16 հոկտեմբեր, 2017 12:02 Ֆրանսիացի Օդրի Ազուլեն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր տնօրեն Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕն, նոր գլխավոր տնօրեն ունի՝ Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն։ Կառույցի գլխավոր տնօրենի պաշտոնի համար պայքարում Ազոլեն ընտրության հինգերորդ փուլում առաջ է անցել Կատարի ներկայացուցիչ Համադ բին ալՔավարիից։
Ազոլեն ստանձնում է պաշտոնը ՅՈՒՆԵՍԿՕի համար ոչ հեշտ ժամանակներում․ անցյալ շաբաթ ԱՄՆը հայտարարել էր, որ դուրս է գալիս կազմակերպությունից՝ «հակաիսրայելական դիրքորոշման համար»։
«Ճգնաժամային այս ժամանակահատվածում մենք ինչպես երբեք պետք է սատարենք, ամրացնենք և բարեփոխենք ՅՈՒՆԵՍԿՕն, ոչ թե դուրս գանք դրանից», լրագրողներին ասել է նոր գլխավոր տնօրենը՝ խոստանալով վերափոխել կազմակերպությունը։
Ազոլեն համոզմունք է հայտնել, որ առաջին բանը, որը կանի, ՅՈՒՆԵՍԿՕի հանդեպ վստահության վերականգնումն է։
Ֆրանսիայի ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕի գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինում է բուլղարացի Իրինա Բոկովային, որի անունը շրջանառվում է կոռուպցիոն սկանդալներում։ 
Օդրի Ազուլեի ընտրությանը Թվիթերում արձագանքել է Ֆ
16 հոկտեմբեր, 2017 10:22 Սարգսյան-Ալիև գագաթաժողով՝ Ժնևում․ բարձր խաղադրույքներ, փոքր ակնկալիքներ «Հաշվի առնելով, որ երկու կողմերն այս պահին ունեն արդի սպառազինություններ, որոնց մեծ մասը նրանց մատակարարում է Ռուսաստանը, ռազմական գործողությունների վերսկսումը կհանգեցնի տարածաշրջանի հետագա դատարկման։ 2016թ․ ապրիլի դեպքերը, երբ ռազմական գործողությունների վերսկսումը հանգեցրեց երկու կողմերից բազմաթիվ զոհերի, դարձան տեսանելի օրինակ այն բանի, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Չնայած՝ միջազգային հանրությունն անհանգստացած է Արևելյան Ասիայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի է՛լ ավելի մեծ վտանգներով, ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ տարածաշրջանի սահմաններից դուրս անհանգստության պատճառ»։
13 հոկտեմբեր, 2017 15:12 Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես են Սոչիում միմյանց հետ կատակել Ալիևն ու Սարգսյանը Լուկաշենկոն այնդուհետև պատմել է օրերս Սոչիում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահի հետ իր երկար զրույցների մասին՝ այդ համատեքստում հիշատակելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ շփումները։

«Կզարմանաք՝ Հայաստանի նախագահի հետ միասին, երեքով, հաճախ միմյանց հետ կատակելով։ Քաղաքականության մեջ դա առհասարակ ընդունված է՝ ակնարկելով այս կամ այն խնդրի լուծմանը»,- Ասադովի հետ հանդիպմանը ասել է Լուկաշենկոն։
13 հոկտեմբեր, 2017 13:10 ԱՄՆ-ն ու Իսրայելը դուրս են գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆի Պետքարտուղարությունը պաշտոնապես ծանուցել է ՅՈՒՆԵՍԿՕի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային կառույցից դուրս գալու մասին։ Վաշինգտոնը ՅՈՒՆԵՍԿՕին առաջարկում է շարունակել փոխգործակցությունը դիտորդի կարգավիճակով։ ԱՄՆի արտաքին գերատեսչությունը նշում է, որ «որոշումը հեշտ չի ընդունվել» և որպես պատճառ է բերում կազմակերպությունում հիմնարար բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունն ու Իսրայելի հանդեպ կողմնապահ վերաբերմունքը։ ԱՄՆի անդամակցությունը կազմակերպությանը կդադարեցվի 2018թ․ դեկտեմբերի 31ին։ ԱՄՆից անմիջապես հետո ՅՈՒՆԵՍԿՕից դուրս գալու մասին է հայտարարել Իսրայելը։ 

«Վարչապետը արտաքին գործերի նախարարությանը կարգադրել է ԱՄՆի հետ միասին կազմակերպությունից դուրս գալու գործընթաց նախապատրաստել», ասված է Նեթանյահուի հայտարարության մեջ։ Իսրայելի վարչապետը միաժամանակ ողջունել է Թրամփի որոշումը։

Դա խիզախ և բարոյական որոշում է, որովհետև ՅՈՒՆԵՍԿՕն վերածվել է աբսուրդի թատրոնի, և պատմության պահպանման փոխարեն աղճատում է այն

ՅՈՒՆԵՍԿՕի գլխավոր տնօրենի հայտարարությունը
ՅՈՒՆԵՍԿՕ
12 հոկտեմբեր, 2017 17:50 Մուխթարլիի ընտանիքը հեռացել է Թբիլիսիից Ադրբեջանում կալանքի տակ գտնվող լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը՝ լրագրող Լեյլա Մուստաֆաևան, իր երեխայի հետ հեռացել է Վրաստանից։ Մուստաֆաևան Meydan․tvին ասել է, որ իրենք մեկնել են Բեռլին
Լեյլա Մուստաֆաևան մի քանի անգամ հայտարարել էր, որ իր և ադրբեջանցի ակտիվիստ Դաշգին Աղալարլիին հետևում են։ Նա դիմել էր դատախազություն՝ պահանջելով համապատասխան հետաքննություն իրականացնել։ Մուստաֆաևան և նրա փաստաբանը իրավապահ մարմիններին մեղադրեցին անգործության մեջ
Հունիսին ՍիվիլՆեթը զրուցել էր Լեյլա Մուստաֆաևայի հետ։ Հարցին, թե արդյոք պաշտպանվա՞ծ է զգում Վրաստանում, կինը պատասխանել էր, որ հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից և Վրաստանի կառավարության առաջարկած անվտանգության միջոցներից։
Վրաստանից այլ երկիր տեղափոխվելու մտադրության մասին հարցին ի պատասխան Լեյլա Մուստաֆաևան ասել էր, որ պետք է մնա Վրաստանում։ 
«Դա կլինի ի օգուտ Վրաստանի կառավարության, եթե ես հենց հիմա հեռանամ այստեղից», եզրափակեց լրագրողի կինը։ 

2014թ Վրաստան տեղափոխված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին 2017թ․ մա
12 հոկտեմբեր, 2017 15:59 Սաակաշվիլին իրապես հաղթեց կոռուպցիան․ Մարգվելաշվիլիի ծավալուն հարցազրույցը՝ «Դոժդ»-ին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հարցազրույց է տվել ռուսաստանյան «Դոժդ» անկախ հեռուստաալիքին, խոսել ռուս-վրացական հարաբերությունների ներկայիս փուլի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների, Իվանիշվիլիի և Սաակաշվիլիի հետ հարաբերությունների մասին։

«Մենք Ռուսաստանի կողմից պատժված ենք անկախ լինելու մեր որոշման համար, և այդ պատիժը եկավ օկուպացիայի տեսքով։ Ակնհայտ է, որ մենք չենք դավաճանի մեր ազգային ինքնությանը, նրան, որ մենք մի ժողովուրդ ենք, որը երկու հազար տարվա ընթացքում առնվազն զարգանում է որպես պետություն, և դա անում է մեծ կայսրությունների ֆոնին և նրանց բախման կիզակետում»,- ասում է Վրաստանի նախագահը։
12 հոկտեմբեր, 2017 14:24 Ռուսաստանից ստացած օգնության ծավալներով Հայաստանը երկրորդ տեղում է Վերջին 12 տարիներին Հայաստանը Ռուսաստանից ստացած օգնության ծավալներով երկրորդ տեղում է։ Այսպես՝ 2015թ․ ամենամեծ օգնությունը Ռուսաստանից ստացել է Ղրղզստանը (323 մլն դոլար), ապա՝ Հայաստանը (37,3 մլն) և Տաջիկստանը (21,7 մլն)։ Այս տվյալները, ըստ Vedomosti թերթի, բերում են ռուսաստանյան Կիրառական տնտեսական հետազոտությունների ինստիտուտի և Միջազգային առևտրի հետազոտությունների կենտրոնի աշխատակիցները։

Հետազոտության հեղինակները նշում են, որ միջազգային օգնության է ուղղվել ՌԴ 2016թ․ դաշնային բյուջեի ծախսերի 0,4%-ը։

Ընդհանուր առմամբ վերջին 12 տարիներին Ռուսաստանի տրամադրած միջազգային օգնության ծավալները գրեթե տասնապատկվել են՝ 2005-ի 101,3 մլն դոլարից 2016թ․ հասնելով 1 մլրդ դոլարի։
12 հոկտեմբեր, 2017 12:39 «Ո՞ւմ է պետք ԵԽԽՎ-ն»․ Բաքուն արձագանքում է Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քննարկվել և դատապարտվել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակն ու «խավիարային դիավանագիտության» հարցը։ Այս առնչությամբ Բաքվից հերթական անգամ հնչել են հայտարարություններ այն մասին, որ այդ կառույցն առհասարակ Ադրբեջանին պետք չէ։

ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 11-ի լիագումար նիստին բանաձև է ընդունել, որում առանձնահատուկ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ՀԿ-ների, իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների դեմ հետապնդումների ու ազատազրկման առնչությամբ։ Բանաձևում մատնանշվում է նաև Ադրբեջանի կառավարության առնչությունը մեծ չափերի փողերի լվացման հետ։
12 հոկտեմբեր, 2017 11:14 ՌԴ-ից Հայաստանին 100 մլն դոլարի նոր վարկի տրամադրման հարցը՝ կառավարության օրակարգում Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարուﬓերի ֆինանսավորման համար:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնություն կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը ընդգրկված է կառավարության այսօրվա օրակարգում։

Ռուսական կողմը վարկը տրամադրում է ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար։
11 հոկտեմբեր, 2017 17:22 Ո՞վ կարող է դառնալ ՌԴ նոր վարչապետը․ Bloomberg-ի վարկածները 2018թ․ Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո կձևավորվի նոր կառավարություն, և գործող նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատում ակտիվորեն քննարկում են վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածուներին։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ներքին աղբյուրներին։
Հնարավոր թեկնածուների թվում նշվում են ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի, Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի անունները։

Մանտուրովի՝ որպես Մեդվեդևի ամենահավանական իրավահաջորդի անունը շրջանառվում է վերջին մեկ ու կես տարին։

Նաբիուլինային մեծապես վստահում է Պուտինը, ըստ աղբյուրների։
11 հոկտեմբեր, 2017 15:29 Սոչիում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը Սոչիում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է աշխատանքային այցով այսօր Ռուսաստանի Դաշնություն ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը նախագահում է հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախատեսվում է, որ նիստում կքննարկվեն քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում և ԱՊՀ գործունեության այլ առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Պետությունների ղեկավարները նեղ կազմով նիստում մտքերի փոխանակում կիրականացնեն ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ, ինչպես նաև կքննարկեն ԱՊՀ-ում նախագահության և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման օրն ու վայրը:
11 հոկտեմբեր, 2017 14:44 «Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծում Ախալքալաքի դերը շատ կարևոր է» ԲաքուԹբիլիսիԿարս նախագծում Ախալքալաքի դերը շատ կարևոր է․ JNEWSի փոխանցմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել CaucasTransExpress ընկերության նախագահ Միխայիլ Կոլիկիդին։
«Միջանցքը շատ գրավիչ է դառնում, և այդ միջանցքում որպես կարևորագույն այլընտրանքներից մեկը դիտարկվում է Ախալքալաքը։ Լոգիստիկ առումով երկաթուղին ամենաէժաններից է», ասել է Դանելիան։
Ընկերության տարածաշրջանային համակարգող Միխայիլ Կոլիկիդին կարծում է, որ «եթե բեռներն անցնեն Ախալքալաքի կայարանով, դա նոր աշխատատեղերի բացման և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման հնարավորություն կտա»։
«Կբացվեն տերմինալներ, հարկերը կուղղվեն տեղական բյուջե։ Ես շատ հույսեր ունեմ, լավ կլինի, եթե իրագործվի։ Կզարգանա զբոսաշրջությունը։ Բացի այդ, Հայաստանը կկարողանա իր բեռները ստանալ Ախալքալաքի տարածքով», ասել է Կոլիկիդին։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում իր վրաց գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում օրերս հայտարարել է, որ ԲաքուԹբիլիսիԿարս երկաթգիծը կբացվի հոկտեմբերի 30ին
ԲաքուԹբիլիսիԿարս երկաթուղին