25 ապրիլ, 2019 12:11 Մեզ պետք չէ վախեցնել, հայ հասարակությունն իրեն շատ վստահ է զգում․ Փաշինյանը՝ «Նեզավիսիմայա գազետա»-ին «Ի՞նչ է նշանակում՝ ժամանակ է ձգում, ինչ-որ մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարելի է լուծել մեկ օրում կամ մեկ տարո՞ւմ»․ ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն հարցադրմանը, թե Բաքուն հայտարարում է՝ «Փաշինյանը ժամանակ է ձգում»։

«Եթե որևէ մեկը այդպես է կարծում, ուրեմն չունի իրական պատկերացում ղարաբաղյան հարցի մասին։ Մարտի 12-ին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին ես հայտարարել եմ, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության օրակարգ, այլ ոչ թե պատերազմի։ Մենք պետք է բոլորս աշխատենք այդ խնդրի լուծման ուղղությամբ։ Եթե մենք միասին չաշխատենք դրա վրա, երբեք չենք ունենա լուծում, անգամ ռազմական ճանապարհով, քանի որ ռազմական ճանապարհով հնարավոր չէ լուծել այդ խնդիրը, այլ միայն խորացնել այն»,- ասել է վարչապետը։

24 ապրիլ, 2019 23:35 Ուկրաինա․ ընտրություններ, հեղափոխություն, զուգահեռներ Հայաստանի հետ Ապրիլի 21-ին Ուկրաինայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որոնց արդյունքներով գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդեպ տպավորիչ հաղթանակ է տարել քաղաքականությունից հեռու մարդ, շոումեն, կատակերգու Վլադիմիր Զելենսկին՝ հավաքելով ավելի քան 70 տոկոս ձայն։ Ուկրաինական ընտրությունների, հետհեղափոխական իրավիճակի, ձախողված բարեփոխումների, Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների մասին ՍիվիլՆեթը զրուցում է «Ապագայի ուկրաինական ինստիտուտ» վերլուծական կենտրոնի փորձագետ Իլիյա Կուսայի հետ։ Վերջինս զուգահեռներ է անցկացնում Ուկրաինայի ու Հայաստանի միջև։ Հարցազրույցից հատվածներ ռուսերենից թարգմանաբար ներկայացված են ստորև․ 24 ապրիլ, 2019 23:03 Ժխտողական մտքի վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ դրանց անզորության մասին․ ՀՀ ԱԳՆ Ժխտումը եղել է հետևողական, իսկ ժխտման ձևերը և բովանդակությունը՝ ոչ։ Դրանք մշտապես ենթարկվել են փոփոխությունների, մեկ փորձել են հավասարության նշան դնել ցեղասպանության կատարողների և զոհերի միջև, իսկ այժմ էլ ցեղասպանության մեջ մեղադրում են դրա զոհերին և արդարացնում կատարողներին։ Հաճախ գործի են դրվում ուղղակի կեղծիքներ, ինչպես օրինակ մեր արխիվների փակ լինելու դրույթը, երբ ցեղասպանությամբ զբաղվող բոլոր մասնագետները գիտեն, որ Հայաստանի արխիվները բաց են։

Ժխտողական մտքի այս վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ դրանց անզորության մասին, իսկ Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչված իրողություն է միջազգային համայնքում։

Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է: Այն խրախուսում է մարդկության և քաղաքակրթության դեմ նոր հանցագործություններ, ինչի դեմ պայքարը միջազգային համայնքի առաջնային պարտավորությունն է:
24 ապրիլ, 2019 17:28 Հայտնի են 2019-ի «Ավրորայի» հերոսները «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովն առանձնացրել է 2019թ «Ավրորայի» երեք բացառիկ հերոսների, որոնց ընտրել է դրսևորած եզակի խիզախության, նվիրվածության և ազդեցության համար
2019ի «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 20ին՝ Հայաստանում 1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակով դափնեկիրը կստանա հնարավորություն՝ շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու իր գործը ոգեշնչած կազմակերպություններին
2019թ «Ավրորայի» հերոսներն են

Միրզա Դինայի՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին և ցուցաբերում բժշկական օգնություն Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում և ջուր ու սնունդ հաս
23 ապրիլ, 2019 16:28 Փաշինյանը և Զելենսկին ունեն ներուժ՝ բարելավելու Երևան-Կիև հարաբերությունները․ Հրանտ Միքայելյան Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների, դրանցում Վլադիմիր Զելենսկու հաղթանակի, Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունների, Ղրիմի, Դոնբասի շուրջ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանի հետ։ Միքայելյանը նշում է, որ Զելենսկին բարդ ընտրություն է Ռուսաստանի համար։ Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նոր նախագահը ունեն ներուժ՝ բարելավելու և զարգացնելու հայ-ուկրաինական հարաբերությունները։ 23 ապրիլ, 2019 12:30 Թավշյա հեղափոխություն. ապրիլի 23 2018-ի ապրիլի 13-ից Երևանում սկսվեցին զանգվածային անհնազանդության ցույցեր։ Դրանք շարունակվեցին մինչև մայիսի 8-ը։ ՍիվիլՆեթը ներկայացնում է Թավշյա հեղափոխական օրերի ժամանակագրությունը։
22 ապրիլ, 2019 19:20 Украинский эксперт: Зеленский и Пашинян во многом схожи Эксперт по вопросам международной политики и Ближнего Востока аналитического центра "Украинский институт будущего" в беседе со Стеллой Меграбекян рассказывает о том, как в Украине пришел к власти Владимир Зеленский. Это, по словам эксперта, произошло на волне всеобщего разочарования в старых элитах. Говоря о перспективах развития армяно-украинских отношений, Куса подчеркивает: сейчас хороший момент для того, чтобы развивать эти отношения с новой страницы, так как и Зеленский, и Пашинян во многом схожи. Главным препятствием на пути развития отношений Украины и Армении эксперт считает российское влияние.
22 ապրիլ, 2019 10:17 Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրի, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի և ծառայեն ի նպաստ հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
21 ապրիլ, 2019 21:44 Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթում է շոումեն Զելենսկին Ուկրաինայի Ազգային էքզիթփոլի տվյալներով, շոումեն Վլադիմիր Զելենսկին հաղթում է նախագահական ընտրություններում։ Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ժամը 18։00-ի դրությամբ նա հավաքել էր 73,2% ձայն, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 25,3% ձայն։ 21 ապրիլ, 2019 21:01 Միհրան Պողոսյանը ձերբակալվել է․ ՀՔԾ ՀՀ Դատական ակտերի հնախկին գլխավոր հարկադիր կատարող, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում ռուս իրավապահների կողմից․ ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նա հայտնեց, որ արտահանձնումն ընթացքի մեջ է։ 19 ապրիլ, 2019 15:42 Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն մայիսի 29-ին Ղազախստանում Մայիսի 29ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Ղազախստանում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում․ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
 
«Մեր երկրների ղեկավարներն անցյալ տարի հանդիպել են յոթ անգամ, նրանք գտնվում են մշտական կապի մեջ։ Մայիսի 29ին նրանք կհանդիպեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որն անցկացվելու է Ղազախստանում», ասել է Մատվիենկոն։ Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 1ին նույն միջոցառումն անցկացվելու է Երևանում, և երկու երկրների առաջնորդները մեկ անգամ ևս հանդիպելու հնարավորություն կունենան։ 
Ապրիլի 30ին, ըստ Դաշնության խորհրդի նախագահի, աշխատանքային այցով Հայաստան կայցելի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նա մասնակցելու է ԵՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
 
 
19 ապրիլ, 2019 11:21 ԱՄՆ կոնգրեսականները պատրաստ են աջակցել Հայաստանում ժողովրդավարությանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի «House Democracy Partnership» համանախագահ Դեյվիդ Փրայսը դեմոկրատ, ԺԳՀ համանախագահ կոնգրեսական Վերն Բուքանանը հանրապետական, ԺԳՀ անդամ կոնգրեսականներ Դինա Թայթուսը դեմոկրատ, Մայքլ Քոնավեյը հանրապետական, Ջերի Քոնոլին դեմոկրատ, Ադրիան Սմիթը հանրապետական, Բարբարա Լին դեմոկրատ և Թերրի Սյուելը դեմոկրատ
Վարչապետը ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է ԱՄՆ հետ հարաբերությունների խորացումն ու զարգացումը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է արմատական կարևոր բարեփոխումների շրջանում և հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ուղիով Վարչապետն անդրադարձել է մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, ապա դեկտեմբերի 9ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ անկախացումից ի վեր Հայաստանում տեղի են ունե