4 մարտ, 2018 11:33 Մարտի 1-ի շարունակվող քաղաքական հետևանքները ՍիվիլՆեթը նախորդ օրերին մանրամասն ներկայացրեց 2008թ․ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները, որոնք ավարտվեցին Մարտի 1-ի արյունահեղությամբ ու տասը զոհերով։ Մարտի 1-ից տասը տարի անց որևէ մեկը պատասխանատվություն չի կրել տասը զոհերի համար։

Մարտի 1-ի 10 զոհերի համար այդպես էլ ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ Հայտնի են այն չորս ոստիկանների անունները, որոնք կիրառել են մահաբեր «Չերյոմուխա» հատուկ միջոցը։ Նրանցից ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։ Մարտի 1-2 իրադարձությունները քննող փաստահավաք խումբ ստեղծվեց՝ ներառելով ներկայացուցիչներ նաև ընդդիմությունից։ Չնայած այս խմբի նկատմամբ անվստահությանը՝ իրադարձությունների վերաբերյալ որոշ բացահայտումներ արվեցին, խումբը զեկույցներով հանդես եկավ, իսկ մեկ տարի հետո Սերժ Սարգսյանի կարգադրությամբ լուծարվեց։
2 մարտ, 2018 10:13 Մարտի 2, 2008․ Զրահատեխնիկան պաշարում է Երևանը, սկսվում է գրաքննություն Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե զինված ոստիկանները հարձակվում են հրազեն չկրող ոստիկանների վրա։ Ավելի ուշ տարածվեցին այս խոսքերը հերքող տեսանյութեր, որտեղ ակնհայտ երևում էին ոչ միայն հրազեն կրող, այլև կիրառող ոստիկաններ։

Քոչարյանը հայտարարում է, թե արտակարգ դրություն մտցնելը անհրաժեշտ քայլ է եղել, նաև նշում, թե որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ցուցարարները բարիկադ հանդիսացող ավտոբուսի հետևից կրակում են ոստիկանների վրա ու թաքնվում։ Ավելի ուշ, Մարտի 1-ի հարցով ստեղծված փաստահավաք խումբն այդպես էլ վիրավոր ոստիկանների դատաբժշկական փորձաքննություններում հրազենային վիրավորում ունեցող ոստիկան չգտավ։
1 մարտ, 2018 19:49 Գործող իշխանությանը ձեռնտու չէ բացահայտել Մարտի 1-ի գործը․ Արամ Սարգսյան «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը մասնակցում էր Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած՝ 2008թ․ մարտի 1-ի տասներորդ տարելիցին նվիրված երթին։ ՍիվիլՆեթի Մկրտիչ Կարապետյանի հետ նա զրուցում է Մարտի 1-ի գործի, հետևանքների և պատասխանատվության մասին։
1 մարտ, 2018 19:43 Հրաման տվողները, դատավորներն ու դատախազներն այսօր իշխանության մեջ են․ Արամ Մանուկյան Արամ Մանուկյանը մասնակցում էր Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած՝ 2008թ․ մարտի 1-ի տասներորդ տարելիցին տեղի ունեցած երթին։ ՍիվիլՆեթի Մկրտիչ Կարապետյանի հետ նա զրուցում է Մարտի 1-ի գործի, հետևանքների և պատասխանատվության մասին։ 1 մարտ, 2018 13:56 Քաղաքական շարժումների հրապարակը ՍիվիլՆեթի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը խոսում է Ազատության հրապարակից սկսված շարժումների ու քաղաքական գործընթացների մասին։ Ինչու՞ բացառությամբ ղարաբաղյան շարժման, մնացածները իրենց նպատակներին չեն հասել։ 1 մարտ, 2018 10:13 Մարտի 1, 2008․ Գնդակահարվում են քաղաքացիներ, Երևանը վերածվում է մարտադաշտի 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների շուրջօրյա խաղաղ հավաքը մարտի 1-ի առավոտյան ընդհատվում է ոստիկանության հարձակմամբ։ Վերջիններս հայտարարում են, թե տեղեկություն ունեն հրապարակում զենք-զինամթերքի առկայության մասին։ Ոստիկանությունը հայտարարում է, թե օպերատիվ տեղեկություններ է ունեցել Երևանում զանգվածային անկարգությունների կազմակերպման մասին։

1 մարտ, 2018 08:57 Մարտի 1-ին Հայաստանի իշխանությունը առաջին անգամ հեղեց սեփական ժողովրդի արյունը․ ՀԱԿ Անցել է տասը տարի, սակայն, չնայած Հայաստանի հասարակության ու միջազգային կազմակերպությունների հետևողական պահանջներին, ոճրագործությունը չի բացահայտվել, սպանությունների կատարողներն ու կազմակերպիչները չեն կանգնել արդարադատության առջև, հանցագործությունը իշխանությունների հրամանով պարտակվել է արդարադատություն իրականացնելու կոչված պետական մարմինների կողմից, մարտի 1-ը պետական մակարդակով այդպես էլ չի դատապարտվել, զոհերի իրավահաջորդները և տուժած այլ քաղաքացիները մինչ օրս չեն ստացել օրինական փոխհատուցում։ 28 փետրվար, 2018 11:05 Փետրվարի 28-29, 2008. Տեր-Պետրոսյանը ժամանակ է տալիս Եվրոպային, Արթուր Բաղդասարյանը միանում է Սերժ Սարգսյանին Փետրվարի 28-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը դիմում է արևմտյան երկրներին ու կառույցներին՝ կոչ անելով ֆորմալիստական հայտարարություններով հանդես չգալ. «Արևմուտքի ձեռքում է Հայաստանի ժողովրդավարության բախտը։ Տասը օրվա ընթացքում Արևմուտքը հնարավորություն ունի Հայաստանում ունենալ կա՜մ առնվազն Լիտվայի պես օրինական, քաղաքակիրթ, ժողովրդավարական պետություն, կա՜մ Միջին Արևելքի տիպի ամենահետին պետություններից մեկը։ Սա է այլընտրանքը»։ Նույն օրը Տեր-Պետրոսյանը հանդիպում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին։ Վերջինս ավելի ուշ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, ասում է, թե Հայաստանում բազմակարծությունը կայացել է։ 27 փետրվար, 2018 21:31 Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը մարտի 1-2-ի դեպքերի համար կրկնակի է․ Արթուր Սաքունց Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը 2008թ․ մարտի 1-2-ի դեպքերի համար կրկնակի է, քանի որ նա եղել է բարձաստիճան պաշտոնյա՝ վարչապետ, և երկրորդ՝ այդ դեպքերից հետո դարձել է երկրի նախագահ։
27 փետրվար, 2018 10:02 Փետրվարի 27, 2008․ Ազատության հրապարակում բռնվում են ԱԱԾ աշխատակիցներ, խուզարկությունները շարունակվում են 2008-ի փետրվարի 27-ին Ազատության հրապարակում ընդդիմության զանգվածային հավաքները շարունակվում են։ Նախորդ օրը Սերժ Սարգսյանի աջակցության հանրահավաքին եկած քաղաքացիները զանգվածաբար միացել էին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող Լևոն Տեր-Պետրոսյանին։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը յուրահատուկ կատակով է մեկնաբանում այս փաստը. «Ընտրված նախագահն ասաց, որ մյուս հրապարակում հավաքվածները ևս մեր քույրերն ու եղբայրներն են, և մարդիկ գնացին տեսնելու, թե իրենց ինչպես են զգում իրենց քույրերն ու եղբայրները»։
26 փետրվար, 2018 09:11 Փետրվարի 26, 2008․ Սերժ Սարգսյանի հանրահավաքի մասնակիցները միանում են Տեր-Պետրոսյանի հանրահավաքին Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե մյուս՝ Ազատության հրապարակում իրենց քույրերն ու եղբայրներն են, որոնք ակամա դարձել են մի քանիսի աթոռապաշտական ու վրեժխնդրության նկրտումների գործիքը։ Նա նաև համագործակցության կոչ է ուղղում. «Ես այս բարձր ամբիոնից դիմում եմ նախկին թեկնածուներին և նրանց սատարած քաղաքական ուժերին: Եկե՛ք համագործակցենք, ընդհուպ մինչև կոալիցիոն կառավարության ձևավորում»,- ասում է Սարգսյանն ու խոսում գալիք հաղթանակների, կյանքը պղտորող երևույթների դեմ պայքարելու մասին։ Սերժ Սարգսյանի ելույթի վերջին բառերից անմիջապես հետո՝ Սիրուշոյի, Սոֆի Մխեյանի, Արամոյի ու Ֆորշի կենդանի կատարման ներքո նրան աջակցելու եկած մարդկանց մեծ մասը երթով շարժվում ու միանում է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող Տեր-Պետրոսյանին։ Կիսադատարկ Հանրապետության հրապարակում երգիչները կատարումներով են հանդես գալիս հազիվ մի քանի հարյուրի հասնող մարդկանց առաջ։

25 փետրվար, 2018 09:18 Փետրվարի 25, 2008․ Երգ ու պար հրապարակում, Տեր-Պետրոսյանի թիկնազորից պահանջում են հանձնել զենքերը Փետրվարի 25-ին՝ համատարած ընտրակեղծիքներով անցկացված նախագահական ընտրությունների դեմ շուրջօրյա հանրահավաքների հինգերորդ օրը շարունակվում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձերբակալությունները։ Խուզարկություններ են տեղի ունենում առաջին նախագահի աջակիցների բնակարաններում։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին խուզարկությունից հետո ձերբակալում են։ Չնայած, որ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը ձերբակալված էր, ԱԱԾ-ն կուսակցության գլխավոր գրասենյակում խուզարկություն է անցկացնում, առգրավում համակարգիչներ ու փաստաթղթեր։
24 փետրվար, 2018 12:05 Փետրվարի 24, 2008. Ձերբակալություններ Երևանում, ԿԸՀ-ն հաղթող է ճանաչում Սերժ Սարգսյանին 2008ի փետրվարի 24ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրում ու չնայած հանրային մեծ դժգոհությանն ու շուրջօրյա զանգվածային հավաքներին, հայտարարում է ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։
Ազատության հրապարակում հավաք անցկացնողները հայտարարում են, որ չեն ճանաչում ԿԸՀ որոշումը։ ՏերՊետրոսյանը հայտարարում է՝ ինքը նախագահ է ընտրվել ու ձայների քանակով առաջին տեղում է, երկրորդ տեղում ՕԵԿ թեկնածու Արթուր Բաղդասարյանն է, երրորդում՝ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը և միայն չորրորդ տեղում՝ Սերժ Սարգսյանը։
«Ես հաղթել եմ 6566 տոկոսով», ասում է առաջին նախագահը։ Ի պատասխան ԿԸՀ կողմից Սերժ Սարգսյանին նախագահ ճանաչելու՝ նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումով ՏերՊետրոսյանը դիմում է Սահմանադրական դատարան։
Միևնույն ժամանակ ՏերՊետրոսյանը հայտարարում է՝ իրենց շարժման մոբիլիզացիան գնալով մեծանում է, իսկ իշխանությունը գնալով ճաքեր է տալիս։ Մի խումբ քաղաքացիներ հենց Ազատության հրապարակում հայտարարում են հացադուլ՝ պա