24 հունիս, 2019 15:02 Ռուսաստանը վրացական ալկոհոլի «որակի վատթարացում է բացահայտել» Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», բացահայտել է, որ «վերջին տարիներին վրացական ալկոհոլի որակը վատթարացել է»։ 24 հունիս, 2019 14:34 Գործընթացներ, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերներում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում:

Այսօրվա նիստի օրակարգում ունենք նաև տարածաշրջանային իրավիճակի հետ առնչվող ընթացիկ հարցեր, որոնց քննարկման արդյունքում մեր որոշումները պիտի ծառայեն անվտանգային մարտահրավերների պատշաճ կառավարմանը: Իհարկե, համոզված եմ, որ մենք կկարողանանք անհրաժեշտ գործիքակազմ գտնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար հավելյալ ռիսկեր չառաջանան կամ դրանք լինեն կառավարելիության շրջանակում:
24 հունիս, 2019 13:06 «Վրացական երազանքը» բավարարել է ցուցարարների պահանջներից մեկը Վրաստանում 2020թ․ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով․ այսօր «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության քաղխորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է քաղաքական այդ ուժի հիմնադիր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ 21 հունիս, 2019 15:55 Վրաստանի իշխող ուժը գնալով՝ նմանվում է Հայաստանի «Հանրապետական» կուսակցությանը Հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի է ունեցել բազմահազարանոց բողոքի ցույց՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և այլ պաշտոնյաների հրաժարականների պահանջով։ Մոտ 10-հազարանոց ցույցի մասնակիցները փորձել են պաշարել խորհրդարանի շենքը, ոստիկանությունը դիմել է գործողությունների՝ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ։ Բողոքի պատճառ է դարձել նույն օրը՝ ավելի վաղ, Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական 26-րդ վեհաժողովի ժամանակ ՌԴ Պետդումայի պատվիրակի կողմից Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելու փաստը։ Վրաստանի հայալեզու՝ «Ալիք մեդիա» կայքի լրագրող Նորայր Գասպարյանը Ստելլա Մեհրաբեկյանին ականատեսի աչքերով պատմում է տեղի ունեցածի մասին և մեկնաբանում երկրում տիրող ներքաղաքական վիճակը։

Հարցազրույցի հրապարակման պահին հայտնի դարձավ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականի մասին։
21 հունիս, 2019 11:47 Ջրցան, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ․ Թբիլիսիում փորձել են պաշարել խորհրդարանի շենքը Հունիսի 20-ին Թբիլիսիսում տեղի է ունեցել բողոքի բազմահազարանոց ակցիա՝ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և այլ պաշտոնյաների հրաժարականների պահանջով։ Ցուցարարների մի մասը եկել էր Եվրամիության դրոշներով և «Ռուսաստանը օկուպանտ է» գրությամբ պաստառներով։ Ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենքի տարածք։ Ոստիկանությունը ցույցը ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ։

Ոստիկանական գործողությունների արդյունքում տուժել է մոտ վեց տասնյակ մարդ, մի մասը հոսպիտալացվել է։ Տուժածներից 38-ը ոստիկան են։ Վիրավորների թվում կան նաև լրագրողներ՝ վրացական TV Pirveli, Rustavi2, Առաջին ալիք հեռուստաալիքներից, ինչպես նաև Reuters-ի և Kavkaz-uzel.eu լրատվականներից։
21 հունիս, 2019 10:15 Մնացականյանն ու Մամեդյարովը քննարկել են շփման գծում արձանագրված լարվածությունը Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ 20 հունիս, 2019 15:17 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Հունիսի 19ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ
Ինչպես նշված է ՍԴ հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայռուսական համագործակցության հարցերին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին տեղեկություններ է ներկայացրել 2019 թվականի մայիսին իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին և այլ հարցերի։
Անցյալ շաբաթ դեսպան Կոպիրկինը հանդիպում էր ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որից հետո պարզաբանումների համար կանչվել է ՀՀ ԱԳՆ։
 
20 հունիս, 2019 14:48 Վաշինգտոնի հանդիպմանը կբարձրացվեն բանակցություններին խանգարող բոլոր խնդիրները Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպմանը կբարձրացվեն բոլոր այն խնդիրները, որոնք խանգարում են հետագա բանակցություններին․ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու թեման քննարկվում է բոլոր հանդիպումներում․ հունիսի 19-ին Ազգային ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին ի պատասխան՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 20 հունիս, 2019 10:47 Armenian, Azerbaijani Foreign Ministers to Meet in Washington Foreign Ministers Elmar Mamedyarov and Zohrab Mnatsakanyan arrived in Washington for the June 20 meeting organized by the OSCE Minsk Group co-chairs. The two were also due to meet with President Trump’s National Security Adviser John Bolton and Deputy Secretary of State John Sullivan. Bolton tweeted about their meeting and offered that “the United States stands ready to assist in advancing the cause of peace in the region.”

Armenian and Azerbaijani minister previously met two months ago in Moscow and issued an upbeat statement as a result. However, instead of a positive dynamic on the ground, the security situation, which has been generally stable over the past eighteen months, began to show signs of deterioration.
19 հունիս, 2019 11:31 Ջոն Բոլթոնն այս շաբաթ կհանդիպի Մնացականյանի և Մամեդյարովի հետ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը այս շաբաթ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ. այս մասին նա գրել է Թվիթերում։

«Սպասում եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներին՝ խրախուսելու նրանց միջև երկխոսության շարունակություն։ ԱՄՆ-ը պատրաստակամ է օժանդակելու խաղաղությանը տարածաշրջանում»,- գրել է Բոլթոնը։
19 հունիս, 2019 10:27 Վաշինգտոնում կայացել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Վաշինգտոնում կայանալիք` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին ‪Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։‬

Վերոնշյալ նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատեցին խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։
18 հունիս, 2019 17:51 Դել Բոսկեն իսպանական փորձը կփոխանցի հայ մարզիչներին Իսպանիայի հավաքականի հայտնի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն Հայաստանում է։ Դել Բոսկեն նախատեսում է հանդիպումդասախոսություն ունենալ ֆուտբոլի հայ մարզիչների հետ, կիսվել իր փորձով։ Դասախոսությունից առաջ իսպանացի մարզիչը հանդիպեց լրագրողների հետ ու պատասխանեց նրանց հարցերին։
Դել Բոսկեն նախ շնորհավորեց Հայաստանի հավաքականի՝ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում վերջին երկու հաղթանակների կապակցությամբ։
Նա ասաց, որ եկել է հայ մարզիչների հետ կիսվելու իսպանական փորձով։
Հարցին, թե, ըստ նրա, ո՞ւնի արդյոք Հայաստանի հավաքականը պոտենցիալ, որպեսզի պայքարի Եվրո 2020ի ուղեգրի համար, Դել Բոսկեն պատասխանեց․ «Քանի որ առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր են լինելու Հայաստանի համար, այս երկու հաղթանակները, կարծես, մի փոքր հանգստացրին և վստահություն ներշնչեցին հավաքականին, և դա շատ կարևոր է Այժմ արդեն պետք է ազգային հավաքականից պահանջել առաջիկա հանդիպումներում հաղթանակ։ Դասախոսության ընթացքում կփորձեմ հայ մարզիչներին փոխանցել իսպանական փորձը»։
Վիսենտե Դել Բոսկեն իսպանացի հայտնի մարզիչ է։ 20082016 թթ․ նա գլխավորել
18 հունիս, 2019 11:12 ՌԴ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում․ Ռուբինյան Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՌԴ դեսպանն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։