3 սեպտեմբեր, 2018 17:23 Ազատամարդ․ դժգոհ հետհեղափոխական ոստիկանությունից Երևանի Կողբացի 67 հասցեում գտնվող շենքից 2 մետր հեռավորության վրա կառոուցվել է մասնավոր հյուրանոց՝ քաղաքաշինական նորմերի խախտմամբ: Բնակիչներից Այծեմնիկ Առաքելյանը, հեղափոխությունից ոգեշնչված, դիմում է պատկան մարմիններին՝ պահանջելով շտկել ակնհայտ ապօրինությունները, սակայն ապարդյուն։
29 օգոստոս, 2018 13:01 Ազատամարդ․ Վճռաբեկն անհասանելի է դառնում Ազգային ժողովն ապրիլին ընդունել է օրինագիծ, որով քաղաքացիներն այլևս չեն կարող Վճռաբեկ դատարան դիմելու համար ինքնուրույն լրացնել հայցադիմումները և ստիպված են փաստաբան վարձել։ Դա զգալիորեն բարդացնում է դատարան դիմելու գործընթացը։ Իրավագետ Տիգրան Սարգսյանն ասում է՝ քաղաքացիների համար ստեղծվել են արհեստական խոչընդոտներ, որ նրանք չդիմեն Վճռաբեկ դատարան։
8 օգոստոս, 2018 14:07 Ազատամարդ․ Ցնդած բենզինի մեղադրյալ պահեստապետը Երկու տարի է, ինչ Արտաշատի ռուսական սահմանապահ զորքերի նախկին զինծառայող Արմեն Մարգարյանը բացահայտել է բենզինի յուրացումները զորամասում, սակայն ինքն է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում։ Գործը քննում է Ռուսաստանի Դաշնության դատարանը: Արմենը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Նա դիմել է նաև Հայաստանի վարչապետին և պնդում է, որ ռուսական սահմանապահ զորքերում ծառայող Հայաստանի քաղաքացիների շահերը պատշաճ պաշպանված չեն և կոչ է անում այդ մասով վերանայել հայ-ռուսական պայմանագիրը։
26 հուլիս, 2018 16:45 Ազատամարդ․ Վթարասեր լուսացույցը Ռոբերտ Հովհաննիսյանը ենթարկվել է վթարի Երևանի Դավիթ Բեկ և Ուլնեցի փողոցների խաչմերուկում։ Նրա կարծիքով՝ պատճառը սխալ աշխատող լուսացույցն է: Ըստ Ճանապարհային ոստիկանության փորձաքննության՝ սկզբից բոլոր կողմերը ճիշտ էին, հետո սխալ: 18 հուլիս, 2018 14:17 Ազատամարդ․ Սպանված ոստիկանի մայրը դիմում է վարչապետին 2016թ․ մայիսի 13-ին Երևանում անհասկանալի հանգամանքներում սպանվել է ոստիկան Հրաչյա Ֆալանջյանը: Տուժողի մայրը և իրավահաջորդը՝ Մարետա Անտոնյանը, հեղափոխությունից հետո նոր թափ է ակնկալում չբացահայտվող այս գործում։ Չնայած ոստիկանության ու դատախազության բարձրաստիճան այրերը տեղյակ են այս գործի մասին, այն ընթացք չի ստանում։ Մարետա Անտոնյանը ճարահատյալ դիմում է վարչապետին։
12 հուլիս, 2018 11:30 Ազատամարդ․ Մեկ ցուցմունքով կալանավորվածը 6 տարեկանում արտագաղթած և 16 տարի Հայաստանից բացակայած Հովիկ Մատինյանը 2017թ հոկտեմբերին գալիս է հայրենի Գյուլաքարաք հարսանիքի առիթով և հաջորդ իսկ օրը կալանավորվում է գողության մեղադրանքով ըևնդհամենը մեկ ցուցմունքի հիման վրա: 8 ամիս կալանավայրում գտնվող երիտասարդի բարեկամները բարձրաձայնում են ոստիկանների և այլ մարմինների ապօրինությունները: 28 հունիս, 2018 12:47 Ազատամարդ․ Գտե՛ք քննիչների քողարկած գողերին Երկու տարի առաջ Ալիյանների ընտանիքը ենթարկվել է կողոպուտի և բռնության, որի արդյունքում կորցրել է 22 000 եվրո և մի շարք թանկարժեք իրեր: Տեսախցիկները ֆիքսել են գողերին, իսկ տուժող Շիրին Ալիյանը ճանաչել է գողերից մեկին։ Կողոպուտի զոհ Թառլան Սայդոյանը պնդում է՝ քննչական մարմինները թաքցնում են գործի քննությունը և խոչընդոտում հանցագործության բացահայտմանը: Ալիյանները նշում են կոռումպացված քննիչներին և դատախազներին՝ նոր կառավարությունից պահանջելով անհապաղ պատժել նրանց:
20 հունիս, 2018 14:38 Ազատամարդ․ Վանաձորցի Լիլիթն ունի թուղթ՝ կորցրած տնակի փոխարեն Լիլիթ Ստեփանյանը հարյուրավոր այն վանաձորցիներից է, որին քաղաքային իշխանությունները 90-ականերին տեղափոխել են հանրակացարան՝ նրանցից վերցնելով տնակները։ Փոխարենը տրամադրվել է մի փաստաթուղթ, որը չի ապացուցում իրենց գույքի կորուստը: Լիլիթը նոր իշխանություններից պահանջում է քրեական գործ հարուցել և պարզել գործարքի շահառուներին:
14 հունիս, 2018 13:32 Ազատամարդ․ Հայկական ջրաչափերը հայկական ջրին չեն սազում Ջրաչափ արտադրող «Արազեն» ընկերությունը, որը հայ-գերմանական ձեռնարկություն է, արդեն մեկուկես տարի է՝ մատնված է պարապուրդի: Երևանի ջրամատակարարումն իրականացնող «Վեոլիա ջուր» ընկերությունը գերադասում է ջրաչափերը ներմուծել, թեկուզ ավելի բարձր գնով։ «Արազեն» ընկերության ներկայացուցիչ Արայիկ Սանթրոսյանը բացատրում է խնդիրը:
8 հունիս, 2018 14:29 Ազատամարդ․ 400 ընտանիք՝ վտարման եզրին Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի ավելի քան 400 ընտանիք շուտով կարող է անօթևան դառնալ: Վանաձորի ավագանին որոշում է կայացրել առափնյա զբոսայգի կառուցելու վերաբերյալ, սակայն չի որոշել, թե ուր պետք է տեղափոխվեն այստեղի բնակիչները: Ռուզան Կարապետյանը նրանցից մեկն է, ով ներկայացնում է փակուղային իրավիճակը: 31 մայիս, 2018 13:55 Ազատամարդ․ 12-ամյա Նարեկը սպասում է, որ օգնեն ձեռքերը բուժելուն 12-ամյա Նարեկ Հակոբյանը ունի ձեռքերի ապաճում (ատրոֆիա), որը ժամանակակից բուժման մեթոդներով վերացվում է: Ներկայում Նարեկը դպրոցական հանձնարարությունները կատարում է փոքրիկ նեթբուքով՝ օգտագործելով դունչը և քիթը: Նա նաև լավ ֆուտբոլ է խաղում: Բարերարները գումարը դեռ չեն փոխանցել նրա բուժման համար, սակայն դա չի խանգառում Նարեկին վայելել կյանքն ու ժպիտով նայել վաղվա օրվան:
24 մայիս, 2018 17:51 Ազատամարդ․ Տունը 15 000 դրամով վաճառվեց, հինգ հոգի անօթևան դարձավ Սյունիքի մարզի Վարդավանք (Վերին Գյոդաքլու) համայնքի բնակիչ Միխայիլ Իշխանյանը տան ջեռուցման հարցը տարիներ ի վեր լուծել է վառելափայտով։ Անտառապահը նրան տուգանել է։ Գործ է հարուցվել դատախազությունում։ Պարտքը հատել է 1 մլն դրամի: Արդյունքում Իշխանյանների տունն ու վարելահողը օտարվել են էլեկտրոնային աճուրդով՝ 15 000 դրամ ընդհանուր արժեքով: Հինգ հոգանոց ընտանիքը անօթևան դառնալու շեմին է՝ ԴԱՀԿ գործողությունների արդյունքում: Պետության պարտքը չի մարվել, և նրանք փողոցում կհայտնվեն, երբ Երևանի գնորդը գա իր գնված սեփականության հետևից: