25 հոկտեմբեր, 2016 11:14 Նոր ճանապարհը՝ ձեր բակի միջով Երևանի Բաբաջանյան 6 շենքի բնակիչ Յուրա Բաղդասարյանը ներկայացնում է իրենց թաղամասի բնակիչների դժգոհությունը օղակաձև մայրուղու շինպլանի գծագրողներից: Ըստ նրա՝ մեկ շինության պատճառով մայրուղին գծել են այնպես, որ թաղամասի մուտքերից մեկը փակվում է, իսկ 41 ավտոտնակները, ինչպես նաև կանաչ տարածքները ենթակա են քանդման: 21 հոկտեմբեր, 2016 12:56 Հարկայինի ՀԴՄեքենայությունը Երևանի բնակիչ, գործարար Տիգրան Սարգսյանը բացահայտել է, որ հարկային տեսուչների այցից առաջ իրենց ընկերության ՀԴՄ սարքը տարօրինակ կերպով փչացել է, և իրենց հորդորները՝ քիչ հետո վերադառնալ և վերցնել այն, զուր են անցել, քանի որ տեսուչների գերնպատակը տուգանելն էր: Որոշումը բողոքարկվում է, իսկ Տիգրանը բացի բացահայտումից նաև խորհուրդներ է տալիս գործարարներին, որպեսզի խուսափեն այս «թակարդից»: 18 հոկտեմբեր, 2016 14:29 «Աբովյան» ՔԿՀ-ի ամենազոր պետը. մաս 2 Կարեն Սահակյանը պայքարում է իր կնոջ՝ դատապարտյալ Սոնյա Մեջլումյանի ազատ կալանքի համար, ինչը, Սահակյանի համոզմամբ, նրան հասնում է ըստ օրենքի: «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Հարությունյանը խոչընդոտում է նրանց, հաճախ՝ դատապարտյալ կնոջը չհիմնավորված ուղարկելով մեկուսարան: Այժմ Կարենը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից սպասում է խնդիրը հանգուցալուծող պատասխանի: Եթե խնդիրը չլուծվի, նա պատրաստվում է վրան խփել «Աբովյան» ՔԿՀ-ի դիմաց և անժամկետ հացադուլ հայտարարել:
13 հոկտեմբեր, 2016 15:34 Դատարանն ընդդեմ ֆերմերի «Գազպրոմ-Արմենիա» ըկերությունը երկու անգամ դադարեցրել է ֆերմեր Սամվել Հարությունյանի ջերմոցի գազամատակարարումը, ինչի հետևանքով ոչնչացել է մոտ 80 տոննա բերք՝ մոտ 90 մլն դրամ արժողությամբ: Դատարանը չի կարողանում ստիպել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը ներկայացնել գազի հաշվարկման մեխանիզմը: Դատավոր Զարուհի Նախշքարյանը չբացահայտեց օրենքով սահմանված այդ պահանջը և վճիռ կայացրեց ընդդեմ ֆերմերի: 11 հոկտեմբեր, 2016 13:59 Թղթաբանությունից սովի մատնվածները Հաշմանդամություն ունեցող Զարիկ Խաչատրյանը և հոգեկան խնդիրներ ունեցող նրա որդին սովի են մատնվել թղթաբանության պատճառով։ Նրանք օգտվում էին անապահովների համար անվճար ճաշարանից։ Սեպտեմբերից սոցապ նախարարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ անվճար ճաշարաններից օգտվողները պետք է անցնեն բժշկական ստուգում։ Խաչատրյանը և նրա որդին ներկայում ի վիճակի չեն անցնելու բժշկական ստուգումը, ինչի պատճառով զրկվել են հանապազօրյա հացից։ 6 հոկտեմբեր, 2016 15:31 Փախստականների շենքը և փողերը հօդս են ցնդել Բաքվից փախստական Ռայա Բաղդասարովան Արտաշատում վերաբնակեցված այն 22 ընտանիքների անդամներից է, որոնք 28 տարի առաջ վճար են կատարել կոոպերատիվ շենքի կառուցման համար: Արդեն հինգ տարի է, ինչ նրանք Արտաշատի քաղաքապետարանից պահանջում են իրենց շենքը կամ գումարը: 4 հոկտեմբեր, 2016 11:44 Ոստիկանի անհասկանալի սպանությունը - 3 Մայիսի 13-ին անհասկանալի հանգամանքներում Երևանում սպանվել է ոստիկան Հրաչյա Ֆալանջյանը: Պաշտոնական վարկածով՝ նա կատարում էր ավազակային հարձակում, երբ սպանվեց: Չորս ամսվա համառ պայքարից հետո նրա ընտանիքի անդամները ապացուցել են հակառակը և այժմ հանդիսանում են տուժողի իրավահաջորդ, սակայն սպանության պատվիրատուների բացահայտումը դեռ առջևում է: 30 սեպտեմբեր, 2016 14:28 Քննչական ապօրինություններ փաստաբանի նկատմամբ Փաստաբան Աշոտ Սաֆարյանը ուղղակի սպառնալիքներ է ստացել նախկինում դատապարտված Արտակ Խաչատրյանի կողմից: Առերեսման ժամանակ քննիչը այնպիսի ամենաթողություն ու ապօրինություններ է իրեն թույլ տվել,, որ փաստաբան Սաֆարյանին մնում է արդեն դիմել դատարան և պատժել քննիչին ու դատախազությանը այդ գործողությունների համար:
27 սեպտեմբեր, 2016 13:16 «Տիկի՛ն, ձեր վաղեմության ժամկետն անցել է» Վանաձորցի Վարդանուշ Խեչիկյանը 35 տարվա աշխատանքային ստաժ ունի որպես կարի ֆաբրիկայի կարող բանվորուհի։ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում թափուր աշխատատեղի համար Խեչիկյանի դիմումը մերժել են՝ պատճառաբանելով նրա տարիքը՝ 55 տարեկան։ Վարդանուշ Խեչիկյանը պնդում է, որ սա տարիքային խտրականություն է, և պատրաստվում է պայքարել թափուր աշխատատեղի համար։ 26 սեպտեմբեր, 2016 14:13 «Աբովյան» ՔԿՀ-ի ամենազոր պետը Կարեն Սահակյանը պայքարում է իր կնոջ՝ դատապարտյալ Սոնյա Մեջլումյանի ազատ կալանքի համար, որը նրան հասնում է ըստ օրենքի: «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Հարությունյանը խոչընդոտում է նրանց, հաճախ՝ դատապարտյալ կնոջը չհիմնավորված ուղարկում է մեկուսարան:
20 սեպտեմբեր, 2016 16:18 Պահմտոցի խաղալով գողություն Լոռու մարզի Բազում գյուղի տները դատարկվում են արտագաղթի պատճառով: Այդ տներից հաճախ գողություններ են կատարվում: Վարուժան Չիթչյանի եղբոր տունը նույն ճակատագրին է արժանացել։ Անչափահաս գողերի խումբը բացահայտվեց է, սակայն ոստիկանության «հմուտ» քննության արդյունքում ոչ ոք չի պատժվել և ոչինչ չի փոխհատուցվել, քանի որ ձևակերպվել է, որ երեխաներն այդ տներում պահմտոցի էին խաղում: 13 սեպտեմբեր, 2016 12:58 Իրաքահայից խլել են և տվել սիրիահայի Իրաքահայ Գորյուն Մինասը արդեն երկու տարի ստիպված ապրում է զոքանչի բարեկամի դատարկ տանը՝ Եղվարդում: Ժամանակին Հայաստանում տուն և աշխատանք ունեցող Գորյուն Մինասը զրկվել է ամեն ինչից, քանի որ ստիպված էր ժամանակավոր լքել Հայաստանը՝ մեկնելով Իրաք՝ մոր հուղարկավորությանը: Վերադառնալուն պես նա հայտնաբերել է, որ տունը տվել են սիրիահայ ընտանիքի՝ անտեսելով նրա դիմումը: Իրաքահայը պայքարում է հայաստանյան բյուրոկրատիայի և անտարբերության դեմ: