18 մարտ, 2019 18:50 Ռուսաստանում կպատժվեն կեղծ լուրերի տարածման և իշխանությանը վիրավորելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կեղծ լուրերի արգելափակման և համացանցում իշխանություններին վիրավորելու համար պատժի մասին օրենքները։ Ինչպես հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը, համապատասխան փաստաթղթերը հրապարակված են իրավական տեղեկատվության պորտալում։

Ավելի վաղ այդ օրենքներն ընդունել են Դաշնության խորհուրդն ու Պետական դուման։ Փոփոխություններ են մտցվել «Տեղեկատվության մասին» օրենքում և վարչական իրավախախտումների օրենսգրքում։

18 մարտ, 2019 17:53 Բարձր ենք գնահատում Գերմանիայի հավասարակշռված քաղաքականությունը Հարավային Կովկասում․ ԱԺ նախագահ Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 18ին ողջույնի խոսքով հանդես է եկել Բեռլինի խորհրդարանում։ Ելույթը՝ ստորև։
«Մեծարգո տիկին փոխնախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, 
թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ հետ հանդիպման և Բեռլինի խորհրդարանում Ձեզ ողջունելու այս հնարավորության համար
Մարդկանց հիշողություններում դեռ թարմ է նույն ժողովրդին, երկիրը և Ձեր սիրելի  քաղաքը միմյանցից բաժանող բեռլինյան պատը 1989 թվականի նոյեմբերի 9ին Արևելյան Գերմանիայում միասնության գաղափարի շուրջ միավորված Գերմանիայի ժողովրդին հաջողվեց փլուզել այն, ինչը հանգեցրեց Գերմանիայի վերամիավորմանը 1990 թվականի հոկտեմբերի 3ին և նոր էջ բացեց համաշխարհային պատմության մեջ Աշխարհն ուրախ է կրկին միասնական և դինամիկ Գերմանիա տեսնելու
«Բեռլինյան պատի» թանգարանի մի նկարում պատին հենված կին է պատկերված և նշված են նրա խոսքերը «Այն ճնշումը, որ ես 1987 թվականին ձեռքիս ափով գործադրեցի պատի վրա՝ իր արդյունքը տվեց երկու տարի անց»
18 մարտ, 2019 11:11 Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի սահմանը հատած իր քաղաքացին հոգեկան խանգարումներ ունի Ադրբեջանի սահմանային ծառայությունը հայտնել է, որ հայ դիրքապահների կողմից վնասազերծված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Հիբրագիմովը, որը հատել էր սահմանը, հոգեկան խանգարումներ ունի։ Ըստ ծառայության՝ Հիբրագիմովը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։

Հանգստյան օրերին հայտնի է դարձել, որ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում Ադրբեջանի քաղաքացին հատել է սահմանը, վնասազերծվել հայ դիրքապահների կողմից։
15 մարտ, 2019 17:15 Մոսկվան հայտնել է իր դիրքորոշումը բանակցային գործընթացում Արցախի ներգրավման հարցում Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, բազմիցս արտահայտվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը փոխելու կապակցությամբ, ինչը կարող է տեղի ունենալ միայն կողմերի համաձայնության հիման վրա․ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե ինչ-որ փուլում կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացված է լինելու բանակցություններում, դա կլինի կողմերի որոշումը, և մենք այն կհարգենք։ Դա ոչ միայն մեր դիրքորոշումն է, այլ եռյակի մյուս անդամերի։ Ես նաև խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել համանախագահների՝ մարտի 9-ի հայտարարությանը, որում բավական հստակ արտացոլված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մոտեցումներն այս հարցում»,- ասել է խոսնակը։
15 մարտ, 2019 12:42 Թբիլիսին և Երևանը դժգոհություններ են փոխանակել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով: Ինչպես փոխանցում են Ազգային ժողովի և Վրաստանի նախագահի պաշտոնական կայքերը, Միրզոյանը Զուրաբիշվիլիին հայտնել է հայկական կողմի դժգոհությունը վերջինիս կողմից Բաքվում արած հայտարարությունների առնչությամբ, Վրաստանի նախագահն էլ իր հերթին ափսոսանք է հայտնել այն առթիվ, որ Լեռնային Ղարաբաղի պատվիրակություններն այցելում են Վրաստանից անջատված Աբխազիա և Հարավային Օսիա։ 14 մարտ, 2019 16:59 Ալիևի հետ հանդիպմանը Փաշինյանը կարող է ցանկացած հարց բարձրացնել․ Մամեդյարով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կարող է ցանկացած հարց բարձրացնել․ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով Անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանի արած այն հայտարարությունը, որ հետևողական քայլեր են ձեռնարկվելու Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու ուղղությամբ։
 
«Ես չգիտեմ՝ ինչն է լինելու առաջնահերթությունը [Փաշինյանի առաջնահերթությունը Ալիևի հետ հանդիպմանը]։ Նա թերևս կարող է ցանկացած հարց բարձրացնել։ Տվյալ դեպքում, բանակցությունների ձևաչափի շուրջ արտահայտվել են և Ադրբեջանի նախագահը, և Եվրամիության ներկայացուցիչները։ Տվյալ հարցով հայտարարություն են արել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները», ասել է Մամեդյարովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը համոզված է, որ «առանց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու իրագործել խոստացված տնտեսական հեղափոխությունը»։
«Ի սեր Աստծո, նրա սահմանները փակ են չորս պետություններից առնվազն երկուսի հետ, դրան գումարած՝ խնդիրն
14 մարտ, 2019 11:45 Հայաստանի կառավարությունը փորձում է «արգելափակել բանակցային գործընթացը», ըստ Ալիևի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձևաչափը փոխելու Հայաստանի կառավարության փորձերն «անընդունելի են»։
«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը։ Դա ընդունելի չէ և հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի արգելափակման փորձ է», Interfaxը մեջբերում է Ալիևին, որը ելույթ է ունեցել Բաքվում միջազգային համաժողովի ժամանակ։
Նա ասել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հանդես են եկել բանակցությունների ձևաչափի փոփոխության դեմ։
«Բանակցությունները պետք է լինեն արդյունավետ, այլ ոչ թե հանուն բանակցությունների։ Դրանք պետք է հանգեցնեն ադրբեջանական բռնագրավված տարածքների ազատագրմանը», ասել է Ալիևը։
Վերջինս հերթական անգամ շեշտել է, որ ստատուս քվոն «անընդունելի է»։
 
14 մարտ, 2019 10:20 Մեկ ամսով արգելվել է Boeing-ի երկու տեսակի օդանավերի շահագործումը Հայաստանի օդային տարածքով Մեկ ամսով` մարտի 13-ին մինչև ապրիլի 13-ը, արգելվել է Boeingի երկու տեսակի օդանավերի շահագործումը Հայաստանի օդային տարածքով, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ 
13 մարտ, 2019 17:17 ՌԴ ԱԳՆ-ն հայկական արմատներով իր քաղաքացիներին հորդորում է Ադրբեջան մեկնելիս ծանրութեթև անել Ռուսաստանի ԱԳՆ–ն նախազգուշացում է հրապարակել Ադրբեջան այցելություն ծրագրող այն ռուսաստանցիների համար, որոնք հայկական արմատներ ունեն։ Մեկնաբանությունը՝ ստորև․ 
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ կարգավորված չլինելու պատրվակով Ադրբեջանի սահմանային ծառայությունը շարունակում է մերժել այն անձանց մուտքը երկրի տարածք, որոնք, անկախ քաղաքացիությունից, ունեն ազգությամբ հայ լինելու ուղիղ կամ անուղղակի հատկանիշներ։ Դա պատճառաբանվում է նման անձանց անձնական անվտանգությունն ապահովելու անհնարինությամբ։
Ադրբեջանական կողմին ուղղված՝ ռուսաստանյան կողմի բազմաթիվ ուղերձներն այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետություն ժամանող ՌԴ քաղաքացիների հանդեպ ազգային պատկանելության հիմքով խտրական գործողություններն անընդունելի են, անտեսվում են։
Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ Ադրբեջան այցելություն ծրագրող ռուսաստանցիներին հորդորում ենք ծանրութեթև անել հնարավոր վտանգները»։
Այս տարվա հունվարի 11ին ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ
13 մարտ, 2019 11:19 Վրաստանի նախագահը ժամանել է Երևան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան․ այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Զուրաբիշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վրաստանի նախագահին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 
12 մարտ, 2019 15:11 Արցախի ներգրավվածությունը բանակցություններում քմահաճույք չէ, ոչ էլ՝ նախապայման․ վարչապետ Հաջորդ կարևորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետևյալն է՝ իսկ Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: 12 մարտ, 2019 12:30 Եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը՝ յուրահատուկ լակմուսի թուղթ․ Արցախի ԱԳՆ Բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի պատրաստակամության աստիճանը․ այսպիսի մեկնաբանություն է արել Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը «Արմենպրես»ի հետ զրույցում։
«Ո՛չ Արցախի Հանրապետության, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակցությունների նոր, չհամաձայնեցված ձևաչափի ստեղծման հարց չեն դնում Խոսքը վերաբերում է 1994թ Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված լիարժեք բանակցային ձևաչափի վերականգնմանը Այս որոշումը կայացվել է ԵԱՀԿ մասնակից պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից կոնսենսուսի հիման վրա
Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացու