19 սեպտեմբեր, 2019 08:57 Կարապետյանների ընտանիքի հովանավորությամբ վերանորոգված Վեհարանի բացումը Մայր Աթոռում․ ֆոտոշարք Սեպտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի է ունեցել հիմնանորոգված Վեհարանի, Ս. Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը:

Վեհարանի համալիրի նորոգության ու կառուցապատման աշխատանքներն իրականացվել են ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի նվիրատվությամբ:
14 սեպտեմբեր, 2019 11:02 Հալէպ, Վերամուտ - 1 Առաջին կէտին շուրջ անմիջապէս պիտի համաձայնիմ եւ արձանագրեմ Լա- Փալիսեան ճշմարտութիւն մը, այն, որ աշակերտներու թիւին նօսրացումը յառաջ բերաւ անցանկալի երեւոյթ մը. 1500 աշակերտ ունեցող դպրոցները այսօր ունին 400 աշակերտ, 400-500 աշակերտ ունեցող դպրոցներու աշակերտներուն թիւը հարիւրը չ'անցնիր: Ազգային Նախակրթարան չորս վարժարաններ՝ Հայկազեանը, Սահակեանը, Զաւարեանը եւ Կիւլպէնկեանը դարձան մէկ՝ Ազգային Միացեալ Վարժարան: Մեսրոպեանը Հայաքիչ շրջանի մէջ գտնուելուն պատճառաւ տագնապէն առաջ արդէն փակած էր իր դռները: Հսկայ դպրոցներու մէջ բազմաթիւ դասարաններ դատարկ մնացին, նախապէս իւրաքանչիւր դասարան կը բաղկանար 30-35 աշակերտ ունեցող երկու, երեք, նոյնիսկ չորս բաժիններէ. հիմա դասարաններուն մեծ մասը ունին մէկ բաժին: Դպրոցներու մեծ մասին մէջ ամէն մէկ դասարան ունի 20, 15, 10 եւ աւելի քիչ աշակերտ: 31 օգոստոս, 2019 11:36 Հալէպ - Ամառ 2019 Հինգ տարիներու ընդմիջումէ ետք, Քեսապի բանակումները վերջին երկու տարիներուն վերսկսած էին: Այս տարի տարի մեր սկաաուտները Քեսապ չգացին, որովհետեւ ընդդիմադիր զինեալները երբեմն-երբեմն հրթիռներ կ'արձակեն այս հայաւանին վրայ, յիշեցնելով մեզի թէ տակաւին վտանգը չէ՛ անցած: Ի՞նչ վտանգ անցնելու մասին է խօսքը, երբ ամէն տեղ են զինեալները, նոյնիսկ Հալէպի մեր փողոցներէն ոչ շատ հեռու, վերջին շրջանին ամէն օր չե՞ն զգացներ իրենց ներկայութիւնը, եւ ի զուր կը փորձենք մխիթարուիլ, որ անոնց հրթիռները չեն հասնիր մեր թաղերը: Կարծէք միւս թաղերու բնակիչները մեզի պէս մարդիկ չեն, կարծէք գետնին վրայ արիւնլուայ փռուածը անմեղ երեխայի մը անշունչ դիակը չէ... ի՛նչ ընենք որ հայ մօրմէ չէ ծնած, ի՛նչ ընենք որ անծանօթ հօր մը զաւակն է... 27 օգոստոս, 2019 16:11 Տանձավեր՝ հրաշալիքի միտումով․ ֆոտոշարք Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում բացվել է առաջին թանգարան-անտառը Հայաստանում։ «Կախարդական անտառում» կարելի է հանդիպել բացառապես բնական միջոցներով պատրաստված քանդակների, որոնք պատրաստել են ոչ միայն Հայաստանից ու արտերկրից հրավիրված արվեստագետները, այլև գյուղի բնակիչները։ Գաղափարը «Pegasus» նախաձեռնությանն է, որը Տանձավերում իրականացնում է մի շարք այլ ծրագրեր՝ գյուղի զարգացման և զբոսաշրջության խթանման համար։
25 օգոստոս, 2019 20:03 Գյումրին նշեց իր օրը․ ֆոտոշարք Գյումրին նշեց իր օրը․ ֆոտոշարք

Լուսանկարները՝ Արմեն Մկրյանի
7 օգոստոս, 2019 11:16 Համահայկական 7-րդ խաղերի բացում․ ֆոտոշարք Օգոստոսի 6-ին կայացել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման արարողությունը։ Ողջույնի ելույթներով են հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։

Համահայկական ամառային յոթերորդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը Երևանում:

Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5 300-ի։ Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։
12 հուլիս, 2019 11:50 Փարաջանովը «վերակենդանացրեց» «Ռոսիա» կինոթատրոնը․ ֆոտոշարք Փարաջանովը «վերակենդանացրեց» «Ռոսիա» կինոթատրոնը․ ֆոտոշարք 5 հուլիս, 2019 12:35 Փաշինյանի պատվիրակությունը՝ Վիետնամում․ ֆոտոշարք Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, ՀՀ կառավարական պատվիրակության ուղեկցությամբ հուլիսի 5-ի վաղ առավոտյան նախ այցելել է Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիր, այնուհետև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի դամբարան: Վարչապետը ծաղկեպսակներ է դրել նախ հուշահամալիրի, ապա դամբարանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով զոհված հերոսների և Հո Շի Մինի հիշատակին:

1 հուլիս, 2019 17:13 Արևմտյան Հայաստանում՝ Armenian Geographic-ի հետ Armenian Geographicի արշավախումբը հունիսին այցելել էր Արևմտյան Հայաստան։ Արշավախմբի հետ էր նաև ՍիվիլՆեթի Գևորգ Հարոյանը։ Նա իր հետ բերել է ճամփորդության լուսանկարները։ 14 հունիս, 2019 14:18 Ընդունելություն՝ Ռուսաստանի օրվա առթիվ․ ֆոտոշարք Հունիսի 12ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը կազմակերպեց պետական ընդունելություն Ռուսաստանի օրվա առթիվ։ Ընդունելությանը ներկա էին ներկա և նախկին իշխանությունների ներկայացուցիչներ։  20 մայիս, 2019 19:35 Գինու փառատոն Գլենդելում․ ֆոտոշարք Մայիսի 19-ին Գլենդելում կազմակերպվել էր «ԳինիՖեստ»՝ գինու և հայկական այլ ապրանքների տոնավաճառ։ Խմիչքներ արտադրողներից բացի՝ այլ ապրանքներ և ծառայություններ առաջարկող հայկական ընկերություններ կային։ 15 մայիս, 2019 11:29 ժենգյալով հացի փառատոն Արցախում. ֆոտոշարք Մայիսի 11-ին Արցախում՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում, նշվեց ժենգյալով հացի 2-րդ ամենամյա փառատոնը: 10 մայիս, 2019 13:28 Երևանում բացվեց 2800-ամյակի այգին․ ֆոտոշարք Երևանում տեղի է ունեցել Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող 2800ամյակի այգու բացումը։ Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու քաղաքապետ Հայկ Մարությանը։ Վարչապետը այգու բացմանը եկել էր հեծանիվով։
Երևան քաղաքի 2800ամյակին ընդառաջ քաղաքապետարանը բարեկարգման աշխատանքներ էր սկսել այգում։ Անցած տարվա մայիսին քաղաքացիները բողոքի ցույց էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց և պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Բողոքի գլխավոր պատճառն այգում հատված բազմաթիվ ուռենիներն էին։ Քաղաքապետարանն իր պարզաբանման մեջ նշում էր, որ ծառերը փտած էին, և տնկվելու են նորերը։
Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից` Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ
Կարեն Վարդանյանը ներկայացրել է կատարված աշխատանքները նա նշել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են 1,5 տարում, այգում փոխվել է ամեն ինչ Տնկվել են բացառիկ ծառատեսակի ծառեր, տեղադրվել է շուրջօրյա կաթիլային և ցնցուղային ավտոմատ ոռոգման համակարգ Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է Երևանի քարտեզը, կառ