17 հունվար, 2018 13:43 Ազատամարդ․ Նախկին սպան իր արձակուրդային 13 միլիոն դրամն է պահանջում Նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը հաշվարկել է, որ 1998-ից 352 արձակուրդային օրվա գումար ունի ստանալու: Փոխհատուցման գումարը, Խաչատրյանի հաշվարկով, կազմում է մոտ 13 մլն դրամ: Գործը դատարանում է։ Արդեն կան վճիռներ Ցոլակ Խաչատրյանի օգտին: Չնայած դրան՝ պաշտպանության նախարարությունը ձգձգում է և չի փոխհատուցում։
10 հունվար, 2018 13:32 Ազատամարդ․ Հաշմանդամություն ունեցողների բուժման գումարը գնում է վերանորոգմանը Երևանում հաշմանդամություն ունեցողների «Երազի տուն» վերականգնողական կենտրոնի ղեկավար Միսաք Դարբինյանը չի կարողանում ստիպել «Վեոլիա Ջուր» ընկերությանը վերանորոգել կենտրոնին կից դիտահորը, ինչի պատճառով կեղտաջրերը հաճախ պատճառ են դառնում, որ վերականգնողական գործընթացը կանգ է առնում: Միսաքը պարբերաբար ստիպված վճարում է խնդիրը ժամանակավոր լուծելու համար, մինչդեռ այդ գումարը կարող էր ծառայել հաշմանդամներին: «Վեոլիա Ջուր» ընկերության հետ նամակագրությունը, նրա խոսքով, արդյունք չի տալիս։ 26 դեկտեմբեր, 2017 14:04 Անտարբերություն հաշմանդամություն ունեցողների բնակարանային խնդրին Ռուզաննա Ասատրյանը 13 տարի ապրում է ռուսական զինվորական լքված հանրակացարանի շենքում: Կինը առաջին կարգի հաշմանդամություն ունի, դաունի համախտանիշ ունեցող որդու միակ խնամողն է և պարբերաբար փորձում է լուծել երեխային հասնող բնակարանի հարցը։ Սակայն տեղական իշխանությունները արհամարհում են Ռուզաննային՝ անընդմեջ արդարանալով, թե իբր երկրաշարժից տուժածների խնդիրներով են զբաղված:
20 դեկտեմբեր, 2017 11:48 Ազատամարդ․ Գործարարի հույսը վարչապետն է «Ստանկոմետ» ընկերության տնօրեն Սամվել Հարությունյանը փորձում է քրեական պատասխանատվության ենթարկել անձանց, որոնք իր ընկերությունը թալանել են մեքենայությունների միջոցով: Քրեական գործը հանկարծակիորեն կարճվել է բազմաթիվ փաստերի պարագայում։ Սամվելը ստիպված դիմում է վարչապետին, քանի որ, ըստ նրա, մեծ է վտանգը, որ գործարանն այլևս չվերաբացվի: 13 դեկտեմբեր, 2017 13:02 Ազատամարդ․ Մայրը կասկածում է, որ հուղարկավորել է ուրիշ երեխայի Գյումրեցի Լիանա Դարբինյանը համոզված է, որ իր երեխային փոխել են ծննդատանը և փոխարենը տվել են ուրիշի մահացած նորածնի: Լիանան ներկայացնում է փաստերի շարան, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ պատկան մարմիններից ոչ մեկը չի պատրաստվում բացահայտել պարզ ճշմարտությունը, թե արդյոք ինքը հուղարկավորել է իր, թե ուրիշի նորածին երեխայի:
6 դեկտեմբեր, 2017 13:15 Ազատամարդ․ քննիչները քողարկում են գողերին Երկու տարի առաջ Ալիյանների ընտանիքը ենթարկվել է կողոպուտի և բռնության: Տնից հափշտակվել է ոսկի, թանկարժեք այլ իրեր: Տեսախցիկները ֆիքսել են գողերին, իսկ տուժող Շիրին Ալիյանը ճանաչել է գողերից մեկին։ Սակայն քննչական մարմինները թաքցնում են գործի քննությունը և խոչընդոտում հանցագործության բացահայտմանը:

29 նոյեմբեր, 2017 13:13 Ազատամարդ․ ՃՈ տեսախցիկները ներխուժում են անձնական տարածք «Հովհաննիսյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գագիկ Գրիգորյանը փորձում է վարչական պատասխանատվության ենթարկել Ճանապարհային ոստիկանության տեսուչին, որը ներխուժել է իր անձնական տարածք (ավտոմեքենա)՝ կրծքին ամրացված ձայնագրող սարքով՝ նույնիսկ այն բանից հետո, երբ զգուշացվել է գործողության անօրինականության մասին: Փաստաբանը կիսում է իր փորձը, որը կարող է ուսանելի լինել մյուսների համար: 22 նոյեմբեր, 2017 13:44 Ազատամարդ․ Երեխայի իրավունքի ժամկետը լրացել է Ռադիոհաղորդավար Հակոբ Պապիկյանը (Ժակ) և նրա կինը՝ Եվա Բաբայանը, վերջերս զրկվել են իրենց երեխայի միանվագ նպաստից, քանի որ չեն իմացել, որ երեխայի իրավունքը ժամկետ ունի: Հայտնի ընտանիքը նախապատրաստվում է իրավական պայքարի, իսկ մինչ այդ նրանք լայն տեղեկատվական արշավ են նախաձեռնել, որը կնպաստի քաղաքացիներին շրջանցել այս ծուղակը:
16 նոյեմբեր, 2017 11:55 Ազատամարդ․ Այծեմնիկն ընդդեմ հյուրանոցի Երևանի Կողբացի 67 շենքից 2,7 մետր հեռավորության վրա կառուցվել է մասնավոր հյուրանոց: Խախտվել են քաղաքաշինական նորմերը։ Հյուրանոցին հարակից տան բնակիչ Այծեմնիկ Առաքելյանը պնդում է, որ կառույցը խանգարում է իրեն։ Նա դիմել է քաղաքապետարան, այժմ՝ նաև վարչապետին։
8 նոյեմբեր, 2017 15:26 Ազատամարդ․ Սերգեյ Դանիելյանն ընդդեմ ԴԱՀԿ-ի ու քաղաքապետարանի Դերասան Սերգեյ Դանիելյանը դատական պայքար է սկսել ԴԱՀԿ ծառայության և Երևանի քաղաքապետարանի դեմ: Դանիելյանը ձգտում է բեկանել այս կառույցների որոշումները և փոխհատուցումներ ստանալ։ 31 հոկտեմբեր, 2017 15:59 Ազատամարդ․ քաղաքացին ընդդեմ «Արդշինբանկի» Տաշիրի բնակիչ Սուսաննա Բարոյանը փորձել է վարկ ստանալ վարկային կազմակերպությունից և պարզել է, որ ինքը «անբարեխիղճ» վարկառու է, չի կարող վարկ վերցնել։ Նա ասում է, որ ինքը անբարեխիղճ վարկառու է համարվել գոյություն չունեցող անձի պատճառով, որի 500,000 դրամ վարկի համար երաշխավոր է կանգնել: Սուսաննան ասում է, որ նման բան տեղի չի ունեցել։ Նա դիմել է ԱԱԾ և ոստիկանություն։ 25 հոկտեմբեր, 2017 13:02 Ազատամարդ․ Հաշմանդամության թոշակը վերականգնվում է միայն դատարանի որոշմամբ Սմբատ Հարությունյանը գանգոսկրի ծանր վիրահատություն է տարել, ցավեր և հոգեկան խնդիրներ ունի, սակայն նրա հաշմանդամության թոշակը վերջերս կասեցվել էր: «Հովհաննիսյան և ընկերներ» փաստաբանական ընկերությունը դիմել է դատարան և վերականգնել հաշմանդամ երեխայի թոշակը։ Սա վկայում է այն մասին, որ շատ հաշմանդամներ չեն ստանում հաշմանդամության թոշակը միայն բավարար իրավական աջակցություն չունենալու պատճառով: