14 հուլիս, 2020 22:51 Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: 14 հուլիս, 2020 20:12 ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարք ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի խոցման տեսանյութը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ այն Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ամենաթանկարժեք ու կարևոր անօդաչու թռչող սարքերից մեկն է: 14 հուլիս, 2020 18:02 ՀԱՊԿ նիստում Հայաստանը կոչ է արել դաշնակիցներին դրսևորել «համերաշխություն և փոխաջակցություն» Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից: 14 հուլիս, 2020 17:01 ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտահոգություն է հայտնում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ուժգնացած մարտական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ․ ասված է կոմիտեի հաղորդագրությունում։ 14 հուլիս, 2020 15:24 ՀԱՊԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը ՀԱՊԿ քարտուղարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, որը սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների միջև հուլիսի 12-ի զինված բախումից հետո, այդ թվում՝ ծանր սպառազինությունների կիրառմամբ, ինչի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։ Ստեծված իրավիճակը չի նպաստում իրադրության կարգավորմանը երկու հարևան պետությունների սահմանին, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ-պետություն է․ իրավիճակը վկայում է հրադադարի պահպանման վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, որոնք կայացվել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների մակարդակով։ 14 հուլիս, 2020 15:13 Ռուսաստանը պատրաստ է միջնորդական քայլեր ձեռնարկել․ Դմիտրի Պեսկով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարն անդրադարձել է հայադրբեջանական սահմանի իրավիճակին։
Դմիտրի Պեսկովը «խորապես անհանգստացնող» է որակել փոխհրաձգությունները։ 
«Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է միջնորդական քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ», ասել է նա։ 
14 հուլիս, 2020 11:11 Մայր Աթոռը դատապարտում է Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու որոշումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն է տարածել․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի անդրադարձը Սուրբ Սոֆիայի տաճարթանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման առիթով։ 
Հաղորդագրությունում նշված է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ցավով են արձանագրել հուլիսի 10ին, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Օրթոդոքս Եկեղեցիների և քրիստոնեական աշխարհի համար կարևոր նշանակություն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը։
Ըստ կաթողիկոսի՝ թուրքական կառավարությունն ընդունել է միակողմանի ու դատապարտելի որոշում՝ դրանով խախտելով Թուրքիայում ազգային կրոնական փոքրամասնությունների իրավունքները։ 
Միլիոնավոր քրիստոնյաների կոչերն ու անհանգստություններն անտեսվել են, հաշվի չի առնվել նաև նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը համաշխարհային մշակութային գանձարանում ներառնված լինելու փաստը։ 
Գարեգին Բն նշել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին ու հայ ժողովուրդը, որպես Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, կիսում է օրթոդոքս
14 հուլիս, 2020 10:48 Միացյալ Նահանգները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության առնչությամբ՝ կողմերին կոչ անելով դադարեցնել ուժի կիրառումը։ 13 հուլիս, 2020 16:47 Թուրքիան գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ․ ՀՀ ԱԳՆ Հուլիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Թուրքիայի արտաքին գերատեսչությանը՝ նշելով․ «Այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ»։ 13 հուլիս, 2020 16:14 ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը հետաձգվել է. մամուլի ծառայություն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպոթյան (ՀԱՊԿ) մշտական խորհրդի նիստը, որը նախատեսված էր հրավիրել հուլիսի 13-ին և քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը, հետաձգվել է․ լուրը հաստատեցին ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ պատճառը «հավելյալ խորհրդակցություններ իրականացնելու անհրաժեշտությունն է»: 13 հուլիս, 2020 13:05 Հալէպ- Ասիկա կեա՞նք է Ճշմարտութիւնը որքան ալ դառն ըլլայ, չի դադրիր ճշմարտութիւն ըլլալէ:

Ճշմարտութիւնը ըսելը որքան ալ դժուար ըլլայ, աւելի լաւ ըսելը քան լռելը...

Հետս լսեցէ՛ք ուսուցիչի մը պատմածը, կամ ինքնիրեն խօսածը.
13 հուլիս, 2020 12:25 ՀԱՊԿ-ն այսօր արտահերթ նիստ կհրավիրի հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հարցով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման առնչությամբ արտահերթ նիստ է նախաձեռնել․ այս մասին ասված է ՀԱՊԿ կայքում հրապարակված հաղորդագրությունում։ 13 հուլիս, 2020 11:54 Թուրքիան աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Հայաստանին հորդորելով «հրաժարվել վտանգավոր մարտավարությունից» Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանին։