1 օգոստոս, 2017 22:47 ՆԱՏՕ-ի զորավարժությունները Վրաստանում․ ֆոտոշարք Հուլիսի 30-ին Վրաստանում՝ Վազիանի ռազմաբազայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները։ «Արժանի գործընկեր» անունը կրող զորավարժություններին ներգրավվծ են ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի գործընկեր ութ երկրների ավելի քան 2,800 զինվոր։ Հայաստանը ևս մասնակցում է այս զորավարժություններին։ Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից։ Կովկասյան Jam-news.net կայքը ներկայացրել է ֆոտոշարք զորավարժություններից։ 22 հուլիս, 2017 14:13 Ջավախքի լեռներում․ ֆոտոշարք «Հայկական աշխարհագրական նախագիծը» (Armenian Geographic Project) կազմակերպել էր արշավ դեպի Ջավախքի լեռներ։ Արշավին մասնակցել է ՍիվիլՆեթի լուսանկարիչ Գևորգ Հարոյանը։ Ջավախքի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Աչքասար լեռն է՝ 3196 մետր։ 13 հուլիս, 2017 16:29 Տավուշի զորամասում․ ֆոտոշարք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 13-ին այցելել է Տավուշի մարզ, եղել հյուսիսարևելյան սահմանագոտու մարտական դիրքերից մեկում։ Լուսանկարները` Դավիթ Հակոբյանի, president.am կայքից։ 1 հուլիս, 2017 14:10 Նոյեմբերյանի սարերում ՍիվիլՆեթը եղել է Նոյեմբերյանի սարերում։ Լուսանկարները՝ Սարգիս Բուլղադարյանի։ 25 հունիս, 2017 14:11 Նոյեմբերյան․ հունիսյան անտառի անդորրը Նոյեմբերյանի անտառներն ու սարերը ամենականաչը լինում են մայիս-հունիս ամիսներին։ ՍիվիլՆեթը մի քանի օր անցկացրել է այնտեղ։ 21 մայիս, 2017 11:18 Կյանքը Գյումրի-Երևան գնացքում Գնացքը Գյումրիից Երևան է հասնում երեք ժամում։ Այդ ժամանակը ուղևորները յուրովի են անցկացնում․ ոմանք կիթառ են նվագում, ոմանք՝ խաղաթուղթ խաղում, ոմանք էլ հետևում պատուհանից բացվող տեսարաններին։ 9 մայիս, 2017 12:00 Շուշի․ սև ու սպիտակ քաղաքը ՍիվիլՆեթի Սարգիս Բուլղադարյանը լուսանկարել է Շուշիի փողոցներն ու տները։ 7 մայիս, 2017 16:00 Արարատի հայացքի տակ ՍիվիլՆեթի Սարգիս Բուլղադարյանը լուսանկարել է Արարատ լեռն ու շրջակա սարերը։ 1 մայիս, 2017 10:21 Գարնանային Սյունիք․ ֆոտոշարք ՍիվիլՆեթի Գևորգ Հարոյանը այցելել է Սյունիք, նկարել գարունը։
21 դեկտեմբեր, 2016 17:43 Աբովյան 8-ը սպասում է «Նոյան Տապանին» Ստալինյան մաքրագործումների առաջին հայ զոհի՝ Աղասի Խանջյանի առանձնատունը կարող է հին Երևանի եզակի շինություններից լինել, որը քաղաքապետարանի գործողություններին զոհ չի դառնա։ Օրեր շարունակ շենքը շրջապատված է «Ավելի բարեկարգ Երևան» պաստառով, որը շարքային երևանցու համար շենքի քանդման և ապամոնտաժման ահազանգ է հիշեցնում։ Սակայն Աբովյան 8 հասցեում գտնվող հուշարձան-շենքի արտաքին տեսքին վտանգ չի սպառնում։ Երևանի քաղաքապետարանը ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան նշել է ՝ շենքի ուղղությամբ կատարվող աշխատանքները առավելապես վերաբերում են ներքին վերանորոգմանն ու մաքրմանը։
27 նոյեմբեր, 2016 15:52 Թռիչք Ապարանի սարերում Ի՞նչ զգացումներ ես ունենում, երբ թռչում ես պարապլանով։ ՍիվիլՆեթի նկարահանող խումբը փորձել է հասկանալ դա Ապարանի սարերում։ 3 հոկտեմբեր, 2016 12:26 Արենի․ արև ու անսպառ գինի Արենի գյուղում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ գինու հերթական փառատոնը: Ամեն տարվա նման այս տարի էլ փառատոնին ներկա էին ոչ միայն տեղացիներ, այլև զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր ծայրերից: