11 դեկտեմբեր, 2020 15:13 Էրդողանը պնդում է, որ «Թուրքիան կարող է բացել սահմանները Հայաստանի հետ» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «իր երկիրը կարող է բացել սահմանները Հայաստանի հետ, եթե Երևանը տարածաշրջանային խաղաղության ուղղությամբ քայլեր ձեռնարկի»։ Այս հայտարարությունը հնչել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում մամուլի ասուլիսին, որտեղ Էրդողանը մասնակցել է զորահանդեսի։ Էրդողանը պնդել է, որ «ոչ մի խնդիր չունեն հայ ժողովրդի հետ»։ 11 դեկտեմբեր, 2020 11:02 ՄԱԿ-ը բոլոր կողմերին համագործակցության կոչ է անում՝ Ղարաբաղ առաքելություն ուղարկելու նպատակով Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու ՄԱԿ-ի մտադրությունն ուժի մեջ է․ կազմակերպությունը բոլոր կողմերին համագործակցության կոչ է անում, տարածաշրջան որքան հնարավոր է շուտ գալու նպատակով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ 10 դեկտեմբեր, 2020 21:41 Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ արցախահայությանը շարունակական հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար:
10 դեկտեմբեր, 2020 20:21 ԵՄ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստանին 92 մլն եվրո է տրամադրել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «COVID-19-ի հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակում People in Need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված քննարկմանը։

10 դեկտեմբեր, 2020 19:55 Քաղաքական հայտարարությունները չպետք է խափանեն ձեռք բերված արդյունքը․ Զախարովա Քաղաքական հայտարարությունները չպետք է խափանեն ձեռք բերված արդյունքը ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը: Ավելին, քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն սկսված կարգավորման գործընթացին․ այս մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի ռազմական շքերթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը, Սևանը և Զանգեզուրը ադրբեջանական տարածքներ անվանելու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքը, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»:

10 դեկտեմբեր, 2020 15:48 Ալիևն ու Էրդողանը ելույթներով են հանդես եկել Բաքվի զորահանդեսին Դեկտեմբերի 10-ին Բաքվում անցկացվել է է հաղթանակին նվիրված զորահանդես, որին մասնակցում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Զորահանդեսում ներգրավված էր ավելի քան երեք հազար զինծառայող, ցուցադրվել է մինչև 150 միավոր ռազմական տեխնիկա։ Ալիևն ու Էրդողանը զորահանդեսից անմիջապես առաջ ելույթով են հանդես եկել։ 10 դեկտեմբեր, 2020 15:00 «Իբր Թուրքիայի հետ պայմանավորվել ենք իրար մեջ բաժանել այս տարածաշրջանը»․ Լավրով Արևմուտքը պատրաստ է հնարել բազմաթիվ առիթներ, որպեսզի մեկ անգամ ևս մեղադրի Ռուսաստանը այլ պետությունների գործերին միջամտելու մեջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում: 10 դեկտեմբեր, 2020 14:04 Զարիֆը ողջունել է հրադադարն ու Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնումը» Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը․ այսպիսի հայտարարություն է արել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թեհրանում ադրբեջանցի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։ 10 դեկտեմբեր, 2020 11:45 Առասպելներ և պատրանքներ, որոնք տանում են պարտությունների Ուղիղ 100 տարի առաջ Հայաստանը 6-7 շաբաթների ընթացքում կորցրեց շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Առաջին հանրապետության ղեկավարները, որոնք ստիպված եղան իշխանությունը փոխանցել հայ բոլշևիկներին, հետագայում հուսահատ պետք է գրեին, որ ճիշտ չեն գնահատել իրենց ուժերը, թերագնահատել են հակառակորդին, ուղիղ երկխոսության մեջ չեն մտել թուրքերի ու ադրբեջանցիների/թաթարների հետ, հույս են դրել երրորդ երկրների վրա: Ափսոսանքի և ինքնաքննադատության տեքստեր կարելի է գտնել Հայաստանի չորս վարչապետներից երեքի մոտ՝ Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան և Սիմոն Վրացյան: 9 դեկտեմբեր, 2020 20:21 ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին Դեկտեմբերի 9-ին Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին։ Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարությունը։

9 դեկտեմբեր, 2020 19:32 Նիդերլանդների խորհրդարանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման հրատապությունը արտահայտող բանաձև է ընդունել Նիդերլանդների խորհրդարանը դեկտեմբերի 9-ին ընդունել է բանաձև, որում արտահայտվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորման հրատապությունը։ Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը։
9 դեկտեմբեր, 2020 18:07 Փաշինյանը հերքում է լուրը, թե եռակողմ հայտարարությունը հավելված ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունն ունի հավելված․ այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի հարցին: