27 նոյեմբեր, 2020 11:17 Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

27 նոյեմբեր, 2020 10:27 Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել է շուրջ 23 մլն դոլար Նոյեմբերի 26-ին՝ Գոհաբանության օրը, Լոս Անջելեսում տեղի ունեցավ 23–րդ ամենամյա Հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»: 26 նոյեմբեր, 2020 18:16 ՊՆ-ն հերքում է տեղեկությունը, թե ադրբեջանցիներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր Պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերը, թե 80 ադրբեջանցի զինվորական մուտք է գործել Վարդենիսի շրջանի Սոթքի ոսկու հանքի տարածք։ 26 նոյեմբեր, 2020 15:08 Ադրբեջանում առաջարկում են հեռացնել Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահությունից Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է կառավարությանը դիմել ԵԱՀԿ՝ Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հեռացնելու պահանջով։ Այս հայտարարությունը հետևում է Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունումից հետո։ 25 նոյեմբեր, 2020 23:03 Ֆրանսիայի Սենատի բանաձևը կարևորագույն քայլ է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևին։

25 նոյեմբեր, 2020 21:38 Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ․ Նիկոլ Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի ճանաչման բանաձևին։
«Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ», գրել է նա։
Նոյեմբերի 25ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։
 Բանաձևը Կառավարության համար խորհրդատվական բնույթ ունի։
25 նոյեմբեր, 2020 20:44 Մահացել է Դիեգո Մարադոնան Վաթսուն տարեկանում մահացել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆուտբոլի աշխարհի չեմպոն Դիեգո Մարադոնան։
 
25 November, 2020 18:30 How Armenian Foreign Policy Should Approach the Power Centers of the World Political Consultant Eric Hacopian gives his take on how Armenia’s foreign policy team should approach the power centers and countries of the world, including Russia, the US, Europe, Iran, the Arab world, China and India.
25 նոյեմբեր, 2020 15:48 Էրդողանի պնդմամբ՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը լինելու են «տարածաշրջանում խաղաղության երաշխավորները» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «մեծ ներդրման մասին, որն ունեցել են Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում անարդարության վերացման հարցում»։ 25 նոյեմբեր, 2020 11:14 Ռուս խաղաղապահների տեղակայումը ԼՂ-ում կարող է չսահամանափակվել հնգամյա ժամկետով․ Նիկոլ Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը, խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետների, արցախցիների վերադարձի, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության, ներքաղաքական իրադրության և այլ հարցերի մասին։ 24 November, 2020 21:44 Turkey Aims to Settle Syrian Turkmens & Arabs in Karabakh Region ✓Education Minister Arayik Harutyunyan has been relieved of his post.

✓A Russian peacekeeper has been injured in a landmine blast.

✓The ancient monastery of Amaras is under the control of Russian peacekeepers.

✓Economy Minister Tigran Khachatryan has announced his resignation.
24 նոյեմբեր, 2020 21:26 Արա Այվազյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակն Արցախում Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 24ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհավորել է գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
«Երկուստեք կարևորվեց հայամերիկյան սերտ համագործակցության պահպանումը
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին թուրքադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Այս համատեքստում նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ամերիկյան կողմից ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով միջազգային համապատասխան կառույցների տեղում ներգրավվածության կարևորությունը
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը
Նախարար Այվազյանը և պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի հա