6 դեկտեմբեր, 2017 13:15 Ազատամարդ․ քննիչները քողարկում են գողերին Երկու տարի առաջ Ալիյանների ընտանիքը ենթարկվել է կողոպուտի և բռնության: Տնից հափշտակվել է ոսկի, թանկարժեք այլ իրեր: Տեսախցիկները ֆիքսել են գողերին, իսկ տուժող Շիրին Ալիյանը ճանաչել է գողերից մեկին։ Սակայն քննչական մարմինները թաքցնում են գործի քննությունը և խոչընդոտում հանցագործության բացահայտմանը:

29 նոյեմբեր, 2017 13:13 Ազատամարդ․ ՃՈ տեսախցիկները ներխուժում են անձնական տարածք «Հովհաննիսյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գագիկ Գրիգորյանը փորձում է վարչական պատասխանատվության ենթարկել Ճանապարհային ոստիկանության տեսուչին, որը ներխուժել է իր անձնական տարածք (ավտոմեքենա)՝ կրծքին ամրացված ձայնագրող սարքով՝ նույնիսկ այն բանից հետո, երբ զգուշացվել է գործողության անօրինականության մասին: Փաստաբանը կիսում է իր փորձը, որը կարող է ուսանելի լինել մյուսների համար: 22 նոյեմբեր, 2017 13:44 Ազատամարդ․ Երեխայի իրավունքի ժամկետը լրացել է Ռադիոհաղորդավար Հակոբ Պապիկյանը (Ժակ) և նրա կինը՝ Եվա Բաբայանը, վերջերս զրկվել են իրենց երեխայի միանվագ նպաստից, քանի որ չեն իմացել, որ երեխայի իրավունքը ժամկետ ունի: Հայտնի ընտանիքը նախապատրաստվում է իրավական պայքարի, իսկ մինչ այդ նրանք լայն տեղեկատվական արշավ են նախաձեռնել, որը կնպաստի քաղաքացիներին շրջանցել այս ծուղակը:
16 նոյեմբեր, 2017 11:55 Ազատամարդ․ Այծեմնիկն ընդդեմ հյուրանոցի Երևանի Կողբացի 67 շենքից 2,7 մետր հեռավորության վրա կառուցվել է մասնավոր հյուրանոց: Խախտվել են քաղաքաշինական նորմերը։ Հյուրանոցին հարակից տան բնակիչ Այծեմնիկ Առաքելյանը պնդում է, որ կառույցը խանգարում է իրեն։ Նա դիմել է քաղաքապետարան, այժմ՝ նաև վարչապետին։
8 նոյեմբեր, 2017 15:26 Ազատամարդ․ Սերգեյ Դանիելյանն ընդդեմ ԴԱՀԿ-ի ու քաղաքապետարանի Դերասան Սերգեյ Դանիելյանը դատական պայքար է սկսել ԴԱՀԿ ծառայության և Երևանի քաղաքապետարանի դեմ: Դանիելյանը ձգտում է բեկանել այս կառույցների որոշումները և փոխհատուցումներ ստանալ։ 31 հոկտեմբեր, 2017 15:59 Ազատամարդ․ քաղաքացին ընդդեմ «Արդշինբանկի» Տաշիրի բնակիչ Սուսաննա Բարոյանը փորձել է վարկ ստանալ վարկային կազմակերպությունից և պարզել է, որ ինքը «անբարեխիղճ» վարկառու է, չի կարող վարկ վերցնել։ Նա ասում է, որ ինքը անբարեխիղճ վարկառու է համարվել գոյություն չունեցող անձի պատճառով, որի 500,000 դրամ վարկի համար երաշխավոր է կանգնել: Սուսաննան ասում է, որ նման բան տեղի չի ունեցել։ Նա դիմել է ԱԱԾ և ոստիկանություն։ 25 հոկտեմբեր, 2017 13:02 Ազատամարդ․ Հաշմանդամության թոշակը վերականգնվում է միայն դատարանի որոշմամբ Սմբատ Հարությունյանը գանգոսկրի ծանր վիրահատություն է տարել, ցավեր և հոգեկան խնդիրներ ունի, սակայն նրա հաշմանդամության թոշակը վերջերս կասեցվել էր: «Հովհաննիսյան և ընկերներ» փաստաբանական ընկերությունը դիմել է դատարան և վերականգնել հաշմանդամ երեխայի թոշակը։ Սա վկայում է այն մասին, որ շատ հաշմանդամներ չեն ստանում հաշմանդամության թոշակը միայն բավարար իրավական աջակցություն չունենալու պատճառով:

18 հոկտեմբեր, 2017 11:49 Քաղաքացու նամակագրության փակ շղթան Արմեն Խալոյանը տուժել է տարբեր գերատեսչությունների պաշտոնյանների հետ նամակագրության փակ շղթայի պատճառով: Պաշտոնյաները ուղղակիորեն չեն պատասխանում բարձրաձայնվող խնդիրներին՝ գերադասելով խոսել ամեն ինչից, բացի այդ հարցերից:
11 հոկտեմբեր, 2017 16:59 Ազատամարդ․ Վանաձորի քաղաքապետարանը խաբել է վարչապետին Շուտով մեկ տարի կլրանա, ինչ վանաձորցի Սվետլանա Թամազյանի տնակը վառվել է հոգեկան հիվանդի պատճառով: Սվետլանան դիմել է վարչապետին, որին Վանաձորի քաղաքապետարանը տեղեկացրել է, թե իբր լուծել է այս հարցը: Իրականում Սվետլանայի ընտանիքի հարցը մնացել է օդում, իսկ հատուկ հաշվեհամարին կուտակված 750,000 դրամը Վանաձորի քաղաքապետարանը չի տրամադրում նրանց՝ ասելով որ պետք է 5 ընտանիքի միջև կիսի այդ գումարը: Մինչդեռ այրվել է միայն Սվետլանա Թամազյանի տնակը:
4 հոկտեմբեր, 2017 13:00 Ազատամարդ․ Մահաբեր ծննդօգնություն Վանաձորում Մեկ տարի առաջ մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մայր Մարիետա Հովհաննիսյանը չի դադարում իր պայքարը Վանաձորի ծննդատան բուժանձնակազմի դեմ, որի մեղավորությունը դստեր մահվան մեջ արդեն ապացուցվել է առաջին փորձաքննության արդյունքներով:
27 սեպտեմբեր, 2017 12:51 Ազատամարդ․ Ու՞մ է պատկանում ապօրինի աղբավայրը «Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Եփրեմյանը բարձրաձայնում է Երևանի Սիլիկյան թաղամասում ապօրինի աղբավայրի խնդրի մասին։ Այդտեղ թափվող աղբը պարբերաբար այրվում է և հարակից բնակիչների համար հարուցում առողջական խնդիրներ: Պատկան մարմինները, ըստ Եփրեմյանի, «ցրողական պատասխաններ» են տալիս՝ անտեսելով խնդիրը:
20 սեպտեմբեր, 2017 13:44 Ազատամարդ․ Նույն դասարանում մնացած երեք երեխաներով Սպիտակցի Միհրան Մելքոնյանը դժվարությամբ է կարողանում կերակրել բազմազավակ ընտանիքին՝ իր պատրաստած հուշանվերների վաճառքով: Երեխաներից երեքը այս տարի մնացել են նույն դասարանում։ Նա ունի ողնաշարի խնդիր, քանի որ բուժօգնությունը մատչելի չէ: Միհրանը այն երիտասարդներից է, ով դատապարտվել էր երեք ամսվա կալանքի Երևանի քաղաքապետարանի դիմաց կարմիր գծեր գծելու համար:
6 սեպտեմբեր, 2017 12:35 Ազատամարդ․ Ուսուցչի պայքարը աշխատանքային իրավունքի համար Աիդա Սարգսյանը գործազուրկ է դարձել աշխատանքից չորս օր բացակայելու համար: Արդեն նախկին ուսուցիչը համոզված է, որ իրենց աշխատանքից հեռացրել են ապօրինի։ Նա նշում է, որ Ինքը առաջիններից է ԼՂՀ-ում, որ որոշել է գործող ուսուցչից դառնալ տնօրեն։