15 հոկտեմբեր, 2020 18:06 «Փակ» Ստեփանակերտ․ ֆոտոշարք Սեպտեմբերի 27-ից սկսած Ստեփանակերտի խաղաղ բնակչությունը զրկված է բնականոն կյանք վարելու հաճույքից։ Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով քաղաքը անճանաչելի է դարձել։ Փակվել են խանութներ, դեղատներ, հացի փուռեր։ Բնակչությունը սնունդ և անհրաժեշտ պարագաներ է ստանում մարդասիրական օգնությունից։

Քաղաքում գործում է միայն մեկ խանութ։ Դա ծաղիկների խանութն է, որը զոհվածների թաղման արարողությունների համար ծաղիկներ է տրամադրում։

Այս նկարները արված է հոկտեմբերի 15-ին, ժամը 16։00-ի կողմերը։ Դրանից մոտավորապես կես ժամ հետո Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Հենց այդ անապահովվածությունն է պատճառը, որ խանութներն ու դեղատները չեն բացվում։
13 հոկտեմբեր, 2020 13:51 Արցախ․ հրետակոծված Շոշ գյուղը Լուսանկարներում Արցախի Շոշ գյուղն է։ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի բնակավայրերը։

Լուսանկարները՝ Գևորգ Թոսունյանի
12 October, 2020 13:16 Women of the Karabakh War Artsakh / Nagorno Karabakh has been at war again since September 27. Azerbaijan started to shell not only on the Line of Contact but also ordinary civilian towns and infrastructure.

In general, 80–90% of the Artsakh Defense Army are men, which is why when we talk about the war, we mainly mention our hero boys. As soon as the Artsakh war starts, the girls are asked to leave the cities and villages, to go to a safer place, so that their husbands, brothers, and fathers feel safer, fight, win, after which they can return home. However, the women of Artsakh are quite stubborn; they also found work to do. Some of them risk their lives, stay in their homes, and try to contribute to the struggle.
12 հոկտեմբեր, 2020 12:22 Ստեփանակերտ․ հրետակոծված, բայց չլքված | Stepanakert: Under Shelling But Not Abandoned Ստեփանակերտն այս օրերին այս տեսքն ունի։ Հակառակորդը շարունակում է հրետակոծել բնակավայրերն ու ենթակառուցվածքները։ Բազմաթիվ մարդիկ կորցրել են տները, շատերն էլ մնում են իրենց քանդված տներում։

Stepanakert has been under heavy shelling. Azerbaijani forces continue to shell settlements and civilian infrastructure. Many people have lost their homes, and many remain in dilapidated homes.
6 հոկտեմբեր, 2020 15:41 Վիրավորված Ստեփանակերտը. ֆոտոշարք Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանը հրետակոծության է ենթարկում ոչ միայն ամբողջ շփման գիծը, այլև խաղաղ քաղաքներն ու քաղաքացիական բնակչությանը: Լուսանկարներն արված են Ստեփանակերտի փողոցներից, որոնց վերջին օրերին անընդհատ ռմբակոծվում են:

Լուսանկարները՝ Լիկա Զաքարյանի
4 հոկտեմբեր, 2020 11:49 Մարտունի․ հրետակոծության հետևանքները Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանը հրետակոծության է ենթարկում Արցախի խաղաղ քաղաքներն ու գյուղերը։ Մարտունին բացառություն չէ։ Քաղաքացիական զոհեր ունենալուց հետո բնակչությունը տեղհանվել է քաղաքից՝ հնարավոր վնասները կանխելու համար։ ՍիվիլՆեթի թիմն այցելել է Մարտունի քաղաք և նկարահանել հոկտեմբերի 30-ին հրետակոծված տներից մեկը։ Նկարահանման ընթացքում նոր հրետակոծություն սկսվեց։ 30 սեպտեմբեր, 2020 16:45 Քաղաքացիները՝ առաջնագծի համար․ ֆոտոշարք Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիները շարունակում են տարատեսակ անհրաժեշտ իրեր հավաքել առաջնագիծ ուղարկելու համար։ Հագուստ, ծխախոտ, քաղցրավենիք․ արդեն մի քանի օր է՝ բոլորը փորձում են ինչ-որ ներդրում ունենալ սահման ուղարկվող փաթեթներում։
29 սեպտեմբեր, 2020 21:27 Տորֆավան․ գյուղը, հողը, կատուն Տորֆավան․ գյուղը, հողը, կատուն 27 սեպտեմբեր, 2020 18:04 Ստեփանակերտը՝ սեպտեմբերի 27-ին Սեպտեմբերի 27ի վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ակտիվ հրետակոծություն է սկսել։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփնակերտը
Ֆոտոշարքը՝ ստորև։
   
24 սեպտեմբեր, 2020 16:20 Նոր Գեղի. խնձորաշատ գյուղը Խորհրդային վերջին տարիներին Նաիրիի շրջանի Նոր Գեղի համայնքում և դեպի Աշտարակ տանող հարյուրավոր հեկտար հողատարածքների վրա տնկվեցին խնձորի այգիներ: Ծառատունկը շարունակվեց նաև Հայաստանի անկախության առաջին տարիներին: Այսօր այդ այգիները հազարավոր տոննաներով բերք են տալիս, որը, Հայաստանից բացի, սպառվում է նաև Ռուսաստանում:
Կոտայքի մարզի մաս կազմող խոշորագույն գյուղը Նոր Գեղի է անվանվել 1962 թվականի փետրվարի 10-ին: Մինչև այդ շուրջ հինգ տարի գյուղը կրել է Բազմավան անունը, իսկ դրանից առաջ՝ Ճաթղռան, Ճատուղրան, Բալիջա:
Նոր Գեղին գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 1 600 մետր բարձրության վրա, Հրազդան գետի բարձրադիր աջափնյակում, Երևանից 25 կիլոմետր հեռավորության վրա:
Այսօր գյուղի բնակչությունը 6 500-ի սահմաններում է:

Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի
23 սեպտեմբեր, 2020 16:53 Արցախ․ Տող գյուղը պատրաստ է հյուրընկալության Արցախի Տող գյուղը մեծ պատմություն ունի։ 16–րդ դարում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը, 17-րդ դարումˋ բերդաքաղաք։ 10-րդ դարում գյուղը ունեցել է տասը հազար բնակիչ։
18 սեպտեմբեր, 2020 11:56 Հարավային Արցախ․ «Կատարո»-ի ծննդավայրում Սեպտեմբերը խաղողաքաղի ժամանակն է Արցախի Տող գյուղում։ Արցախյան հայտնի «Կատարո» գինու արտադրողները՝ Ավետիսյանների ընտանիքը, սկսել է զբաղվել գինեգործությամբ 2000-ականներին։ Սկզբնական շրջանում փոքր ծավալների էր արտադրությունը, սակայն ժամանակի ընթացքում ընտանիքը հասկացավ, որ գինեգործությունն Արցախում ավելի մեծ ներուժ ունի։ Տասը տարի առաջ Կատարոյի առաջին շշալցումն էր։ ՍիվիլՆեթի թիմն այցելել է այգի և ծանոթացել խաղողաքաղի ընթացքին։ «Կատարո» գինին հենց այստեղ է սկիզբ առնում։