8 դեկտեմբեր, 2016 14:03 Ազատամարդ․ Ո՞ւմ դիմենք, Վանաձորում քաղաքապետ կա ոչ Հովհաննես Աղաբաբյանը արդեն տասը տարի դիմում է Վանաձորի իշխանություններին, իր համայնատիրությանը, որպեսզի իր շենքի տանիքը վերանորոգեն: Վերջիններս միայն գումար են հավաքագրում, ոչ մի բան չեն ձեռնարկում: Ներկա քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ չի կարողանում ավագանու նիստեր գումարել, ինչը ավելի է բարդացնում խնդրի լուծումը։ 6 դեկտեմբեր, 2016 13:59 Ազատամարդ․ Մերկասառույցի պատճառով պատժվում է վարորդը Գյումրեցի Գևորգ Գևորգյանը ենթարկվել է ավտովթարի մերկասառույցի պատճառով: Ոստիկանությունն անտեսում է հանգամանքը, որ ճանապարհը չի համապատասխանել որևէ ստանդարտի, չի ունեցել կողապատնեշ, գծանշում, լուսավորություն և այլն, և որոշել է, որ Գևորգը պետք է տուգանք վճարի այս դեպքի պատճառով: 1 դեկտեմբեր, 2016 15:07 Ազատամարդ․ Երկու անգամ դատապարտվածը շարունակում է տներ խլել Անահիտ Կարապետյանը փորձում է փրկել իր բնակարանը Տիգրան Մարտիրոսյանից, որը խարդախության համար երկու անգամ դատապարտված է եղել: Մարտիրոսյանի «ճիրաններում» Անահիտը հայտնվել է մշակված սխեմայի պատճառով, որը, ըստ նրա, հովանավորներ ունի դատական ատյաններում: 29 նոյեմբեր, 2016 12:44 Ազատամարդ․ Թուրքական մաքսանենգ լոլիկը Հայաստանում «Ջերմատնային ասոցիացիայի» տնօրեն Պողոս Գևորգյանը Հովտաշատ համայնքի շուկայում բացահայտում է թուրքական մաքսանենգ լոլիկի և վարունգի վաճառքը: Ովքե՞ր են ապօրինի ներմուծողները, անհայտ է, սակայն հայտնի է, որ այս ապօրինությունը արդեն տևում է 10 տարի և հետզհետե ոչնչացնում է հայկական փոքր և միջին բիզնեսը, նվազեցնելով ջերմատների քանակը։ 24 նոյեմբեր, 2016 13:34 Ազատամարդ․ 30 000 տուգանք չվճարողը «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը հրաժարվել է Ճանապարհային ոստիկանությանը վճարել 30 000 դրամ տուգանքը հանդիպակաց գոտի դուրս գալու համար, քանի որ, ըստ նրա, տեսագրությունը շինծու է: Նա ասում է, որ ոստիկանությունը տրամադրում է միայն խախտման փաստը՝ անտեսելով այն հանգամանքները, որոնց պատճառով վարորդը ստիպված է եղել խախտում կատարել: Դատարանը վերականգնել է արդարությունը: 22 նոյեմբեր, 2016 14:03 Ազատամարդ․ Ատամնաբույժն ընդդեմ հարկայինի. մաս 2 Հարկային տեսուչները դատարանի միջոցով փորձում են տուգանել անհատ ձեռներեց, ատամնաբույժ Վլադիսլավ Աֆյանին: Նա չի հասկանում, թե ինչու պետք է տուգանք վճարի, երբ պատշաճ կերպով վճարում է հարկերը: Տուգանքի գումարն արդեն անցել է 2 մլն դրամը, իսկ դատարանները շարունակում են անտեսել ատամնաբույժի հակընդդեմ հայցերը: 17 նոյեմբեր, 2016 13:31 Ազատամարդ․ Ապօրինի շինության դեմ անզոր է անգամ Վճռաբեկը․ մաս 2 Երևանի բնակիչ Խաչատուր Շահինյանը արդեն տասը տարի է՝ չի կարողանում վերացնել ապօրինի կցակառույցը, որի պատճառով նրա տունը փլուզվում է: Նա պնդում է, որ ընդհանուր առմամբ ունի 26 դատական վճիռ, որոնցից 13-ը՝ Վճռաբեկ դատարանի առ այն, որ շինությունը պետք է վերացվի: Մինչ օրս այդ վճիռներն ի կատար չեն ածվում, քանի որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատավոր Արթուր Մկրտչյանը խոչընդոտում է՝ կասեցնելով վճռի իրականացումը:
15 նոյեմբեր, 2016 12:15 Ազատամարդ․ ՃՈ-ն չորս տարի ապօրինի գումարներ է գանձել վարորդներից Տիգրան Քեյանը սխալ կայանման հարյուրավոր տուգանքներ է բեկանել Վարչական դատարանի օգնությամբ՝ օգտագործելով միայն այն հանգամանքը, որ ճանապարհային ոստիկանությունը ոչ իրավաչափ, սխալ տուգանքներ է ձևակերպել: 2016թ․ հոկտեմբերի 1-ից փոխվել է տուգանքի ձևաչափը, այն դարձել է օրենքի տառին համապատասխան, սակայն անհասկանալի է, թե ինչպես պետք է վերադարձվեն քաղաքացիներից արդեն չորս տարի ապօրինի գանձված գումարները: 11 նոյեմբեր, 2016 12:01 Ազատամարդ. 500 000 դոլարանոց անoթևան աղջիկը Անահիտ Թումանյանի` Երևանի Եկմալյան պաղոտայում գտնվող 500 000 դոլար արժողությամբ տարածքը յուրացվել է 2006թ․ կառուցապատողների կողմից՝ գերակա շահ ձևակերպմամբ: Այդ տարածքում ոչ մի բան չի կառուցվել, և այն ծառայում է որպես ճանապարհ երկու էլիտար շենքերի միջև։ Կառուցապատողների մինչև հիմա խոստանում են վաճառել այն և նրան տալ փոխհատուցում:
8 նոյեմբեր, 2016 16:23 Ազատամարդ. կարած բերանով հացադուլ՝ հանուն աշխատանքի Վարդենիսցի Արմեն Երանոսյանին հեռացրել են աշխատանքից (Սոթքի հանքավայր) ոգելից խմիչք օգտագործելու համար: Նա պնդում է, որ իր հոր մահվան տարելիցին պարզապես մի քանի բաժակ ոգելից խմիչք է օգտագործել, սակայն դա չի կարող հիմք լինել իրեն աշխատանքից ազատելու համար: Նա հանդիպում է պահանջում վարչապետի հետ: 3 նոյեմբեր, 2016 13:13 Ազատամարդ․ «Փարկինգ Սիթի»-ի ապացույցները կեղծ են Քաղաքացի Արման Վերմիշյանն իր ավտոմոբիլը կանգնեցնում է կարմիր գծերով նշված տարածքներում և երբեք չի մուծում դրանց համար նախատեսված վճարները: Վերմիշյանը պնդում է, որ ավտոկայանատեղերը տնօրինող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը կեղծում է փաստերը և դրանք ներկայացնում անգամ դատարաններում: 1 նոյեմբեր, 2016 11:48 Ազատամարդ. դասախոսը հաղթեց կարմիր լույսին Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության դասախոս Արման Ղարագուլյանը շահել է Ճանապարհային ոստիկանության դեմ դատը։ Ղարագուլյանը պնդում էր, որ լուսացույցի սեկցիա կոչվող խախտումը, որը սովորաբար գրանցվում է որպես կարմիր լույսի տուգանք, ծուղակ է վարորդների համար: Նա վստահ է, որ սա կարող է լավ նախադեպ դառնալ տուժած մյուս բոլոր վարորդների ապօրինի որոշումները բեկանելու համար: