16 հունվար, 2019 11:09 Ազատամարդ․ Մեռած/սպանված դիպուկահարի «զոհը» Երկու ամիս առաջ ձերբակալվել է Սամվել Այվազյանը։ Նա մեղադրվում է սպանության փորձ ծրագրելու համար։ Սամվելի մայրը՝ Նաիրա Սեյրանյանը, համոզված է, որ որդու նկատմամբ հարուցված գործը շինծու է, քանի որ, ըստ նրա, դրանում չկան վկայություններ և ապացույցներ: Ըստ մեղադրանքի՝ Սամվելը ծրագրել էր մարդ սպանել Մարտի 1-ի գործով անցնող դիպուկահար, 2017թ․ ապրիլին անհասկանալի պայմաններում մահացած/սպանված Եվգենի Կաչակի հետ:
26 դեկտեմբեր, 2018 12:54 Ազատամարդ․ Ձմեռ պապիկից անձնագիրս եմ ուզում Երկու տարի է, ինչ Արտաշատի ռուսական սահմանապահ զորքերի նախկին զինծառայող Արմեն Մարգարյանը բացահայտել է բենզինի յուրացումները զորամասում, սակայն ինքն է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում։ Անկախ ամեն ինչից՝ Արմենի անձնագիրը շարունակում է գտնվել ռուսական զորամասում, և նա զրկված է աշխատանքի անցնելու կամ նպաստ ստանալու հնարավորությունից: Տարբեր ուժային կառույցներ չեն կարողանում վերադարձնել նրա անձնագիրը, այդ իսկ պատճառով Արմենը դիմում է Ձմեռ պապիկին: 19 դեկտեմբեր, 2018 14:18 Ազատամարդ․ Արտահերթ ՏԻՄ ընտրության պահանջ Արարատում Արարատցի Վահե Հարությունյանը իր ընկերների հետ նախաձեռնել է շարժում, որի արդյունքում Արարատի ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկ Հայկյանը պետք է հեռանա, և նոր ընտրություններ պետք է տեղի ունենան: Նախաձեռնության անդամները փողոց են փակել և խաթարել քաղաքապետարանի աշխատանքները։ Երբ արդեն կա նոր Ազգային Ժողով, երիտասարդները պատրաստվում են արտահերթի պահանջագիր ներկայացնել Ազգային ժողովին և վարչապետին:

29 նոյեմբեր, 2018 13:30 Ազատամարդ․ Բռնության սպասող զոհը Վանաձորցի Արսինե Ղարիբյանը պնդում է, որ տարիներ ի վեր ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկվել ոստիկան Արմեն Աթոյանի կողմից: Ոստիկանությունը, ըստ տուժողի, պաշտպանում է իր նախկին աշխատակցին և միջոցներ չի ձեռնարկում: Արսինեն մտահոգություն ունի, որ կրկին կարող է բռնության ենթարկվել, քանզի մեղավորը չի պատժվել։ 21 նոյեմբեր, 2018 17:22 Ազատամարդ․ Նախկին դատապարտյալն ընդդեմ ոստիկանների Դսեղ գյուղի բնակիչ Արթուր Հարությունյանը չորս տարի երկու ամիս բանտում անցկացնելուց հետո չի կարողանում հասկանալ իրեն դատապարտելու պատճառները: Նա նաև մեղադրում է մի շարք բարձրաստիճան ոստիկանների, որոնք իր դեմ քրեական գործ են նախաձեռնել: Արթուրի պայքարը դժվար է ընթանում: 8 նոյեմբեր, 2018 17:25 Ազատամարդ․ ՍԴ-ն պաշտպանեց վարորդներին «Վարորդի ընկեր» նախաձեռնության անդամ Տիգրան Քեյանը դիմել էր Սահմանադրական դատարան ընդդեմ ճանապարհային ոստիկանության։ Դատարանը որոշել է, որ քաղաքացիները՝ ի դեմս վարորդների, ազատված են պետտուրքի վճարումից ցանկացած պարագայում։ Կարևոր է իմանալ, որ այն վարորդները, ովքեր ստիպված էին կատարել այդ վճարումը այժմ կարող են ետ ստանալ գումարները նոր հանգամանքի՝ ՍԴ որոշման կապակցությամբ։ 24 հոկտեմբեր, 2018 18:37 Ղարաբաղի խնդրի կարգավորումը երեք մակարդակ ունի Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հոկտեմբերի 24-ին հայտարարել է, որ Ղարաբաղի խնդրի լուծման համար հարկավոր է հաշվի առնել ինչպես Հայաստանի և Արցախի, այնպես էլ Ադրբեջանի հասարակությունների կարծիքը։ «Մենք ուզում ենք լուծման հասնել, որ նոր պայթյո՞ւն առաջացնի, թե՞ մենք ուզում ենք լուծման հասնել, որ լուծում լինի»,- ասել է նա: Նաև ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ամենօրյա ռեժիմով գործում է օպերատիվ կապ։
ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանը և Թաթուլ Հակոբյանը քննարկում են Փաշինյանի հայտարարությունները։
24 հոկտեմբեր, 2018 16:15 Ազատամարդ․ Վանաձորյան ասֆալտապատում՝ հավերժ և անորակ «Բարի Ճանապարհ» ՀԿ-ի նախագահ Գևորգ Քոթանջյանը Վանաձորի քաղաքապետարանին ուղղված հարցումների միջոցով հայտնաբերել է, որ քաղաքի բազմաթիվ փողոցների համար շարունակաբար դուրս են գրվում գումարներ, սակայն ճանապարհները չեն վերանորոգվում: Առանձին խնդիր է այն, որ նույնատիպ աշխատանքի դիմաց գումարը կարող մինչև ութ անգամ տարբերություն տալ շուկայականից:
17 հոկտեմբեր, 2018 15:02 Ազատամարդ․ հոգեկան խնդիրներով զինվորը Ազգությամբ եզդի Մարինե Բրոյանը հիվանդանոցում է իմացել, որ հոգեկան խնդիրներով, ինքնավնասման հակում ունեցող իր որդուն զորակոչել են բանակ։ Ընդամենը տասն օր ծառայելով՝ նա հայտնվել է հոգեբուժարանում, որտեղ մինչև հիմա էլ պահվում է պատճառաբանությամբ, թե փորձում է խուսափել ծառայությունից: Կինը ներկայացնում է բոլոր փաստաթղթերը և նշում, որ Յուրա Բրոյանը հոգեկան հիվանդության պատճառով նույնիսկ դպրոց չի հաճախել: 11 հոկտեմբեր, 2018 16:47 Ազատամարդ․ Վանաձորի տնակի բնակիչն ընդդեմ քաղաքապետի Վանաձորի տնակային ավաններից մեկի բնակիչ Օվսաննա Սարյանը անզիջում պայքար է մղում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դեմ։ Կինը ձեռքի տակ ունի փաստեր, որ համայնքապատկան տները բաշխվում են առանց իրենց իմացության՝ անհասկանալի ձևով:

26 սեպտեմբեր, 2018 15:00 Ազատամարդ․ Երիկամի գրեթե անհնար փոխպատվաստումը Վանաձորցի Սյուզաննա Մարտիրոսյանը այն հազարավոր մարդկանցից է, ով նույնիսկ դոնոր ունենալով հանդերձ չի կարողանում կազմակերպել իր երիկամի փոխպատվաստումը վիրահատության թանկ լինելու պատճառով: 7.5 մլն դրամ ընդհանուր առժողությունից 5մլն գումարը ֆինանսավորվում է պետության և Արաբկիր ԲԿ-ի հովանավորների կողմից, սակայն մնացյալ 2.5մլն-ը միևնույն է անհասանելի է դարձնում առողջ ապրելու այս մարդկանց երազանքը:
19 սեպտեմբեր, 2018 17:18 Ազատամարդ․ Դատախազության կողմից հետապնդվողը Ազատ կալանք կրող Սոնյա Մալումյանը բազմաթիվ այն դատապարտյալներից է, որը չի հասկանում վաղաժամ ազատման մեխանիզմը: Կնոջ կարծիքով՝ դատախազությունը իրեն հետապնդում է, չնայած իր հոդվածը ծանր չէ, և ինքը մի քանի անգամ դատապարտված չէ, ինչպես ոմանք, որոնց վաղաժամ ազատում են: Մալումյանը բարձրաձայնում է ցավոտ հարց՝ ով և ինչպես է որոշում՝ ուղղվել է մարդը, թե ոչ:
11 սեպտեմբեր, 2018 14:48 Ազատամարդ․ նախկին սպան՝ արձակուրդային վճարին սպասելով Նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը հաշվարկել է, որ 1998-ից 352 արձակուրդային օրվա գումար ունի ստանալու, որը, ըստ Խաչատրյանի, կազմում է մոտ 13 մլն դրամ: Գործով առկա է Սահմանադրական դատարանի որոշում, որի համաձայն՝ պաշտպանության նախարարությունը պարտավոր է վճարել վերոհիշյալ գումարը։ Ցոլակ Խաչատրյանը պնդում է, որ գերատեսչությունը փոխհատուցում չի տրամադրում՝ հրաժարվելով նաև տույժ ու տուգանքների վճարից։