16 սեպտեմբեր, 2020 10:55 «Հրանտ Դինք» 12-րդ միջազգային մրցանակը՝ Օսման Քավալային «Հրանտ Դինք» 12-րդ միջազգային մրցանակը շնորհվել է Թուրքիայում կալանքի տակ գտնվող իրավապաշտպան, հասարակական գործիչ Օսման Քավալային, որն «իր կյանքը նվիրել է բազմակարծ ու ժողովրդավար հասարակություն կառուցելու գաղափարին և ցույց է տվել, որ մարդու իրավունքներն ու հանրային երկխոսությունը կարող են ամրապնդվել մշակույթի և արվեստի միջոցով»։ 15 սեպտեմբեր, 2020 15:44 Վրաստան․ նոր հակառեկորդ և կորոնավիրուսի աշխարհագրության ընդլայնում Վրաստանում կորոնավիրուսը նոր թափ է ստացել, և չնայած համաճարակաբանների ջանքերին՝ վարակի աշխարհագրությունն աստիճանաբար ընդլայնվում է։

15 սեպտեմբեր, 2020 14:27 Նավալնին մտադիր է վերադառնալ Ռուսաստան․ լրատվամիջոցներ Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին թունավորումից հետո առաջին անգամ ինստագրամյան իր էջում գրառում է կատարել։

«Բարև, Նավալնին է։ Կարոտում եմ ձեզ»,- գրել է նա՝ նշելով, որ դեռևս գրեթե ոչինչ չի կարողանում անել, սակայն երեկ ամբողջ օրվա ընթացքում շնչել է ինքնուրույն։
15 սեպտեմբեր, 2020 12:04 Սփյուռքահայ դիմորդները Հայաստան կգան առանց 14-օրյա ինքնամեկուսացման պայմանի․ ԿԳՄՍՆ Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիները կարող են մուտք գործել ՀՀ տարածք՝ առանց 14-օրյա ինքնամեկուսացման պայմանի կիրառման: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից՝ տեղեկացնելով, որ ՀՀ տարածք մուտքը բացվել է համագործակցելով պարետատան, ՀՀ ԱԳ նախարարության և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ: 15 սեպտեմբեր, 2020 10:45 Պուտինը Լուկաշենկոյին խոստացավ 1,5 մլրդ դոլարի վարկ տրամադրել Վլադիմիր Պուտինը Բելառուսում անցած նախագահական ընտրություններից և դրանց հաջորդած բողոքի ցույցերից հետո առաջին անգամ Սոչիում հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Բանկացություններն ընթացել են փակ դռների հետևում՝ 4 ժամ տևողությամբ․ այս մասին գրում է «Մեդուզան»։ 14 սեպտեմբեր, 2020 16:19 Ամենավատն առջևում է. ինչպես է Եվրոպան դուրս գալիս կորոնաճգնաժամից Եվրոպացիներին ամերիկացիներից ավելի արագ է հաջողվել հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի առաջին ալիքը, որ աշխարհում մեծությամբ երկրորդ ԵՄ տնտեսությանը տալիս է անվերապահ առաջնորդի՝ ԱՄՆ-ի հետ խզումը կրճատելու հնարավորություն։ Հին աշխարհի երկրները մեկը մյուսի հետևից վերանայում են մռայլ գնահատականներն ու կանխատեսումները, ավետում են վերականգնման մասին, սակայն տնտեսագետները զգուշացնում են, որ սա կարող է ֆալստարտ լինել։ BBC-ի ռուսական ծառայության հոդվածագիր Ալեքսեյ Կալմիկովը ծավալուն անդրադարձ է կատարել, թե ինչպես է աշխարհը հաղթահարում կորոնաճգմաժամը։ Հոդվածը որոշ կրճատումներով, ստորև։
11 սեպտեմբեր, 2020 17:55 Պետդեպը փաստում է՝ Հայաստանի ներդրումային միջավայրը բարելավվել է, բայց առկա են խնդիրներ Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միջազգային հեղինակավոր վարկանիշներում զգալի առաջընթաց է գրանցել, որոնք գնահատում են երկրի գործարար և ներդրումային միջավայրը․ այս մասին ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հրապարակած «2020 թվականի ներդրումային միջավայրը» զեկույցում: 11 սեպտեմբեր, 2020 14:23 Հայկական արտադրության թեստերը համապատասխանում են բոլոր չափորոշիչներին․ ԱՆ խոսնակ Սեպտեմբերի 3-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում 5 917 թեստավորում, որից 56-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ 11 սեպտեմբեր, 2020 12:41 Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի անվտանգային խնդիրները Սեպտեմբերի 11-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը, ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 11 սեպտեմբեր, 2020 12:10 Ադրբեջանը պնդում է, որ «հետախուզում է հայտարարել երկու հայ սպայի նկատմամբ» Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «երկու հայ սպայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ դիմելով Ինտերպոլ»։ 11 սեպտեմբեր, 2020 11:25 Շուրջ 412 հազար դոլար՝ Լիբանանի հայկական կրթօջախներին և լրատվամիջոցներին, 70 հազար՝ սիրիահայությանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին․ «Հայաստան» դրամահավաք-արշավի արդյունքում հավաքագրվել է շուրջ 312 հազար դոլար․ ասված է հիմնադրամի հաղորդագրությունում։ 10 սեպտեմբեր, 2020 20:47 ՁայնաZOOM. Կանոնավոր չվերթների վերսկսում և COVID-19 նմուշառման կետեր՝ Զվարթնոցում ՍիվիլՆեթը ներկայացնում է սեպտեմբերի 10-ի հիմնական իրադարձությունները՝ ամփոփ։

✓Երևանի օդանավակայանը կունենա կորոնավիրուսի նմուշառման 20 կետ
✓Սեպտեմբերի կեսերից օդային կանոնավոր չվերթները կվերսկսվեն
✓Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվում է մանդատից ԿԳՄՍ նախարարի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով
✓Բողոքի ակցիա է տեղի ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանատան առաջ