14 հունիս, 2019 14:18 Ընդունելություն՝ Ռուսաստանի օրվա առթիվ․ ֆոտոշարք Հունիսի 12ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը կազմակերպեց պետական ընդունելություն Ռուսաստանի օրվա առթիվ։ Ընդունելությանը ներկա էին ներկա և նախկին իշխանությունների ներկայացուցիչներ։  20 մայիս, 2019 19:35 Գինու փառատոն Գլենդելում․ ֆոտոշարք Մայիսի 19-ին Գլենդելում կազմակերպվել էր «ԳինիՖեստ»՝ գինու և հայկական այլ ապրանքների տոնավաճառ։ Խմիչքներ արտադրողներից բացի՝ այլ ապրանքներ և ծառայություններ առաջարկող հայկական ընկերություններ կային։ 15 մայիս, 2019 11:29 ժենգյալով հացի փառատոն Արցախում. ֆոտոշարք Մայիսի 11-ին Արցախում՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում, նշվեց ժենգյալով հացի 2-րդ ամենամյա փառատոնը: 10 մայիս, 2019 13:28 Երևանում բացվեց 2800-ամյակի այգին․ ֆոտոշարք Երևանում տեղի է ունեցել Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող 2800ամյակի այգու բացումը։ Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու քաղաքապետ Հայկ Մարությանը։ Վարչապետը այգու բացմանը եկել էր հեծանիվով։
Երևան քաղաքի 2800ամյակին ընդառաջ քաղաքապետարանը բարեկարգման աշխատանքներ էր սկսել այգում։ Անցած տարվա մայիսին քաղաքացիները բողոքի ցույց էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց և պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Բողոքի գլխավոր պատճառն այգում հատված բազմաթիվ ուռենիներն էին։ Քաղաքապետարանն իր պարզաբանման մեջ նշում էր, որ ծառերը փտած էին, և տնկվելու են նորերը։
Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից` Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ
Կարեն Վարդանյանը ներկայացրել է կատարված աշխատանքները նա նշել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են 1,5 տարում, այգում փոխվել է ամեն ինչ Տնկվել են բացառիկ ծառատեսակի ծառեր, տեղադրվել է շուրջօրյա կաթիլային և ցնցուղային ավտոմատ ոռոգման համակարգ Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է Երևանի քարտեզը, կառ
30 ապրիլ, 2019 15:29 Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանում․ ֆոտոշարք Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր սկսվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքները: 2019 թ. հունվարի 1-ից Հայաստանն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:

27 ապրիլ, 2019 19:54 Հայաստանում նշվում է Քաղաքացու օրը Հայաստանում նշվում է Քաղաքացու օրը։ 9 ապրիլ, 2019 18:32 Արարատյան դաշտի մշակները Արարատյան դաշտում գյուղաշխատանքների եռուն շրջանն է։ Ծաղկել են ծիրանենիները։ Մարդիկ պատրաստվում են բուռն գյուղատնտեսական ամռանը։ ՍիվիլՆեթի Գևորգ Հարոյանի ֆոտոշարքը։
29 մարտ, 2019 14:46 Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ լուսանկարներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:

Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
23 մարտ, 2019 14:01 Հայաստանում համապետական շաբաթօրյակ է․ ֆոտոշարք Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:

Շաբաթօրյակի աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունենալու գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքացիները։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։
14 մարտ, 2019 18:56 Օպերա, սրճարաններ, ցույց, ոստիկաններ․ ֆոտոշարք | Opera, Cafes, Protesters... Photostory Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումն ուղեկցվում է սրճարանների աշխատակիցների բողոքի ցույցով և ոստիկաններին դիմադրությամբ։ ՍիվիլՆեթի Սարգիս Բուլղադարյանը լուսանկարել է ցույցը։

Amid protests, Yerevan's Municipality carries out the dismantling of cafes near the Opera House. The city believes the area should be free from private commercial activities.
18 փետրվար, 2019 12:08 Վայոց ձոր․ Շատինի սարերում ՍիվիլՆեթի Գևորգ Հարոյանը Armenian Geographic-ի արշավախմբի հետ եղել է Վայոց ձորի մարզի Շատին համայնքի լեռներում, լուսանկարել փետրվարը։ 14 փետրվար, 2019 12:36 Կառավարության ծրագիրն են քննարկում․ ֆոտոշարք Ազգային ժողովից Ազգային ժողովում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումը։ ՍիվիլՆեթի Սարգիս Խարազյանը լուսանկարել է խորհրդարանի և կառավարության անդամներին։ 5 փետրվար, 2019 12:10 Մայրամուտը՝ Տավուշում ՍիվիլՆեթի Գևորգ Հարոյանը Armenian Geographic-ի հետ եղել է Տավուշի լեռներում։