25 մայիս, 2020 13:02 Սևան. Հայաստանի զավթված գեղեցկուհին Երեք ամբողջական օր ես ու Սիվիլնեթի օպերատոր Արմեն Մկրյանը անցկացրինք Սևանի ափին: Առաջին օրը մանրամասնորեն նկարեցինք լճի հյուսիսային ափն ու թերակղզին, երկրորդ օրը՝ Վարդենիսից մինչև Ծովագյուղ, երրորդ օրը պտույտ կատարեցինք լճի շուրջը՝ Լճաշենից դեպի Հայրավանք, ապա՝ Մարտունի, Վարդենիս, Արտանիշ, Շողակաթ ու մինչև Սևան քաղաք:

23 մայիս, 2020 10:03 Կութ. լուսանկարներ և կարճ պատմություն Գեղամասար համայքնի մաս են կազմում 18 գյուղեր: Համայնքը գտնվում է Սևանի, Արևելյան Սևանի և Վարդենիսի լեռնաշղթաների ստորոտներում, Սևանա լճի հյուսիսային և արևելյան ափերին: Համայնքը գտնվում է ծովի մակերևույթից 1 930-2 200մ բարձրության վրա:

21 մայիս, 2020 09:17 Վարդենիս. հողի մարդիկ Արարատյան դաշտից հետո Հայաստանի ամենամեծ դաշտը Սևանի ավազանում է՝ լճի հարավային և հարավարևելյան ափերին: Մասրիկի կամ Վարդենիսի դաշտը համարվում է կարտոֆիլի և հացի շտեմարան: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Արմեն Մկրյանը երկու օր անցկացրել են Գեղամասար համայնքի գյուղերում, այցելել դաշտեր, զրուցել հողի մարդկանց հետ: Գեղամասար խոշորացված համայնքի վարչական կենտրոնը Սոթք գյուղն է՝ դեպի Քարվաճառ տանող Հայաստանի վերջին բնակավայրը:

9 մայիս, 2020 00:00 Խավարից առաջ Հայրական պապս՝ Սահակը, երբեք չէր խոսում Ցեղասպանության մասին: Իսկ տատիկիս՝ Քարմիլին, երբեք չեմ տեսել, քանի որ նա մահացել էր նախքան իմ ծնվելը, բայց անունները, ինչպիսիք են՝ Շատախ, Հայոց Ձոր, Վան, Ռշտունիք, Վասպուրական և Ոստան, բոլորն ինձ ծանոթ էին դեռ մանկուց։ Ես նաև աղոտ կերպով հիշում եմ, որ պապիկիս վանեցի ընկերները մերթընդմերթ կատակում էին, որ նա Կարկառից է (ոչ Արցախի կամ Խարբերդի Կարկառ), մի վայր, որը զուտ հայտնի էր իր մենավոր խնձորենով: Թե որտեղ է այդ, կամ արդյո՞ք այդ պատմությունը ճշմարիտ է՝ դեռ չգիտեմ: 7 մայիս, 2020 11:58 Դեբեդավան. ամենացածրադիր գոտու հողը և մարդիկ Դեբեդավան գյուղը գտնվում է Հայաստանի ծայր հյուսիսարևելքում՝ Դեբեդի ստորին աջ ափին, այնտեղ, որտեղից գետը անցնում է Վրաստան, ապա՝ թեքվում դեպի Ադրբեջան և միանում Քռին
Սա Հայաստանի Հանրապետության՝ ծովի մակերևույթից ամենացածր հատվածն է՝ 370 մետր Դեբեդավանը սահմանակից է Վրաստանի Քվեմո Քարթլի երկրամասի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերին Բնակչության թիվը 700ի սահմաններում է
Մինչև 1988 թվականի դեկտեմբեր գյուղում բնակվում էին ադրբեջանցիներ՝ բացի մի քանի ընտանիքներից Ազգամիջյան դեպքերի պատճառով ադրբեջանցիները հեռացան, նրանց փոխարեն գյուղում հաստատվեցին Ադրբեջանից գաղթած հայեր, ինչպես նաև 11 ուդիներ
Այսօր Դեբեդավանի բնակչության հիմնական մասը Վարդաշենի այսօր՝ Օղուզ շրջանի Ճալեթ հայկական գյուղի նախկին բնակիչներն են
Ուդիները կովկասյան ժողովուրդ են, երկար դարեր հայերի կողքին ապրելով՝ դարձել են առաքելադավան և սովորել հայերեն
Դեբեդավանը խորհրդային տարիներին կառուցված գյուղերից է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում այսպիսի 4 բնակավայր կա՝ քաղաք Այրում, ինչպես նաև Դեղձավան, Պտղավան և Դեբեդավան գյուղեր
5 մայիս, 2020 15:41 Դեպի Նորքի ինֆեկցիոն. ֆոտոշարք Դեպի Նորքի ինֆեկցիոն և մյուս բուժհաստատություններ բուժանձնակազմին տեղափոխելու համար ամեն օր ախտահանվում և պատրաստվում է 60-ից ավելի ավտոբուս։ ՍիվիլՆեթը ֆոտոշարքով ներկայացնում է ախտահանումից դեպի Նորքի ինֆեկցիոն երթուղին։
5 մայիս, 2020 13:05 Բերքաբեր. սահմանի գյուղը, ջրամբարը, մարդիկ Բերքաբերի կամ Ջողասի ջրամբարը Հայաստանի Հանրապետության՝ մեծությամբ հինգերորդ ջրային ավազանն է Սևանա լճից, Ախուրյանի, Արփի լճի և Սպանդարյանի ջրամբարներից հետո:

26 ապրիլ, 2020 16:55 Հայ արվեստագետների գործերը՝ մեկուսացման պայմաններում Արվեստագետները՝ նկարիչները, քանդակագործները, շարունակում են ստեղծագործել նաև արտակարգ դրության ու մեկուսացման պայմաններում՝ իրենց տներում և արվեստանոցներում։ Շարքում ներկայացված գործերի հեղինակները Հայաստանի նկարիչների միության անդամներ են։ 26 April, 2020 11:30 Before the Darkness “There is not a single monument that is not facing serious structural problems of stability, either missing parts of the fabric, due to seismic action or human destruction, or problems of unsuccessful interventions,” reads the UNESCO description on the archeological site of Ani. The most recent conservation efforts have focused on dealing with the effects of deterioration with a strong emphasis on carrying out interventions that maintain the qualities of the original materials as well as removing the clumsy restorations in a number of monuments. In other words, restoration work does not seem to be a priority at Ani, and learning about the unprofessional attempts of the past, that’s probably a good thing until real experts can partake in the process, as they did in the case of the Holy Cross Cathedral on Akhtamar.

22 ապրիլ, 2020 14:10 Սահմանը, գյուղը, մարդիկ. Բարեկամավան Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան գյուղը երեք կողմից շրջափակված է Ադրբեջանով և երեք ադրբեջանական գյուղերով. այն ուղղակի հակառակորդի ափի մեջ է:

1991-1994 թթ. հայ-ադրբեջանական զինված հակամարտության տարիներին և հաջորդած «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» շրջանում ՀՀ որևէ գյուղ այնքան զոհեր ու վիրավորներ չի տվել, որքան Բարեկամավանը: Զոհեր եղել են և՛ զինվորականների, և՛ խաղաղ բնակչության շրջանում:
21 ապրիլ, 2020 09:50 Հայ-վրացական սահմանը Դեբեդի ափին. Հայաստանի կարևորագույն հողաշերտը Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանը գտնվում է ճիշտ այն եռանկյունում, որտեղ միմյանց սահմանակից են Անդրկովկասի՝ միջազգայնորեն ճանաչված երեք հանրապետությունները՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:

Նոյեմբերյանի շրջանով են անցնում ռազմավարական և անփոխարինելի նշանակություն ունեցող հյուսիսկովկասյան գազատարը, անդրկովկասյան երկաթուղին և Հայաստանը Վրաստանով Ռուսաստանին կապող ցամաքային` Նոյեմբերյան-Սադախլո-Թբիլիսի-Ստեփանծմինդա-Վերին Լարս ճանապարհը:
19 ապրիլ, 2020 14:29 Ստեփանակերտի Թումանյան փողոցը. ֆոտոշարք ՍիվիլՆեթի Գևորգ Հարոյանը շրջել է Ստեփանակերտի Թումանյան փողոցով 15 ապրիլ, 2020 10:33 Արցախը նախագահ ընտրեց․ լուսանկարներ Ապրիլի 14-ին Արցախում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։