11 սեպտեմբեր, 2019 11:41 «Մենք կանգուն ենք, իսկ նա գնաց»․ Թեհրանի արձագանքը՝ Բոլթոնի պաշտոնանկությանը Իրանի պաշտոնական շրջանակները արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին աշխատանքից ազատելու հայտարարությանը։ Թրամփը իր որոշումը հիմնավորել է Բոլթոնի հետ ունեցած բազմաթիվ անհամաձայնություններով, որոնք, ըստ երևույթին, առկա են Իրանի, Հյուսիսային Կորեայի, Աֆղանստանի և Ռուսաստանի հարցերում։ 10 սեպտեմբեր, 2019 13:17 Քիմ Քարդաշյանը Երևանում կմասնակցի WCIT-2019 համաժողովին Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ ՔարդաշյանՎեսթը կայցելի Հայաստան՝ մասնակցելու է WCIT2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։ Միջոցառումն այս տարի տեղի է ունենալու Երևանում հոկտեմբերի 69ին։
«Քիմ ՔարդաշյանՎեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին «Գաղափարների շուկա» պանելային քննարկումները կպարզեն, թե ինչ են նշանակում այս զարգացումները անձնական կյանքի գաղտնիության, սոցիալական հարաբերությունների, ինստիտուտների նկատմամբ վստահության և նոր բիզնես մոդելների համար
«Գաղափարների շուկա» պանելի ընթացքում անհատական ելույթից հետո Քիմ ՔարդաշյանՎեսթը դեմ առ դեմ հարցազրույց կունենա, այնուհետև բեմին կմիանա պանելիստների ականավոր գործիչների խմբին, որոնց շարքում կլինի հա
9 սեպտեմբեր, 2019 11:08 Ռուսաստանը չեղարկել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը. «Ինտերֆաքս» Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությանի նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկվել է․ այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 5 սեպտեմբեր, 2019 18:42 Նոբույուկի Ցուջի․ շոշափելով երաժշտությունը «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանը սեպտեմբերի 6-ին բացում է ճապոնացի հռչակավոր դաշնակահար Նոբույուկի Ցուջին իր մենահամերգով: Ծրագրում՝ Դեբյուսիի թիվ 1 և 2 «Արաբեսկ»-ներն են, Ռավելի «Սոնատինա»-ն և Շոպենի բալլադները։ 4 սեպտեմբեր, 2019 12:08 Ռուս ակտիվիստ Շիշկինը ՀՀ-ում ապաստան ստացե՞լ է, թե՞ ոչ․ լուրերի հետքերով Ռուսաստանցի ակտիվիստ, ռուսական լրատվամիջոցների բնութագրմամբ՝ «ռուսական քայլերթների» կազմակերպիչ Վիտալի Շիշկինին Հայաստանի կողմից քաղաքական ապաստան տրամադրելու շուրջ հակասական տեղեկություններ են շրջանառվում մամուլում։

«Եթե մամուլում որևէ կերպ նշվում է, թե Միգրացիոն ծառայությունը հաստատում կամ հերքում է, թե Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան է տրամադրվել, ապա դա նշանակում է, որ ՀՀ-ն թերացել է իր միջազգային պարտավորություններն իրականացնելիս»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։
3 սեպտեմբեր, 2019 17:39 Համանախագահները գոնե այս հարթակում համերաշխ են աշխատում․ Մասիս Մայիլյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գոնե այս հարթակում համերաշխ են աշխատում․ սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։

Նրա խոսքով՝ «Արցախը այս առումով միավորող դեր է կատարում, և սա կարևոր է, քանի որ նման մարտահրավերներ եղել են նաև անցյալում»։
2 սեպտեմբեր, 2019 19:03 Էրդողանը հետաքրքրվել է հայոց պատրիարքի ընտրությամբ Էրդողանը հայոց պատրիարքի ընտրության խնդիրը քննարկել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ու Պետրոս Շիրինօղլուի հետ;

2019թ․ առաջին վեց ամսիների ընթացքում Անի է այցելել 70 հազար 603 մարդ;

Կնասպանության դեպքերը Թուրքիայում չեն դադարում:
2 սեպտեմբեր, 2019 18:25 Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր բոլորիս առաջնահերթությունն է. Նիկոլ Փաշինյան Հայ ժողովրդի հաղթանակների գրավականը մեր միասնությունն է, մեր միահամուռ ու անկոտրում կամքը՝ հանուն ազատության, հանուն անկախության, հանուն մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման: Հենց այդպես են կերտվել մեր համազգային հաղթանակները: Հենց այդպիսի համաժողովրդական միասնության մարմնացում էր նաև թավշյա հեղափոխությունը, որի հիմքում պայքարն էր հանուն ավելի ազատ, ժողովրդավար ու զարգացող հայրենիքի։ Թավշյա հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, և այդ արժեքները շարունակաբար արմատավորվելու են ողջ հայության շրջանում՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: 2 սեպտեմբեր, 2019 15:54 Մխիթարյանը մեկ տարի վարձակալությամբ հանդես կգա «Ռոմա»-ում Լոնդոնի «Արսենալն» ու իտալական «Ռոմա»-ն համաձայնության են եկել Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության վերաբերյալ։ Մխիթարյանը մեկ մրցաշրջան կանցկացնի «Ռոմա»-ի կազմում։ 29 օգոստոս, 2019 18:53 Հայրենիքին մի քանի քայլ մոտ Ավարտվեց սփյուռքի հայ երիտասարդների ու պատանիների համար կազմակերպված «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ Նախկինում Սփյուռքի նախարարության հովանու ներքո իրականացվող ծրագիրը նախարարության լուծարումից հետո իրականացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Շուրջ 400 հայ երիտասարդ 28 երկրից մասնակցեց ծրագրին։
27 օգոստոս, 2019 12:37 Բանավեճ մեջլիսի երկու հայազգի պատգամավորների միջև «1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվելիք հայերի ցուցակը կազմել էին հայեր, որ Թալեաթի հետ էին համագործակցում: Ցավոք, դրանց նման հայեր մինչ օրս կան»,- ասել է Կարո Փայլանը Մարգար Եսայանի մասին:

«Միշտ մեր առջև ծառացել են խնդիրներ ու խոչընդոտներ, եղել հարձակումներ ու ծուղակներ»,֊ ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով նաև Հայոց ցեղասպանության հարցը:

Թուրքիայում քննարկում են Ստամբուլյան կոնվենցիան:
22 օգոստոս, 2019 11:55 Ամուլսարի հարցում կուսակցությունների ամուլ կեցվածքը Ամուլսարի հանքի շահագործում-չշահագործումը դարձել է վերջին օրերի քննարկման թիվ մեկ թեման Հայաստանում և սփյուռքում։

Չպետք է բացառել, որ եթե «Լիդիան Արմենիան» Ամուլսարը շահագործի, ապա դա կարող է դառնալ պատասխանատու հանքարդյունաբերության օրինակ Հայաստանի և Արցախի ընդերքը փորող մյուս կազմակերպությունների համար։ Հայաստանում տասնյակ հանքեր են շահագործվում, որոնց մեծագույն մասը չի համապատասխանում միջազգային բնապահպանական չափանիշներին։