26 մայիս, 2020 15:26 Ուրախությամբ հետևում ենք բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին. Փաշինյանը շնորհավորեց Գախարիային Հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին ու ձեռքբերումներին, և հանձին Հայաստանի Հանրապետության՝ Վրաստանն ունի և ունենալու է հավատարիմ ու վստահելի բարեկամ և հարևան պետություն․ այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային Վրաստանի ազգային տոնի առթիվ ուղղած շնորհավորական ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 26 մայիս, 2020 14:56 Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը․ ՄԻԵԴ վճիռը՝ Գուրգեն Մարգարյանի գործով Մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության և հետագայում ադրբեջանցի սպայի արտահանձնման ու պատժից կրումից ազատ արձակելու գործով վճիռը: 25 մայիս, 2020 19:47 Սա պատերազմ է, որտեղ մենք պարտվում ենք. Դանիել Իոաննիսյան Հասարակական գործիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ մղվող պատերազմում Հայաստանը պարտվում է: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Իոաննիսյանը անդրադառնում է Հայաստանի բարեփոխումներին, ավելի ճիշտ՝ դրանց դանդաղ ընթացքին, իսկ որոշ ոլորտներում, ինչպես կրթությունը, բարեփոխումների բացակայությանը, այսպես կոչված՝ մաքսանենք ծխախոտի թեմային, վեթինգին ու սահմանադրական բարեփոխումներին:
25 մայիս, 2020 16:56 «Հրանդ Տինք Հիմնարկ»-ի կազմակերպած արեւմտահայերէնի առցանց դասընթացքներ. զրոյց պոլսահայ ուսուցիչներու հետ Հայերէնի ուսուցիչներ Շուշան Մուրատեան եւ Սեւան Տէյիրմենճեան «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանին հետ զրուցեցին «Հրանդ Տինք Հիմնարկ»-ի նախաձեռնած արեւմտահայերէնի առցանց դասընթացքներուն մասին։ Անոնք այս առիթով անդրադարձան նաեւ պոլսահայ համայնքէն ներս հայախօսութեան երեւոյթին, ինչպէս նաեւ արեւմտահայերէնի ուսուցիչներու ցանց մը ստեղծելու անհրաժեշտութեան։
25 մայիս, 2020 16:37 Ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է․ Զոհրաբ Մնացականյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Մայիսի 25-ին հաշվետու զեկույցով հանդես է եկել Արտաքին գործերի նախարարությունը՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ: 25 մայիս, 2020 13:54 Ներողություն հայցել սայթաքումների դեպքում և սովորել միմյանց սխալներից․ Մարիա Կարապետյան Արդյոք երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելու մասին Լանզարոտեի կոնվենցիայի դրույթները շահարկվո՞ւմ են, ի՞նչ դեր ունի իշխող ուժը բռնության մշակույթին վերջ դնելու հարցում, արդյոք խմբակցության ներսում ընթանո՞ւմ են քննարկումներ թիմակիցների թույլ տված սխալների մասին, որքանո՞վ կարող է արդյունավետ լինել բռնության կոչերը քրեականացնող օրենքը, ինչո՞ւ են թիրախավորվում կանայք․ այս հարցերի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։
24 մայիս, 2020 19:37 Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի նոր բռնկման պատճառների մասին Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի նոր բռնկման պատճառների մասին 24 մայիս, 2020 00:24 Երևանում ափսոսանք են հայտնել Արսեն Թորոսյանի հայտարարությունների առնչությամբ, ասել է Վրաստանի ԱԳ նախարարը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ օրերս արած հայտարարություններն արժանացել են վրացական կողմի քննադատությանը։ Հանրային խորհրդի առցանց քննարկմանը Արսեն Թորոսյանը, մասնավորապես, ասել է, որ Վրաստանի հակահամաճարակային համակարգը էականորեն զիջում է Հայաստանին։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ Վրաստանով Հայաստան ժամանած վրացի վարորդներ վարակված են լինում կորոնավիրուսով։ Նա նկատել է՝ Հայաստանի և Վրաստանի միջև կա մեթոդաբանության տարբերություն, միևնույն ժամանակ, ընդունել, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի լավ ու խսիտ են իրականացվում։ 22 մայիս, 2020 18:19 Չեխիայի խորհրդարանի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև․ այս մասին հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։
21 մայիս, 2020 14:50 Լանզարոտեի կոնվենցիան տարրական դասարաններում սեռական կրթության ծրագրի պահանջ չի պարունակում. պարզաբանում Լանզարոտեի կոնվենցիան տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ չի պարունակում այս մասին ասված է արդարադատության նախարարության պարզաբանման մեջ, որը ներկայացվում է ստորև՝ կրճատումներով
«Լանզարոտեի կոնվենցիան սեռական կրթության ստանդարտներ չի սահմանում և, ընդհանրապես, միտված է երեխաներին սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանելու նպատակին, ուստի այս առումով կանխարգելումը կարևոր նշանակություն ունի», ասված է պարզաբանման մեջ։
Նախարարությունը նշում է, որ ըստ կոնվենցիայի՝
    երեխաների հետ թե սեռականության հարցերի և բռնության ենթարկվելու ռիսկերի մասին խոսելն ու կրթելը ծնողների առաջնային պարտականությունն է, և մանկավարժների հետ համագործակցված այս դաստիարակությունը կարող է լինել արդյունավետ,
    Սեռական բռնության ենթարկվելու մասին վտանգները, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկությունները պարտադիր չէ, որ դառնան ֆորմալ կրթական ծրագիր,
    առավել կարևոր է, որ այդ տեղեկությունները երեխաներին տրամադրվեն ըստ
21 մայիս, 2020 14:02 Սփիւռքի համայքները ինչպէ՞ս կը դիմագրաւեն համաճարակի հետեւանքները. զրոյց դոկտ. Հրաչ Չիլինկիրեանի հետ Դոկտ. Հրաչ Չիլինկիրեան «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանին հետ զրուցեց համաճարակէն ազդուած Սփիւռքի հայ համայնքներուն մասին։ Այս առիթով ան ընդհանուր գիծերու մէջ անդրադարձաւ նաեւ ներսփիւռքեան կեանքը վերադասաւորելու եւ վերարժեւորելու անհրաժեշտութեան։
21 մայիս, 2020 10:28 Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարող ենք պատկերացնել․ Նիկոլ Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին ներկայացրեց կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ իրավիճակը լուրջ է, գրանցվել է 335 նոր դեպք։