30 մայիս, 2018 23:40 Պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետությանը. ֆոտոշարք Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Թբիլիսիի երիտասարդության տանը բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակը: Այնուհետև, Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում ներկա են գտնվել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև երկու երկրների կառավարությունների անդամները, խորհրդարանականներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:

30 մայիս, 2018 17:16 Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան․ ֆոտոշարք Մայիսի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Սա նրա առաջին պաշտոնական այցն է վարչապետի պաշտոնում։

Թբիլիսիի օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։

Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է վարչապետի նստավայր, հանդիպում ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։
27 մայիս, 2018 22:44 Էլթոն Ջոնը՝ Երևանում․ ֆոտոշարք Բարեգործական ակցիայի շրջանակներում «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր տարիքի երեխաների նվիրաբերվել են 100 լսողական սարքեր:

26 մայիս, 2018 18:34 Վրաստանը նշում է իր Առաջին Հանրապետության 100-ամյակը․ ֆոտոշարք Հայաստանի Նախագահը շնորհակալություն է հայտնել այդ վեհաշուք հանդիսությանը մասնակցելու հրավերի, ինչպես նաև հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա իր երախտագիտությունն է հայտնել հրաշալի քաղաք Թբիլիսիին, որը շատ երկար տարիներ եղել է Հարավային Կովկասի մշակութային կենտրոնը։ Քաղաք, որտեղ հայերը, վրացիները եւ բազմաթիվ այլ ազգեր ապրել են ներդաշնակորեն։ Քաղաք, որը եղել է մշակութային և արժեքային բազմազանության խաչմերուկ։ Արմեն Սարգսյանն ասել է, որ Թբիլիսին իր համար հատուկ է նաեւ, քանի որ այնտեղից է սերում իր ընտանիքի մի մասը՝ տիկնոջ մեծ ծնողները, քաղաք է, որտեղ բացի վրացերենից, խոսում են բազմաթիվ այլ լեզուներով, այդ թվում նաեւ՝ հայերեն։

12 մայիս, 2018 18:55 Վիգեն Սարգսյանը Դավիթ Տոնոյանին է հանձնել պաշտպանության նախարարի ռազմադրոշը․ ֆոտոշարք Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գերատեսչության նոր ղեկավար Դավիթ Տոնոյանին է հանձնել պաշտպանության նախարարի ռազմադրոշը:

9 մայիս, 2018 15:35 Նիկոլ Փաշինյանը՝ Արցախում․ ֆոտոշարք Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին իր առաջին աշխատանքային այցն է կատարել Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:

29 ապրիլ, 2018 23:54 Հանրապետության հրապարակը ապրիլի 29-ին․ ֆոտոշարք Ապրիլի 29-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյնաը հանրահավաք էր հրավիրել։ 25 ապրիլ, 2018 16:58 Հեղափոխության ժպիտները․ ֆոտոշարք Ապրիլի 23-ի երեկոյան Երևանը ցնծում էր Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին լուրից հետո։ Միլենա Խաչիկյանը լուսանկարել է քաղաքացիների ժպիտները։ 24 ապրիլ, 2018 18:00 Ցնծացող Երևան․ ֆոտոշարք Ապրիլի 23-ին ամբողջ Երևանը և ամբողջ Հայաստանը ցնծում էր՝ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրից հետո։ Լուսանկարները՝ Հակոբ Մանուկյանի։ 24 ապրիլ, 2018 00:02 Ապրիլի 23-ը՝ լուսանկարներով Ապրիլի 23-ին՝ Հայաստանում սկսված ցույցերի ու հանրահավաքների 11-րդ օրը, Սերժ Սարգյանը հրաժարական տվեց։ Հրաժարականի լուրից հետո համազգային տոնախմբություն սկսվեց։ Այսօրվա իրադարձությունները լուսանկարել է լրագրող Միլենա Խաչիկյանը։ 22 ապրիլ, 2018 23:12 Հանրապետության հրապարակը ապրիլի 22-ին․ ֆոտոշարք Ապրիլի 22-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վերջին օրերի ամենաբազմամարդ հանրահավաքը՝ այս անգամ առան «Իմ քայլը» շարժման առաջնորդների։ Առավոտյան Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը արդեն ձերբակալվել էին, օրվա ընթացքում՝ հարյուրավոր քաղաքացիներ բերման էին ենթարկվել։ 19 ապրիլ, 2018 21:59 Ապրիլի 19-ի երթը․ ֆոտոշարք Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Միլենա Խաչիկյանի լուսանկարները՝ ապրիլի 19-ին «Մերժիր Սերժին» շարժման երթից։