:55 Հայկական Krisp-ը 5 միլիոն դոլար ներդրում է ստացել Հայկական Krisp ընկերությունը $5,000,000 ներդրում է ստացել․ ֆեյսբուքյան էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ 5 August, 2020 22:17 Six Armenians Die in Beirut Blast ✓Six Armenians have died after a massive explosion in Beirut.
✓Scuffles take place at the Amulsar mine sit in protest.
✓288 new cases of COVID-19 have been confirmed.
✓The investigation into the brawl between far right group leader Artur Danielyan and Parliament VP Alen Simonyan has concluded.
✓Yerevan’s planned new metro station in Ajapnyak will be funded by the government.
5 օգոստոս, 2020 20:38 Ադրբեջանական հաքերային հարձակումներից պաշտպանված չենք. Սամվել Մարտիրոսյան Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսում է ադրբեջանական հաքերային հարձակումների մասին, որոնք լուրջ խնդիր են դարձել Հայաստանի տեղեկատվական անվտանգության համակարգի համար: Նա նշում է, որ Հայաստանը պաշտպանված չէ ադրբեջանական հաքերային հարձակումներից: