17 մայիս, 2018 14:37 Ազատամարդ․ Հյուսիսային պողոտայից օտարվածը դիմում է վարչապետին Հյուսիսային պողոտայի կառուցման ընթացքում «գերակա շահով» սեփականությունից զրկված Սեդրակ Բաղդասարյանը, որ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահն է, 14 տարվա ընթացքում դեռ չի ստացել բնակարան։ Բաղդասարյանը դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արդարադատության համակարգը վերանայելու խնդրանքով։
11 ապրիլ, 2018 11:35 Ազատամարդ․ Կապանի՝ օդից կախված թանգարանը Կապանի ժամանակակից թանգարանը 30 տարուց ավելի է, ինչ կիսաքանդ վիճակում է: Թանգարանը չունի կարգավիճակ, ջուր ու լույս, չի կարողանում նույնիսկ տոմսեր վաճառել: Բորիս Մինասյանը պայքարում է, որ արվեստի գործերը մնան Կապանում և հասու լինեն նաև սյունեցիներին:
3 ապրիլ, 2018 11:47 Ազատամարդ․ Բազմազավակ և միայնակ մայրը դատապարտվեց վեցուկես տարվա Սիսիանցի բազմազավակ անօթևան միայնակ մայր Հասմիկ Սարգսյանը վերջերս դատապարտվել է վեցուկես տարվա ազատազրկման 4000 դրամ գողանալու համար, որով կերակրել էր երեխաներին: Ոստիկանությունը ձևակերպել է գողությունը 10 000 դրամ և քրեականացրել այն: Հասմիկը պարբերաբար փնտրում է վաստակի միջոցներ, սակայն պետական մարմինները զրկել են նրան նպաստից։ Իսկ աշխատանք գտնել նա չէր կարողանում: Ընտանիքը շարունակում է ապրել առանց էլեկտրականության և որևէ գումարի: 28 մարտ, 2018 15:45 Ազատամարդ․ Ճանապարհային ոստիկանությունը չի վերադարձնում վարորդների գումարները Վճռաբեկ դատարանը վերջերս որոշում է ընդունել, որը վկայում է՝ Երևան քաղաքում Ճանապարհային ոստիկանության կողմից գծված գծերը միտում ունեն վարորդներին դրդել խախտումների, քանի որ անհնար է չտրորել դրանք իրական պայմաններում: Իրավագետ Տիգրան Սարգսյանը ներկայացնում է այն գումարները, որոնք չնայած Վճռաբեկի որոշմանը, ՃՈ-ի կողմից չեն վերադարձվում վարորդներին:
21 մարտ, 2018 13:30 Ազատամարդ․ 88-ամյա մեղադրյալ տատիկը Դսեղի Հովհաննես Թումանյանի թանգարանի հարևանությամբ ապրող 88-ամյա Նինա Վարդանյանը մեղադրովում է շորթման մեջ։ Տարեց կինը համոզված է, որ թիրախավորվել է ոստիկանության բարձրաստիճան ծառայողների կողմից, քանի որ պայքարում է իր որդու՝ Արթուր Հարությունյանի անմեղությունը ապացուցելու համար: Վերջինս 3,5 տարի է, ինչ կալանքի տակ է՝ առանց դատարանի վճռի: 14 մարտ, 2018 12:12 Ազատամարդ․ Անարդարադատության զոհը Մարիամ Սեդրակյանը 1996թ․ դարձել է խաբեության զոհ, ինչի արդյունքում նրա տան գումարը յուրացրել է ոմն Արամ Սաֆարյանը: Այդ օրվանից ի վեր նա ապրում է վարձով: Դատարանը կայացրել է վճիռ հօգուտ Մարիամ Սեդրակյանի, նույնիսկ կատարողական թերթիկ է տվել։ Սակայն դատական վճիռն այդպես էլ ի կատար չի ածվել:
7 մարտ, 2018 15:00 Ազատամարդ․ Տուգանվում ես, եթե անգամ մեքենադ տուգանային հրապարակում է Արսեն Կնյազյանը զրկվել է սեփական ավտոմեքենայից՝ կուտակված պարտքերի պատճառով: Փաստաբան վարձելուց հետո պարզվել է, որ մեքենան պարտքեր է կուտակել անգամ տուգանային հրապարակում եղած ժամանակ:
28 փետրվար, 2018 13:12 Ազատամարդ․ Էպիլեպսիկը պետք է ապրի վթարային տանը Սյունիքի մարզի Բարաբաթում գյուղի բնակիչ Արմեն Դավթյանը տառապում է էպիլեպսիայով։ Նրան զրկել են նպաստից այն պատճառով, որ լքել է գյուղի իր վթարային տունը: Նրա իրավունքների համար պայքարում է եղբոր կինը՝ Արմիդա Մանուկյանը:
21 փետրվար, 2018 13:55 Ազատամարդ․ Վարկի զոհ մանկավարժը Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի ուսուցիչ Հենրիկ Պողոսյանը մի քանի ամիս է, ինչ գամվել է անկողնուն սրտի կաթվածից հետո: Պատճառը գյուղատնտեսական խմբակային վարկն է, որի մասին Հենրիկն ի սկզբանե չի իմացել: Մարինե Ազարյանը՝ Հենրիկի կինը, ներկայացնում է, թե ինչպես է ամուսինը դարձել խարդախության զոհ, և ինչպես է ստացվել, որ խմբի մյուս վարկառուները կտրուկ դարձել են անվճարունակ:
15 փետրվար, 2018 12:01 Ազատամարդ․ Տնակում ապրելը կարող է լինել մահաբեր Սպիտակում բնակվող տասնչորսամյա Ինգա Դունամալյանը անհապաղ վիրահատության կարիք ունի։ Սկոլիոզի պատճառով նա մեկ թոքով է շնչում: Խնդիրը բարդանում է նաև այն պատճառով, որ անապահով ընտանիքը պլաստիկ ու հին կոշիկ է վառում տաքանալու համար, ինչը վատ է անդրադառնում երեխայի՝ առանց այն էլ վատ շնչառության վրա: Բժիշկները չեն վիրահատում՝ վախենալով, որ Ինգան վիրահատությունից հետո տնակային պայմաններում կարող է մահանալ:
7 փետրվար, 2018 12:32 Ազատամարդ․ Հիվանդի փախուստը «Էրեբունի» ԲԿ-ից Ոտքը կոտրած Սոնա Մաղաքյանը հայտնվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ նրան ցուցաբերել են անմարդկային և ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք: Սոնան տեղափոխվել է այլ հիվանդանոց, ստացել պատշաճ բուժում և այժմ պատմում է «Էրեբունի» հիվանդանոցի հակասանիտարական պայմանների և բարքերի մասին։ 31 հունվար, 2018 15:35 Ազատամարդ․ Օդից փողի փոխարեն՝ օդից խնդիր Միայնակ թոշակառու Սիրուշ Հովհաննիսյանը հարյուրավոր թոշակառուներից է, ովքեր Հ2 հեռուստաալիքի «Օդից փող» հաղորդաշարի տուժաածներից է: Կինը ցանկացել է 20 000 դրամ շահել իր դեղերը գնելու համար, սակայն 29 000 դրամի պարտք է կուտակել։ Նրա թոշակն ընդամենը 38 000 դրամ է: